Սոցիում
A+
A-
Լաչինում երկու մարդ է պայթել ականի վրա
22 0Հոկտեմբերի 2022 09:42
ԱՀ ականազերծման գործակալությունը տեղեկություն է տարածել Լաչինում երկու մարդու ականի վրա պայթելու մասին։
Ինչպես Caliber.Az-ին հայտնել են գործակալությունում, 2022 թվականի հոկտեմբերի 21-ին՝ Լաչինի շրջանի Սուարասը գյուղում՝ ականներից չմաքրված տարածքում հակահետևակային ականի պայթյուն է տեղի ունեցել։
Նախնական տեղեկություններով՝ միջադեպի հետևանքով տուժել են Համիդով Էլսեվեր Սովետ օղլուն և Հասանով Սաբուհի Թելման օղլուն։
Գործակալությունից հայտնել են, որ հետաքննության արդյունքների հիման վրա հանրությանը կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Caliber.Az
Դիտումներ: 308