twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

«Կարելի է հաստատել Հայաստանի գիշատիչ վերաբերմունքը Ադրբեջանի բնության նկատմամբ» Սաբիթ Բագիրովը՝ Caliber.Az-կայքում

15 Հունվարի 2024 15:38

Հայաստանի հետ անորոշ իրավիճակի ֆոնին, որը միմյանց հետ մրցակցող ներքաղաքական տարբեր խմբերի ջանքերով ամեն կերպ ձգձգում է Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագրի ստորագրումը՝ բարդ է մնում նաև այս երկրում բնապահպանական իրավիճակը։ Իսկ դա հանդիսանում է ուղղակի սպառնալիք Ադրբեջանի և մեր հանրապետության բնակչության համար։ Մասնավորապես, Հայաստանի հանքարդյունաբերությունը շարունակում է պոտենցիալ բնապահպանական աղետի ռիսկեր ստեղծող իր գործունեությունը, և առայժմ հարևան երկրում բնապահպանական չափանիշների պահպանմանը ակնհայտորեն վերաբերվում են արհամարհանքով...

Այդ մասին Caliber.Az-ը զրուցել է՝ տնտեսական փորձագետ, բնապահպան, Ադրբեջանի Հանրապետության Ձեռնարկատիրության և շուկայական տնտեսության խթանման հիմնադրամի նախագահ Սաբիթ Բաղիրովի հետ, ով պատասխանել է այս խնդրի հետ կապված հրատապ հարցերին։

- Սաբիթ մուալլիմ, ինչո՞ւ է Հայաստանը այդպես արհամարորեն վերաբերվում տարածաշրջանի և անդրսահմանային գետերի էկոլոգիային, իսկ օկուպացիայի ժամանակահատվածում ոչնչացրել է մեր անտառներն ու թալանել օգտակար հանածոները:

- Այս կամ այն երկրում էկոլոգիայի նկատմամբ վերաբերմունքը կարելի է համարել՝ բնակչության կուլտուրայի մակարդակի հիմնական ցուցիչներից մեկը։ Այնտեղ, որտեղ այս ցուցանիշը ցածր մակարդակի վրա է, բնության նկատմամբ վերաբերմունքը՝ սպառողական է։ Հետևաբար կուլտուրական իմաստով զարգացած երկրներում բնակչությունը զգուշորեն է վերաբերվում շրջակա միջավայրի նկատմամբ։ Ընդ որում այնտեղ, որտեղ բնակչության կուլտուրան ավելի բարձր է, նկատվում է նաև այդ երկրի կառավարության և ընկերությունների կողմից շրջակա միջավայրի պաշտպանությանն առնչվող քաղաքականության նատմամբ հասարակության կողմից վերահսկողության ավելի բարձր մակարդակ: Չեմ կարծում, որ Հարավային Կովկասի երկրների բնակչությունը ինչ որ ձևով միմյանցից էապես տարբերվում է մշրջակա միջավայրի խնայման նկատմամբ վերաբերմունքով։ Մենք բոլորս դուրս ենք եկել «սովետական վերարկուից» և առայժմ միմյանցից հեռու չենք գնացել բնակչության ընդհանուր կուլտուրայի առումով։

Բայց ուրիշ բան է՝ Ղարաբաղի ազատագրված շրջաններում ագրեսորի կողմից թողած բնապահպանական իրավիճակը։ Հայաստանը, կարծես թե, զգացել էր, որ վաղ թե ուշ պետք է լքի Ղարաբաղի զավթած տարածքները և, որպես հետևանք, մենք կարող ենք հաստատել ագրեսորի ընդհանուր կուլտուրայի բացակայության պատճառով գիշատիչ վերաբերմունքը տարածաշրջանի բնության նկատմամբ։ Միթե՞ կարելի է նման զավթիչից ակնկալել հարգանք բնության նկատմամբ, եթե նա չի խորշել թալանել և ավերել վտարված ադրբեջանցի բնակչության տները, մզկիթները, մշակութային հուշարձանները և նույնիսկ գերեզմանները:

- Արդյո՞ք կան Հայաստանը կանգնեցնելու եւ հնարավոր բնապահպանական աղետը կանխելու միջոցներ։

- Այսօր Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում բնապահպանական ռիսկերը կապված են Հայաստանում հանքարդյունաբերական ձեռնարկությունների գործունեության հետ։ Ո՞րն է այս ռիսկերի մասին խոսելու հիմքը։ Մենք այդ ռիսկերը գնահատելու համար որոշակի նախնական հետազոտություններ ենք անցկացրել։ Առաջինը, պարզվել է, որ Ադրբեջանի էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության կողմից անդրսահմանային գետերի աղտոտվածության մակարդակի վերաբերյալ իրականացված հետազոտությունները ցույց են տալիս ջրում ծանր մետաղների և մարդու առողջության համար վտանգավոր այլ նյութերի առկայությունը։ ԶԼՄ-երում կան համապատասխան հրապարակումներ։

Երկրորդը, Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում գործող բոլոր 26 ընկերությունների կայքերում Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փաստաթղթերը (այսպես կոչված ՇՄԱԳ) հայտնաբերելու փորձերը հաջողությամբ չեն պսակվել։

Երրորդը, հայկական ԶԼՄ-ներում կան հրապարակումներ հայկական բնապահպանական հասարակական կազմակերպությունների բողոքի ակցիաների մասին, որոնք ահազանգում են այդ երկրի արդյունահանող արդյունաբերության կողմից շրջակա միջավայրի վտանգավոր աղտոտման առնչությամբ։ Այդ կազմակերպությունները ժամանակին նույնիսկ ստեղծեցին այսպես կոչված «Հայաստանի էկոլոգիական ճակատը»։

Համաձայնվեք, որ այս բոլոր փաստերը ստիպում են մտածե՝լ Ղարաբաղից նախկինում վտարված հարյուր հազարարավոր վերադարձած մարդկանց առողջության հետ առաջիկա հնարավոր խնդիրների մասին (ախտոտված ջրի պատճառով)։

Հիմա ինչ վերաբերվում է բնապահպանական աղետը կանխելու հնարավորության մասին հարցին։ Սկզբունքորեն, դա, իհարկե, հնարավոր է։ Նախ և առաջ կա անդրսահմանային՝ Օխչուչայ, Բարգուշադ, Հաքարի և այլ գետերի ջրի որակի մոնիտորինգի աշխատանքները էպիզոդիկ ռեժիմից մշտականին տեղափոխելու անհրաժեշտություն։ Սա ոչ միայն մեր էկոլոգիայի նախարարության խնդիրն է, այլ նաեւ բնապահպանական հասարակական կազմակերպությունների, ինչպես կենտրոնական, այնպես նաև տեղականների խնդիրն է։

Գետերի աղտոտվածության մակարդակի վերահսկումը պետք է լինի նաև տեղական իշխանությունների և համայնքների ուշադրության կենտրոնում:

Իհարկե, անհրաժեշտ է նաեւ հասնել Հայաստանի հանքարդյունաբերական ընկերությունների պատասխանատվության բարձրացմանը։ Առաջին հերթին, նրանք պետք է հանրության համար բացահայտեն իրենց ՇՄԱԳ փաստաթղթերը: Ինչպե՞ս ազդել նրանց վրա: Այո, դա հեշտ չէ: Հարկավոր է հետևողական և համառ աշխատանք։ Կա նրանց վրա ազդեցության մի քանի ուղիներ։ Առաջին ուղին՝ դա Հայաստանի կառավարությունն է։ Իհարկե, այս հարցում Հայաստանի կառավարությունից համագործակցություն ստանալը հեշտ խնդիր չի լինի։ Բանը նրանում է, որ բյուջեյի եկամուտներում Հայաստանի հանքարդյունաբերության մասնաբաժինը կազմում է բավականին բարձր տոկոս։

Երկրորդ ուղին՝ «Արդյունահանող արդյունաբերության մեջ թափանցիկության նախաձեռնություն» միջազգային կազմակերպությունն է։ Հայաստանի 26 հանքարդյունաբերական ընկերությունները հանդիսանում են այդ Նախաձեռնության մասնակիցներ։ Նրանք բացահայտում են Հայաստանին կատարված բոլոր վճարումները՝ համաձայն կառավարության հետ կնքված պայմանագրերի։ Բայց այդ Նախաձեռնության ստանդարտով ՇՄԱԳ-ի բացահայտումը նախատեսված չէ: Այդ իսկ պատճառով մեզ անհրաժեշտ է փորձել ազդել Նախաձեռնության խորհրդի վրա, որպեսզի ստանդարտում ներառվի ՇՄԱԳ-ի համապատասխան պահանջները: Դրան կարելի է հասնել Նախաձեռնության թափանցիկությանը մասնակցող տարբեր երկրների ոչ կառավարական կազմակերպությունների (ՈԿԿ) մոբիլիզացիայի միջոցով:

Այս բոլոր ՈԿԿ-ները, իրենց հերթին միավորված են «Publish What You Pay» միջազգային կազմակերպությունում։ Մենք նախատեսում ենք Բաքվում՝ բնապահպանական պահանջների մասով Նախաձեռնության չափանիշների բարելավման հարցերով միջազգային կոնֆերանս անցկացնել:

Երրորդ ուղին՝ Հայաստանի ոչ կառավարական կազմակերպություններն են։

Չորրորդ ուղին՝ այդ 26 ընկերությունների ներդրողներն են։

Հինգերորդ ուղին՝ այդ ընկերությունների ծագման երկրների հասարակական կազմակերպություններ են: Մենք մտադիր ենք աշխատել բոլոր ուղիներով, իհարկե, բացառությամբ վերը նշված առաջինի։

- Իսկ որքանո՞վ է իրատեսական հասնել Թափանցիկության նախաձեռնության բնապահպանական պահանջների մասով ստանդարտի ուժեղացմանը:

- Բավականին իրատեսական է։ Ես ժամանակին եղել եմ այս Նախաձեռնության խորհրդի անդամ, իսկ Թափանցիկության նախաձեռնության ձևավորման ամենասկզբում եղել եմ այս նախաձեռնությանը մասնակցող կառավարություններին և ընկերություններին ներկայացվող պահանջների առաջին խմբագրության նախապատրաստման հարցերով Միջազգային խորհրդի անդամ։ Հետևաբար, ես բավականին տեղեկացված եմ այս ոլորտում: Բացի այդ, ինձ մոտ դեռ կան մի շարք շփումներ խորհրդի այլ անդամների հետ, որոնց, հուսով եմ, մենք կարող ենք շահագռգռել Նախաձեռնության ստանդարտի փոփոխությունների նախապատրաստմանը և այդ փոփոխությունների հետագա լոբբինգին մասնակցելու մեջ:

- Ի՞նչ պոտենցիալ ռիսկեր է ստեղծում Մեծամորի ԱԷԿ-ը։

- Սա ուրիշ թեմա է։ Ես չէի ցանկանա, որ այս հարցազրույցում մենք շոշափենք նաև այս խնդիրները։ Սա առանձին մեծ խոսակցության թեմա է։ Պարզապես հակիրճ նշեմ, որ կա ատոմակայանների գործունեության նկատմամբ միջազգային վերահսկողության շատ լուրջ համակարգ։

- Որքանո՞վ է հնարավոր ադրբեջանցի և հայ բնապահպանների համագործակցությունը։

- Սկզբունքորեն հնարավոր է։ Բայց, իհարկե, առաջին հերթին դա կախված է հայ բնապահպանների տրամադրությունից ու ցանկությունից։ Մեր բնապահպանները, իմ կարծիքով, պատրաստ կլինեն համագործակցությանը։ Նման համագործակցությունը, անկասկած, կաջակցեն նաև միջազգային կազմակերպությունները։

- Մենք կարող ենք արդյո՞ք վերականգնել հայերի կողմից հասցված բնապահպանական վնասը։

- Կարծում եմ, այո։ Հարցը ժամանակի և ֆինանսական ռեսուրսների մեջ է:

Caliber.Az
Դիտումներ: 180

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Թուրքական մամուլ. եղբայրական Ադրբեջանը օգնության ձեռք մեկնեց Սիրիային

210
04 Հունվարի 2025 09:50
2

Նայում ես գրքին՝ տեսնում ես ինտրիգ «Հին աշխարհի հիստերիկները»

157
04 Հունվարի 2025 11:32
3

Պետդեպ. Վաշինգտոնը պատրաստ է աշխատել Բաքվի և Երևանի հետ ցանկացած ձևաչափով, որը կապահովի առաջընթաց

134
04 Հունվարի 2025 12:06
4

«Հրո երկրի հպարտությունը». Լյութֆի Զադե Caliber.Az-ի նոր նախագիծ

119
05 Հունվարի 2025 21:51
5

ԱԱՀ-ն՝ Տեր-Պետրոսյանի 32 տարվա վաղեմության ելույթի մասին

116
05 Հունվարի 2025 21:38
6

Լեհաստանը ծրագրում է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը

111
04 Հունվարի 2025 10:57
7

Ե՛վ մերոնց, և՛ ձերոնց Երեւանը խաղում է Ռուսաստանի Դաշնության եւ Արեւմուտքի դիմակայության վրա

107
06 Հունվարի 2025 23:19
8

Երրորդ Ռեյխը Երրորդ Հանրապետությունում Շարունակում ենք վերլուծել Ալբերտ Իսակովի նյութը

105
06 Հունվարի 2025 12:15
9

Ադրբեջան զբոսաշրջային հոսքը կազմել է 2,4 մլն մարդ

83
04 Հունվարի 2025 11:45
10

Հայերը կրկին գնդակոծել են Լաչինը

64
06 Հունվարի 2025 16:11
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading