twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

Պատգամավոր. Եթե հայերը նորից կդիմեն սադրանքների՝ մեր պատասխանը կլինի առավել անողոք

29 Հունիսի 2023 12:51

Եթե հայկական անօրինական զինված խմբավորումները նորից կդիմեն սադրանքների՝ մեր պատասխանը կլինի էլ ավելի անողոք։

Այս մասին Caliber.Az-ին է հայտնել Միլլի Մեջլիսի պատգամավոր Ազեր Բադամովը։

Նրա խոսքով, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների սկզբից ի վեր հայերը սկսել են սադրանքներ անել. «Դա խոսում է այն մասին, որ Հայաստանը դեմ է խաղաղության հաստատմանը։ Հենց որ ԱՄՆ-ի նախաձեռնությամբ Վաշինգտոնում մեկնարկում է Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, Ղարաբաղում հայկական ապօրինի զինված խմբավորումները դիմում են սադրանքների։ Այդ սադրանքների նպատակն է՝ ստվեր գցել խաղաղ բանակցությունների վրա և դրանք դարձնել անհաջող։ Ցավոք, հայկական սադրանքի արդյունքում մեր զինվորներից մեկը վիրավորվեց, բայց մեր պատասխանը եղավ շատ լուրջ, և հայկական ապօրինի կազմավորումների 5 անդամները ոչնչացվեցին։ Եթե հայերը նորից կդիմեն սադրանքների, ապա նրանց ողջ ենթակառուցվածքը կարող է ոչնչացվել և սկսվել ապօրինի զինված խմբավորումների զինաթափման գործընթացը»։

Պատգամավորը հիշեցրել է նաև, որ 2022 թվականի մարտի 26-ին անցկացվել են «Ֆարուխ», իսկ օգոստոսի 3-ին՝ «Սարըբաբա» գործողությունները. «Այդ գործողությունները անցկացվել են ի պատասխան հայկական անօրինական զինված կազմավորումների սադրանքների, որի արդյունքում ոչնչացվել են մեծ քանակությամբ հայ զինյալներ և վերահսկողության տակ են վերցվել ավելի մեծ տարածքներ։ Համարում եմ, որ հայկական անօրինական զինված խմբավորումների հերթական սադրանքը պետք է հանգեցնի մի գործողության, որի արդյունքը կդառնա էլ ավելի մեծ տարածքների մաքրումը»։

Ա. Բադամովը նշել է, որ ռուս խաղաղապահները պայմաններ են ստեղծում անօրինական զինված խմբավորումների կողմից սադրանքների համար, կամ էլ այդ սադրանքները իրականացվում են խաղաղապահների հրահանգով. «Առանց խաղաղապահների թույլտվության անջատողականները չեն կարող ոչ մի քայլ անել: Համարում եմ, որ անհրաժեշտ է օրակարգ մտցնել խաղաղապահների գործունեության վերանայման մասին հարցը։ Քանի որ նրանց հիմնական խնդիրն է՝ թույլ չտալ սադրանքներ Ղարաբաղում։ Եթե նրանք չեն կարող գլուխ հանել իրենց պարտականություններից՝ նրանք պետք է լքեն Ղարաբաղը։ 5 տարի լրանալուց հետո նրանք միևնույն է կլքեն մեր տարածքները»։

Միլլի Մեջլիսի պատգամավորը հայտարարել է, որ Ղարաբաղում անվտանգության ապահովումը պետք է տեղի ունենա միայն ադրբեջանական բանակի հսկողության ներքո. «Առաջին հերթին զինաթափվելու են հայկական անօրինական ջոկատները, դրանով հանդերձ կարագանա Ղարաբաղում բնակվող հայերի Ադրբեջանին ինտեգրման գործընթացը։ Ղարաբաղում բնակվող հայերը Ադրբեջանի քաղաքացիություն ստանալուց հետո, կկարողանան ապրել լիովին անվտանգ պայմաններում։ Ներկա ժամանակ խաղաղապահները խոչընդոտում են Ղարաբաղի հայերի ինտեգրմանը։ Համարում եմ, որ հենց որ խաղաղապահները լքեն մեր տարածքները՝ անավարտ հարցերը անմիջապես կլուծվեն»։

Caliber.Az
Դիտումներ: 271

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

ԱՄՆ-ը Լատինական Ամերիկայում և Իրանի հանելուկը Էլմար Մամեդյարովը՝ Caliber.Az կայքում

119
14 Հունվարի 2026 09:58
2

Ադրբեջանը հաջողությամբ կառուցում է երկաթուղի դեպի Թուրքիա և Հայաստան ԼՈՒՍԱՆԿԱՐ

91
14 Հունվարի 2026 13:06
3

Կրոնը որպես զենք Ռևանշիստների ձախողված խաղադրույքը

89
14 Հունվարի 2026 15:17
4

Աղդերե. ավերակներից դեպի զարգացում Խազար Ախունդովի ակնարկը

86
15 Հունվարի 2026 12:05
5

Իլհամ Ալիև. Մենք լուծեցինք շեհիդների արյան վրեժը

86
14 Հունվարի 2026 09:34
6

Սիկհերը՝ Հնդկաստանի հարվածի տակ Սամիթ Ալիևի «Անհարմար ճշմարտությունը»

84
16 Հունվարի 2026 17:52
7

Ադրբեջանի առաջնորդ. Մենք կվերականգնենք Աղդերեն

82
14 Հունվարի 2026 09:51
8

Ադրբեջանի նախագահ. Կյանքը վերածնվում է Աղդերեում, Խոջալիում, Խանքենդիում և Խոջավենդում

78
14 Հունվարի 2026 09:31
9

Պաշտպանությունը որպես Ադրբեջանի զարգացման հիմք Վառոդը պետք է չոր պահել

76
15 Հունվարի 2026 10:29
10

Հայ-թուրքական սահմանը և տարածաշրջանային նոր իրականությունը Երևանը փակու՞մ է ռուսական էջը։

74
15 Հունվարի 2026 15:17
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading