Ի՞նչ դատավճիռ կարելի է սպասել ադրբեջանցիներին սպանող Վագիֆ Խաչատուրյանին ԼՈՒՍԱՆԿԱՐ
Օրերս Լաչինի անցակետում բերման է ենթարկվել՝ 1955 թ. Ասկերանի շրջանի Բադարա գյուղում ծնված Վագիֆ Չերքեզովիչ Խաչատուրյանը, ով անասելի խոշտանգումների է ենթարկել ադրբեջանցի գերիներին և սպանել Մեշալը գյուղի բնակիչներին։
Հասարակությունը հարց է տալիս՝ ի՞նչ դատավճիռ կարելի է սպասել ադրբեջանցիներին սպանող Վագիֆ Խաչատուրյանին։
Ինչպես ավելի վաղ Caliber.Az-ին հայտնել էին ԱՀ Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, Վ.Խաչատուրյանին մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 103 («Ցեղասպանություն») և 107 («Բնակչության տեղահանում կամ բռնի վերաբնակեցում» հոդվածներով) և դատարանի որոշմամբ նա ձերբակալվել է։
Հոդված 103 («Ցեղասպանություն. գործողություններ, որոնք ուղղված են ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբի ամբողջական կամ մասնակի ոչնչացմանը` սպանելով այս խմբի անդամներին, նրանց առողջությանը ծանր վնաս պատճառելով կամ մտավոր կարողություններին լուրջ վնաս հասցնելով, ստեղծելով կենսապայմաններ, որոնք նախատեսված են այս խմբի անդամների լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը, խմբի ներսում ծնելիության կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացումը, մի խմբին պատկանող երեխաների հարկադիր տեղափոխումը մյուսին») - նախատեսում է պատիժ ազատազրկման ձևով՝ 14-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։
Հոդված 107 («Բնակչության արտաքսումը կամ բռնի տեղափոխումը, բնակչության արտաքսումն իրենց օրինական բնակավայրից այլ պետություն կամ արտաքսումը այլ հարկադիր գործողություններով՝ առանց միջազգային իրավունքի նորմերով և Ադրբեջանի Հանրապետության օրենքներով սահմանված հիմքերի», նախատեսում է պատիժ՝ ազատազրկման ձևպվ՝ 10-ից 15 տարի ժամկետով։
Երկու հոդվածներն էլ պատկանում են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կատեգորիային։ Այսպիսով, Վագիֆ Խաչատուրյանին, ըստ հոդվածների ամբողջության, կարող է սպասել 20 տարվա ազատազրկում կամ ցմահ ազատազրկում։