Զանգեզուրի միջանցքի բացումը կմեծացնի Ադրբեջանի նշանակությունը տարածաշրջանում
Զանգեզուրի միջանցքի բացումը կնպաստի երկրի տնտեսության զարգացմանը, ինչպես նաև կբարձրացնի Ադրբեջանի նշանակությունը տարածաշրջանում։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին վարչապետ Ալի Ասադովն ասել է՝ «Հեյդար Ալիևը և անկախ պետականաշինությունը Ադրբեջանում. սոցիալ-տնտեսական անցման պատմությունն ու արդիականությունը» խորագրով համաժողովում։
Նրա խոսքով, Ղարաբաղը և Արևելյան Զանգեզուրը վերածվել են լայնածավալ շինհրապարակի, և «Մեծ վերադարձ» ծրագրի իրականացմամբ՝ այս հողերում կյանքը նորից սկսել է վերածնվել այս տարածքներում. «Առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի ղեկավարությամբ Հեյդար Ալիևի Հիմնադրամը խոշոր ծրագրեր է իրականացնում այդ տարածքներում՝ կրոնական և պատմական հուշարձանների վերականգնման և վերակառուցման համար։ Նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ օկուպացիայից ազատագրված հողերի վրա այսօր վերածնվում են մեր քաղաքներն ու գյուղերը»։