Դեսպան. Ուկրաինան երախտապարտ է Ադրբեջանի կողմից ցուցաբերվող օգնության համար
Ուկրաինան երախտապարտ է Ադրբեջանի ցուցաբերած օգնության համար.
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Վլադիսլավ Կանևսկին։
«Ադրբեջանի և Ուկրաինայի միջև բարեկամությունը փորձված է պատմության ընթացքում։ Ամենադժվար պահերին մեր երկրներն օգնել են միմյանց։ Այսօր մենք մեծ աջակցություն ենք զգում Ադրբեջանի և ադրբեջանական ժողովրդի կողմից։ Սա և՛ մարդասիրական օգնություն է, և՛ օգնություն Ուկրաինայի ավերված ենթակառուցվածքների վերականգնման համար։ Մինչ օրս այդ նպատակների համար Ադրբեջանի կառավարությունն արդեն հատկացրել է ավելի քան 30 մլն դոլար։ Մենք շատ շնորհակալ ենք, որ վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությամբ 7,6 մլն դոլարի հավելյալ գումար է հատկացվել»,- ասել է դեսպանը։
Նա ընդգծել է, որ նոր հատկացված գումարը կուղղվի Ուկրաինայի էներգետիկ հատվածի վերականգնմանը։
«Մենք շատ երախտապարտ ենք, որ անցած ձմռանը շատ ուկրաինացիներ կարողացան փրկվել ցրտից ադրբեջանական օգնության շնորհիվ»,- հավելել է դիվանագետը։







