Քաղաքականություն
A+
A-
Ժապարով. Ղրղզստանի և Ադրբեջանի հարաբերությունները հասել են աննախադեպ մակարդակի
24 Նոյեմբերի 2023 17:58
Վերջին տարիներին Ղրղզստանի և Ադրբեջանի միջպետական հարաբերությունները հասել են աննախադեպ մակարդակի։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը՝ հղում անելով ղրղզական լրատվամիջոցներին, այս մասին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը։
Ժապարովը հիշեցրել է, որ անցյալ տարվա հոկտեմբերին նախագահ Իլհամ Ալիևի Ղրղզստան կատարած պետական այցի ժամանակ ստեղծվել է Ադրբեջանա-ղրղզական զարգացման հիմնադրամ։ Այժմ աշխատանքներ են տարվում կազմակերպչական, իրավական և ֆինանսական հարցերը վերջնական տեսքի բերելու ուղղությամբ:
Caliber.Az
Դիտումներ: 160