Քաղաքականություն
A+
A-
ԿԸՀ ղեկավար. Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների ժամկետները կարող են հետաձգվել
02 Մայիսի 2024 19:58
Օրենքի համաձայն՝ Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան այս տարվա նոյեմբերին։
Սակայն, ժամկետները կարող են հետաձգվել COP29-ի պատճառով:
Ինչպես հաղորդում է Сaliber.Az-ը, այս մասին հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովը։
«Ելնելով այն հանգամանքից, որ Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների ժամկետը համընկնում է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Կողմերի 29-րդ նստաշրջանի (COP29) հետ, հնարավոր է որոշում կայացվի ընտրություններն ավելի վաղ անցկացնելու վերաբերյալ»,- ասել է Մազահիր Փանահովը:
Caliber.Az
Դիտումներ: 360