twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

«Ինչի՞ է պատրաստվում Փաշինյանը Հայաստանի ներքաղաքական կյանքում» Ֆարհադ Մամեդովի դատողությունները

07 Մարտի 2024 18:03

Քաղաքագետ, Հարավային Կովկասի հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ֆարհադ Մամեդովը՝ իր տելեգրամ ալիքում մեկնաբանել է Հայաստանում տեղի ունեցող գործընթացները։

«Օդանավակայանում ռուս սահմանապահներին փոխարինելու պատրաստակամության մասին Իրավանի պաշտոնական նամակը հանդիսանում է Հայաստանում Ռուսաստանի գործառության սահմանափակման առաջին քայլը։

Հայաստանում Ռուսաստանի ռազմական, տնտեսական ներկայության հետ մեկտեղ կարևոր է մնում նաև՝ Հայաստանի խորհրդարանում ռուսամետ ուժերի ներկայացվածությունը։

Դիտարկենք, թե ինչ կարող է անել Փաշինյանը այս ուղղությամբ.

Հայաստանի ԱԳՆ-ի հատուկ հանձնարարությունների դեսպանի պաշտոնից Էդմոն Մարուքյանի հրաժարականը կարող է ունենալ մի քանի պատճառ և հանդիսանում է՝ Հայաստանի քաղաքական լանդշավթում սպասվող փոփոխությունների նախագուշակ։

Ադրբեջանում Մարուքյանին հիշել են որպես արմատական գծի քարոզիչ, որին պատասխանում էր Ադրբեջանի ԱԳՆ-ում նրա գործընկեր Փարվին Միրզազադեն...

Սակայն Մարուքյանը պրոֆեսիոնալ դիվանագետ չէ, այլ քաղաքական գործիչ, ում հետ Փաշինյանը ունի փոխհարաբերությունների իր պատմությունը։ Ճիշտ է, նա կորցրել է ընտրազանգվածը, բայց այնուամենայնիվ հանդիսանում է ակնհայտ արեւմտամետ, եւ դա կրկնապատկում է հետաքրքրությունը նրա հրաժարականի նկատմամբ։

Այսօրվա դրությամբ Հայաստանի ներքաղաքական դասավորության մեջ հետաքրքիր իրավիճակ է կազմավորվել.

-խորհրդարանում արևմտամետ է հանդիսանում փաշինյանական մեծամասնությունը, խորհրդարանական ընդդիմությունը ներկայացված է Քոչարյանի, Սարգսյանի և դաշնակների կողմնակիցներով, հիմնականում ռուսամետ խմբերով;

- արտախորհրդարանական ուժերը հիմնականում արեւմտամետ են։ Սա Արամ Սարգսյանն է (Սպարապետի եղբայր, «Հանրապետություն» կուսակցություն), վերջերս հայտնված Րաֆֆի Հովհաննիսյանը («Ժառանգություն»), Արման Բաբաջանյանը («1in» տեղեկատվական ռեսուրս)։

Արմատական արևմտյանները կենտրոնացված են բևեռական Սեֆիլյանի, «Բևեռ»-ի և ցնցող Խզմալյանի Եվրոպական կուսակցությունում։ Փաշինյանը նրանց օգտագործում է որպես կապած շուն, որը ռեֆլեքս ունի ռուսական ամեն ինչի նկատմամբ...

Դրա հետ մեկտեղ՝ Իրավանի ավագանու վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ Փաշինյանը կարողացավ իր մարդուն պահել մայրաքաղաքում՝ Արամ Սարգսյանի հետ կոալիցիայի շնորհիվ։ Իսկ հիմնական հակառակորդը, պարզվեց, նախկին քաղաքապետ Հայկ Խառատյանն է։ Դե, խելագար Բուլդոգի խումբը նույնպես արգելքը անցնելու համար ձայներ ստացավ և կարողացավ ձևակերպել իր ներկայացվածությունը ավագանիում։ Իրավանի ընտրությունների հիմնական արդյունքը այն է, որ երրորդ ուժը կարող է մրցակցել Փաշինյանի կուսակցության հետ, և այդ ուժը դուրս է ընկել իր «ուսապարկից», չի առնչվում այսպես կոչված «նախկիններին»։

Մարուքյանի հրաժարականի տարբերակներից մեկը կայանում է՝ արտախորհրդարանական արևմտամետ ընդդիմությանը համախմբելու Փաշինյանի ծրագրում, որի հետ կարելի է պայմանավորվել, և հատկապես այս ուժերով փոխարինել կամ նոսրացնել ներկայիս ռուսամետ խորհրդարանական ընդդիմությանը։ Արամ Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանը կոալիցիոն գործընկերների համար նույնիսկ շատ հարմար թեկնածուներ են։ Փաշինյանին հաճոյանալու համար Արամը իր համար նույնիսկ կարել է նոր երկեզր կոստյում՝ վերադիր գրպաններով (!), իր եղբոր հիշատակի օրը Փաշինյանի հետ միասին ծաղիկներ դնելու համար։

Այս պլանի իրականացման համար անհրաժեշտ է հայտարարել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց մասին շատ են խոսում Հայաստանում։ Դրան պատրաստվում են նաև ռուսամետ ուժերը՝ պատգամավոր առաջադրելով Քոչարյանի որդուն՝ «Տոյոտա Լևոնին»։

Պլանները պարզ են՝ հակառուսական ենթատեքստով, որը Արեւմուտքին կստիպի իր ռեսուրսները հերթական անգամ համախմբել Փաշինյանին աջակցելու համար։

Սակայն այս ծրագիրը նաև ռիսկեր է պարունակում...

Արտահերթ ընտրությունները՝ կրկին ներքաղաքական դաշտում լարվածությունն է և արտաքին ուժերի համար գործընթացին միջամտելու իրավական հնարավորություն։

Դրա հետ մեկտեղ արտահերթ ընտրությունները՝ նաև Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի դանդաղեցումն է առնվազն կես տարվա ժամանակահատվածով։ Ի դեպ, սա նաև՝ կուսակցության ծրագրից Ղարաբաղի մասին հիշատակումը, իսկ ապագայում նաև կառավարությանը հեռացնելու հնարավորություն է։

Այսպիսով, հիմնական հարցը. Սահմանադրության հանրաքվե, թե՞ արտահերթ ընտրություններ։ Թե՞ ոչ մեկը, ոչ մյուսը։

Հանրաքվեն Ադրբեջանի վերաբերյալ է։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ Ռուսաստանից շրջադարձի վերաբերյալ են։

Ո՞րն է հանդիսանում Փաշինյանի համար առաջնահերթություն։

Այն, որ օդանավակայանից ռուս սահմանապահներին խնդրել են դուրս գալ՝ ցույց է տալիս, որ Փաշինյանը սկսել է սահմանափակել ներքաղաքական համատեքստում գոյություն ունեցող Ռուսաստանի գործառնությունը, թողնելով նրանց ներկայությունը պայմանական հայ-ադրբեջանական սահմանին։

Փաշինյանը խառնել ու շփոթել է բոլոր գործընթացները... Իսկ դա բացասաբար է անդրադառնում՝ Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում Փաշինյանի ընկալման վրա»,- գրում է Ֆարհադ Մամեդովը։

Caliber.Az
Դիտումներ: 150

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Մեհդի Սոբհանիի մեղադրանքներին

287
28 Հունիսի 2025 09:03
2

Արա-սուտը չի ավարտվում. նոր ժամանակ «Հին աշխարհի հիստերիկները»

165
28 Հունիսի 2025 13:08
3

Հատուկ սադրանքների դեսպան Ո՞ր ուժերի համար է աշխատում Մեհդի Սոբհանին։

148
28 Հունիսի 2025 13:00
4

Հաջիզադեն կոշտ է պատասխանել Սոբհանիի հայտարարություններին՝ կապված ԱԱՀ-ի հետ

142
28 Հունիսի 2025 13:11
5

Ռասիմ Մուսաբեկով. Ռուսաստանը չգնահատեց Ադրբեջանի բարիդրացիության քաղաքականությունը

130
30 Հունիսի 2025 11:37
6

Հայաստանը և Արևմուտքի երկակի բարոյականությունը Փաշինյանը ամեն ինչ կարելի՞ է։

130
28 Հունիսի 2025 11:24
7

Ֆիդանը ընդգծել է Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի նշանակությունը

97
28 Հունիսի 2025 11:09
8

Ադրբեջանում չեղարկվել են ռուսական մշակութային միջոցառումները

90
30 Հունիսի 2025 09:50
9

Աղդամում ոստիկանության աշխատակիցը պայթել է ականի վրա

77
30 Հունիսի 2025 09:54
10

Ադրբեջանի ռուսական համայնքը դատապարտել է Եկատերինբուրգում ուժայինների գործողությունները

74
30 Հունիսի 2025 09:43
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading