Սոցիում
A+
A-
Թուրքիայից Ադրբեջան է ժամանել բժիշկների խումբը՝ պատերազմի վետերաններին հետազոտելու համար
25 Փետրվարի 2022 17:53
Փետրվարի 24-ին Ադրբեջան է ժամանել Թուրքիայի խոշորագույն հիվանդանոցներից մեկի՝ VM Medical Park-ի բժիշկների խումբը։
Այս մասին Caliber.Az-ին հայտնել են՝ Ադրբեջանի նախագահին կից քաղաքացիներին ծառայությունների մատուցման և սոցիալական նորարարությունների պետական գործակալությունը։
Նրանց թվում են նյարդավիրաբույժ, պլաստիկ վիրաբույժ և մանկական արյունաբան։
Բժիշկները հետազոտել են պատերազմի 20 վետերանների, ովքեր Թուրքիայում բուժումը հաջողությամբ ավարտելուց հետո վերադարձել են երկիր և նահատակների ընտանիքից մեկ երեխայի։ Թուրքիայում ադրբեջանցի վետերանների վիրահատություններն իրականացրել են նույն բժիշկները։
Caliber.Az
Դիտումներ: 128