twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Եվրոպայի վերազինում և գլոբալ հետևանքներ Շերեշևսկու վերլուծությունը

08 Սեպտեմբերի 2025 13:54

Եվրամիության երկրները մտադրված են ԵՄ-ի կողմից 2025 թվականի գարնանը հավանություն ստացած՝ «ReArm Europe» ծրագրի շրջանակներում ավելացնել ռազմական ծախսերը: Խոսքը պաշտպանության համար հատկացված միջոցները 1,5 տոկոսով մեծացնելու մասին է: Նշվում են մինչև 2030-2031 թվականները ռազմական ծախսերը՝ 650 միլիարդից մինչև 2 տրիլիոն եվրո ավելացնելու ուղղությամբ տարբեր գումարներ և ժամկետներ: Ամեն դեպքում, բանակի, սպառազինության և ռազմական արդյունաբերության աճը քաղաքականություն է, որին այսօր աջակցում են առաջատար եվրոպական երկրները, ներառյլալ Գերմանիան, Ֆրանսիան, Նիդեռլանդները, Լեհաստանը և շատ այլ երկրները, ինչպես նաև Եվրամիության անդամ չհանդիսացող Մեծ Բրիտանիան:
 
Պետական մարմինները նպատակադրված են մշակել հատուկ միջոցառումներ՝ պաշտպանական ոլորտում մասնավոր ընկերություններ ներգրավելու և ռազմական կարիքների համար անհրաժեշտ վարկերն օգտագործելու համար: Հետևաբար, Եվրամիության երկրներում վերանայվելու են պաշտպանական ծախսերի հետ կապված վարկային քաղաքականության սկզբունքները, պետական պարտքի թույլատրելի մասշտաբները, հնարավոր առավելագույն բյուջետային դեֆիցիտը և մի շարք այլ նպատակային ցուցանիշները: Արդեն զրոյից ստեղծվում են տասնյակ պաշտպանական գործարաններ:
 
Նման քաղաքականությունը կհանգեցնի մի շարք հետևանքների։ Առաջինը, այն կպահանջի արդյունաբերության հարակից ոլորտների՝ հաստոցաշինության, մետալուրգիայի, գործիքաշինության և այլնի ինտենսիվ զարգացում։
 
Երկրորդը, Եվրոպան՝ ներառյալ Մեծ Բրիտանիան, ստիպված կլինի ջանքերը ուղղել մի կողմից՝ Միացյալ Նահանգներից, մյուս կողմից՝ ՉԺՀ-ից տնտեսական կախվածության հաղթահարման վրա: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո եվրոպական երկրները գտնվում էին գերտերություն ԱՄՆ-ի ռազմական պաշտպանության ներքո, իսկ 1990-ական թվականներից ի վեր արդյունաբերական ներուժի զգալի մասը դուրս է բերվել Չինաստան: Իսկ այսօր Չինաստանն ինքն է վերածվել իր սեփական նկրտումներով գերտերության, իսկ ԱՄՆ-ը հասկացրել է, որ այլևս մտադրված չէ ռազմական ուժով ապահովել Եվրոպայի պաշտպանությունը, դրանով հանդերձ սկսելով տարիֆային պատերազմ եվրոպացիների դեմ: Աշխարհի նաև մյուս տարածաշրջանների վրա ազդած այդ տարիֆային պատերազմը միայն մեծացնում է ինքնաբավ տնտեսություն ստեղծելու պահանջարկը:
 
Տնտեսագետները, նկարագրելով 1930-ականների սկզբին Մեծ ճգնաժամի ժամանակ տեղի ունեցած նմանատիպ գործընթացները, նշել են, որ հենց դրանք են կործանել համաշխարհային տնտեսությունը: Այն փոխարինվել է ինքնաբավ (ավտարկիկ) կայսրություններով: Սա նշանակում էր ռեսուրսների համար պայքարի անխուսափելի սրում և համաշխարհային պատերազմը դարձրեց գրեթե անխուսափելի: Եթե չկան հազվագյուտ մետաղներ կամ նավթ, հարց է ծագում. որտեղի՞ց  և ինչպե՞ս դրանք ձեռք բերել: Անցյալում պատասխանը մեկն էր՝ պատերազմել կամ առնվազն սպառնալ նրանց, ում մոտ կան այդ ռեսուրսները:
 
Այսօր պրոտեկցիոնիստական միջոցառումները հազիվ թե այդքան խիստ լինեն: Տնտեսությունը դարձել է շատ ավելի բարդ, իսկ միջազգային շուկաների դերը զգալիորեն մեծացել է. այն նվազագույնի հասցնելը չափազանց դժվար կլինի: Այսպես, Հնդկաստանի և Չինաստանի արդյունաբերության ամբողջական ոլորտները կողմնորոշված են արտահանման վրա, իսկ  արտաքին առևտրում ԱՄՆ-ի մասնաբաժինը վերջին դարի ընթացքում 6-ից աճել է մինչև մոտ 18 տոկոսի: Այնուամենայնիվ, տնտեսական ինքնաբավության և տարիֆներով տեղական շուկաների պաշտպանության ուղղությամբ շարժումը կարող է ունենալ նմանատիպ հետևանքներ և աշխարհը տանել դեպի գլոբալ դիմակայությունների նոր դարաշրջան:
 
Պաշտպանական արդյունաբերության և հարակից ոլորտների աճը կնշանակի Եվրոպայի արագացված վերաինդուստրիալիզացիա։ Սա կհանգեցնի նաև այլ հետևանքների՝ կփոխվի եվրոպական բանվոր դասակարգի՝ բառի լայն իմաստով գործարանային պրոլետարիատի դերը (խոսքը ոչ միայն հաստոցի մոտ աշխատողների, այլ նաև արտադրական մասնագետների մասին է)։ Գործարանային աշխատողների ազդեցությունը կաճի։
 
Պատմականորեն, նման փոփոխությունները հանգեցրել են գործադուլների թվի աճի, քանի որ աշխատողները սկսում են գիտակցել իրենց ուժը։ Նրանք կարող են հեշտ արձագանքել այդ աճի ժամանակաշրջաններին անխուսափելիորեն հետևող տնտեսական ճգնաժամերին։ Եվրոպան արդեն բազմիցս վերապրել է նման դասակարգային բախումներ։ Բավական է հիշել 1960-1970-ական թվականների բուռն իրադարձությունները Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում և Հունաստանում, երբ միլիոնավոր մարդիկ աշխատավարձերի բարձրացման պահանջներով գործադուլներ արեցին, իսկ աշխատանքային կոլեկտիվները մի շարք դեպքերում գրավեցին գործարանները։ Հենց այդ ժամանակ Եվրոպայի իշխող շրջանակները որոշեցին «դժբախտությունից, անախորժություններից խուսաափելու համար» աջակցել արտադրության տեղափոխմանը Չինաստան և այլ տարածաշրջաններ։ Պատճառները և՛ տնտեսական էին (Ասիայում ցածր և միջին որակավորումով էժան աշխատուժ), և՛ քաղաքական (հարկավոր էր վտանգավոր սոցիալական շերտը հեռացնել որոշումների կայացման կենտրոններից), ընդգծում են որոշ փորձագետները: Տեսականորեն, ինդրուստացման նոր ալիքը կարող է նորից կտրուկ փոխել ներքին կայունությունը Եվրամիությունում։
 
Իսկ վերազինման հիմնական հետևանքը կլինի եվրոպական տերությունների տոնի փոփոխությունը: Եթե Եվրոպայի ռազմական հզորությունը բազմապատկվի, նրա մոտ կհայտնվի գայթակղություն՝ արտաքին աշխարհի հետ խոսել այն լեզվով, որը եվրոպացիները օգտագործում էին 19-րդ դարում։
 
Սակայն այն ժամանակ նրանք չունեին այդչափ հզոր մրցակիցներ համաշխարհային ասպարեզում: Իսկ այսօր Եվրոպան նման մրցակիցներ ունի։

 

Caliber.Az
Հյուր սյունակագիրների կողմից իրենց հոդվածներում արտահայտված տեսակետներն ու կարծիքները կարող են տարբերվել խմբագրության դիրքորոշումից և միշտ չէ, որ արտացոլում են նրա տեսակետները։
Դիտումներ: 325

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Վերաբեռնմնավորման ժամանակը Ալիևը, Էրդողանը և Թրամփը՝ ՄԱԿ-ի անարդյունավետության մասին

205
26 Սեպտեմբերի 2025 13:35
2

«Մենք սկսեցինք գրավել թուրքերի գյուղերը, ավերեցինք և ոչնչացրինք դրանք» Բաքվի դատարանում ուսումնասիրվել է գեներալ Գրիգորյանի հարցազրույցը

183
26 Սեպտեմբերի 2025 09:57
3

Հաղթողի խոսքը Որը պետք է հաշվի առնի աշխարհը

175
26 Սեպտեմբերի 2025 13:40
4

Սերբիայի նախագահ. Ալիևը մեր ռազմավարական գործընկերն է և իսկական բարեկամը

173
26 Սեպտեմբերի 2025 13:38
5

Լու Մեյը դրական է գնահատել ադրբեջանա-չինական հարաբերությունները

170
26 Սեպտեմբերի 2025 11:15
6

ՄՄ պատգամավոր. Ադրբեջանա-բրիտանական համագործակցությունը ապագային ձգտող գործընկերություն է

169
26 Սեպտեմբերի 2025 09:17
7

Նախարարների կաբինետը Ադրբեջանի նախագահին կներկայացնի 2026 թվականի պետական ​​բյուջեի նախագիծը

159
26 Սեպտեմբերի 2025 13:18
8

ՄԱԿ-ում քննարկվել են CICA-ի շրջանակներում Ադրբեջանի նախաձեռնությունները

152
26 Սեպտեմբերի 2025 12:17
9

Մենք չենք մոռանա, իսկ մյուսները հավերժ կհիշեն Սամիտ Ալիևի՝ «Անհարմար ճշմարտությունը»

148
27 Սեպտեմբերի 2025 14:50
10

Դատավարություն Բաքվի դատարանում. քննարկվել են Ադրբեջանի Ազգային հերոսի սպանության հետ կապված փաստաթղթերը

146
26 Սեպտեմբերի 2025 17:16
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading