ԵՄ-ն 8 մլն եվրո է հատկացրել Ադրբեջանում իրականացվող ականազերծման աշխատանքներին
ԵՄ-ն և ԵՄ երկրները Ադրբեջանում ականազերծման գործունեությանն աջակցող խոշորագույն միջազգային դոնորներից են:
Caliber.Az-ի փոխանցմամբ՝ այս մասին Twitter-ի իր էջում գրել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Պետեր Միխալկոն։
«Այսօր Ականների վտանգի իրազեկման և ականազերծման գործունեության աջակցության միջազգային օրն է: Մենք մեր ափսոսանքն ենք հայտնում, որ մարդիկ ականների զոհ են դառնում ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Ադրբեջանում։ Եվրամիությունը և ԵՄ անդամ երկրները խոշորագույն միջազգային դոնորներ են, որոնք գրեթե 8 միլիոն եվրո են հատկացրել Ադրբեջանում ականազերծման համար: Մենք կշարունակենք աջակցել ականազերծման գործողություններին, ներառյալ փորձագիտական խորհրդատվությունը, օգնությունը հակամարտությունից տուժած բնակչությանը, վերականգնման աշխատանքները: ԵՄ-ն վճռականորեն հավատարիմ է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը»,- գրել է դիվանագետը: