Քաղաքականություն
A+
A-
Զաքիր Հասանովը ցավակցություն է հայտնել թուրքական կողմին
04 Հունիսի 2024 17:50
Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ցավակցություն է հայտնել՝ Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերին և Թուրքիայի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մեթին Գյուրաքին։
Ինչպես Caliber.Az-ին հայտնել են ՊՆ մամուլի ծառայությունից, ցավակցական ուղերձում ասվում է. «Խորապես վշտացած եմ Կայսերի քաղաքում եղբայրական Թուրքիայի ռազմաօդային ուժերի SF-260D ռազմական ուսումնական ինքնաթիռի կործանման հետևանքով օդաչուների զոհվելու լուրից։ Մենք սգում ենք ձեզ հետ: Կիսում ենք այս ողբերգական դեպքի ժամանակ բոլոր զոհվածների հարազատների և մերձավորների վիշտը»,- ասված է հաղորդագրությունում։
Caliber.Az
Դիտումներ: 105