Սոցիում
A+
A-
Թուրքիայում հանդիսավոր կերպով դիմավորել են ադրբեջանցի զինվորներին
01 Մայիսի 2023 12:06
Թուրքիայի Կարս քաղաքում հանդիսավոր կերպով դիմավորել են մի խումբ ադրբեջանցի զինծառայողների, որոնք եղբայրական երկիր են մեկնել մասնակցելու «Հեյդար Ալիև-2023» համատեղ մարտավարական զորավարժություններին՝ նվիրված համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի ծննդյան 100-ամյակին։
Сaliber.Az-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունից։
«Բարի գալուստ եղբայրներ։ Համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի 100-ամյակին նվիրված «Հեյդար Ալիև-2023» համատեղ մարտավարական զորավարժություններին մասնակցելու նպատակով Թուրքիա ժամանած Ադրբեջանի Զինված ուժերի անձնակազմին հանդիսավոր կերպով դիմավորել է 14-րդ մեքենայացված հրաձգային բրիգադի հրամանատարությունը։ Տեղի է ունեցել նաև դրոշի փոխանակման արարողություն», - ասվում է հաղորդագրության մեջ:
Caliber.Az
Դիտումներ: 70