Քաղաքականություն
A+
A-
Գործերի ժամանակավոր հավատարմատար. ԵՄ-ի և Ադրբեջանի միջև համագործակցությունն ամրապնդվել է
10 0Հոկտեմբերի 2022 12:10
Եվրամիության (ԵՄ) և Ադրբեջանի միջև համագործակցությունը ամրապնդվել է, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԵՄ գործերի ժամանակավոր հավատարմատար Փիթեր Ֆիզինգերը՝ Ադրբեջանում Արևելյան գործընկերության Առևտրի օգնության գրասենյակի բացմանը նվիրված միջոցառմանը։
Նրա խոսքով, հատկապես պետք է նշել՝ էներգետիկայի ոլորտում ԵՄ-ի և Ադրբեջանի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը։
«ԵՄ-ն Ադրբեջանի առաջատար առևտրային գործընկերն է։ Ադրբեջանի ընդհանուր ապրանքաշրջանառության 45%-ը բաժին է ընկնում ԵՄ երկրներին։ Բացի նավթից ու գազից, Ադրբեջանը պնդուկի հիմնական արտահանողն է ԵՄ երկրներ»,- ասել է գործերի ժամանակավոր հավատարմատարը։
Caliber.Az
Դիտումներ: 86