«Հայաստանի ԱԳՆ-ն շարունակում է կեղծ տեղեկություններ տարածել» Ադրբեջանի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը շարունակում է կեղծ լուրեր տարածել Լաչինի ճանապարհի փակման և Ղարաբաղում բնակվող հայերի թվաքանակի մասին։
Caliber.Az-ի փոխանցմամբ՝ այս մասին Twitter-ի իր էջում գրել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։
Նա նշել է, որ սոցիալական ցանցերում շրջանառվող բազմաթիվ տեսանյութերում կարելի է տեսնել, թե ինչպես են մեքենաներն անարգել անցնում Լաչինի ճանապարհով։
Արդեն իններորդ օրն է, ինչ շարունակվում է քաղաքացիական ակտիվիստների բողոքի ակցիան Խանքենդի-Լաչին ճանապարհին՝ ընդդեմ Ղարաբաղում օգտակար հանածոների հանքավայրերի ապօրինի շահագործման։
Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 3-ին և 7-ին ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ բանակցությունների արդյունքում Ադրբեջանի էկոնոմիկայի, բնապահպանության և բնական պաշարների նախարարությունների, Էկոնոմիկայի նախարարությանն առընթեր գույքային հարցերով պետական ծառայության, AzerGold ՓԲԸ-ի մասնագետներից բաղկացած պատվիրակությունը պետք է նախնական մոնիտորինգ իրականացներ ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական տարածքներում ապօրինի շահագործվող հանքավայրերում:
Spokesperson @MFAofArmenia continues to promote false narratives about the road "blockade" and number of #Armenians present in Garabag region of #Azerbaijan. Numerous videos circulated on social media clearly show cars freely passing through the Lachin road. https://t.co/90rcSjlAKY
— Aykhan Hajizada (@Aykhanh) December 20, 2022







