Տարածաշրջան
A+
A-
Իրանը զորավարժություններ կանցկացնի Ադրբեջանի հետ սահմանի մոտ
13 0Հոկտեմբերի 2022 17:25
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) զորավարժություններ կանցկացնի Ադրբեջանի հետ սահմանի մոտ:
Ինչպես տեղեկացնում է Caliber.Az-ը՝ վկայակոչելով իրանական ԶԼՄ-ներին, այս մասին հայտարարել է ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատար Մոհամմադ Փաքփուրը:
«Մոտ օրերս հյուսիսային սահմանների մոտ՝ Արազի շրջանում, ԻՀՊԿ ցամաքային զորքերը լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնեն»,-ասել է նա։
Փաքփուրը նշել է, որ զորավարժությունների անցկացումը նպատակ ունի բարձրացնել ԻՀՊԿ ցամաքային զորքերի մարտունակությունը։
Caliber.Az
Դիտումներ: 146