Հայաստանում տիրում է ադրբեջանաֆոբիա Արևմտյան Ադրբեջանի համայնքի հայտարարությունը
Արևմտյան Ադրբեջանի համայնքը դատապարտում է վերջին օրերին մի շարք հայ պաշտոնյաների՝ Արևմտյան Ադրբեջան վերադառնալու մասին արած հայտարարությունները։ Այս հայտարարությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Հայաստանում տիրում է ադրբեջանաֆոբիա։
Caliber.Az-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Արևմտյան Ադրբեջանի Համայնքի հայտարարության մեջ։
«Այն պնդումները, թե իբր արևմտյան ադրբեջանցիները չեն ենթարկվել տեղահանության, այլ լքել են իրենց պապենական հողերը՝ դրա դիմաց փոխհատուցում ստանալով, հակասում են բոլոր բարոյական արժեքներին։
Հայաստանին ուղղված երկխոսության մասին Արևմտյան Ադրբեջանի Համայնքի առաջարկը դիտարկվում է որպես տարածքային պահանջ, ինչն անընդունելի է։ Հայ պաշտոնյաների հայտարարությունները ցույց են տալիս նաև, որ Հայաստանը չափազանց մտահոգված է Արևմտյան Ադրբեջան վերադառնալու հարցը միջազգային հարթակ դուրս բերելով։
Ուզում ենք Հայաստանի կառավարությանը հիշեցնել, որ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 13-րդ կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իր երկիր վերադառնալու իրավունք ունի։ Հայաստանից բռնի կերպով վտարված ադրբեջանցիները համառորեն շարունակելու են խաղաղ պայքարն իրենց իրավունքների ապահովման համար»,- ասված է հայտարարության մեջ։