Քաղաքականություն
A+
A-
Լիտվայի նախագահը կայցելի Ադրբեջան
11 Մայիսի 2022 13:53
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հաջորդ շաբաթ կայցելի Ադրբեջան։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այցի ընթացքում նա կմասնակցի մայիսի 18-ին Բաքվում կայանալիք ադրբեջանա-լիտվական գործարար համաժողովին։
Բիզնես ֆորումի հիմնական նպատակն է ամրապնդել Ադրբեջանի և Լիտվայի միջև գործընկերությունը առևտրի ոլորտում, պոտենցիալ գործընկերների որոնումը և նոր գործարար կապերի հաստատումը ադրբեջանական ընկերությունների հետ։
Համաժողովի հիմնական թեմաներն են լինելու սննդի արդյունաբերությունը, էներգետիկան և էներգիայի վերականգնվող աղբյուրները, շրջանաձև տնտեսությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, լոգիստիկան, տրանսպորտը և այլն։
Caliber.Az
Դիտումներ: 114