twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

Ֆարհադ Մամեդով. Հայաստանը կորցրել է իր սուբյեկտայնությունը համաշխարհային ասպարեզում

26 Հունիսի 2022 14:11

Ադրբեջանցի քաղաքական վերլուծաբան, Հարավային Կովկասի հետազոտական կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովը Telegram-ի իր ալիքում մատնանշել է Հայաստանի սուբյեկտայնության բացակայությունը։

«Վերջին երկու շաբաթները նշանակալից են դարձել պատերազմի ավարտից ավելի քան մեկուկես տարվա ընթացքում։ Երևանի` իր զինված ուժերը Ղարաբաղից դուրս բերելու որոշումը Հայաստանում գործնականում չի քննարկվում, և դա ունի իր պատճառները։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հասցեին հնչեցրած կշտամբանքից հետո, Թբիլիսիում տեղի ունեցավ արտգործնախարարների մակարդակով հանդիպում, և հայտարարվեց Հայաստանի զինված ուժերը Ղարաբաղից դուրս բերելու որոշման մասին։ Ադրբեջանն իր ակնկալիքներն ուղղեց ռուսական կողմին, իսկ որոշումը կայացրեց Հայաստանի կառավարությունը։ Խորհրդարանական ռուսամետ ընդդիմությունը ծպտուն անգամ չհանեց, Փաշինյանին դավաճանության մեջ չմեղադրեց. Նմանատիպ դիրքորոշում որդեգրեց նաև արտախորհրդարանական արևմտամետ ընդդիմությունը։

Այսինքն՝ այս հարցում կա կոնսենսուս Արևմուտքի և Ռուսաստանի միջև, ինչը թույլ է տալիս Փաշինյանին նման գործողություններ կատարել։ Ուշադրություն դարձրեք ոչ թե նրա լեգիտիմությանը, այլ այն հանգամանքին, որ Հայաստանի գլխավոր հովանավորների դիրքորոշումները համընկնում են։

Խոստովանում եմ՝ վստահ էի, որ Հայաստանի սուբյեկտայնության բարձրացումն ու Փաշինյանի լեգիտիմության ամրապնդումն էր, որ պետք է պայմաններ ստեղծեին կարգավորման գործընթացում առաջընթացի համար։ Սակայն պրակտիկան ցույց տվեց, որ որոշումների հասնելու համար ստիպված ենք լինում ճնշում գործադրել ոչ թե Հայաստանի, այլ նրա հովանավորների վրա:

Սա այս երկրում սուբյեկտայնության բացակայության ցուցիչ է։ Ինչպես և նախկինում, այն երկրները, որոնք ցանկանում են ազդել Ադրբեջանի վրա, դա անում են Հայաստանի միջոցով։

Իսկ ադրբեջանական հասարակության ներքին համախմբումը, նախագահ Իլհամ Ալիևի լեգիտիմությունը և տարածաշրջանի հիմնական արտաքին դերակատարների շահերը իր վրա գրավելու ունակությունը թույլ են տալիս Ադրբեջանին առաջ տանել սեփական օրակարգը հայ-ադրբեջանական հարաբերությունների գործընթացում։

Այսօր նույնիսկ Իրանն է օգտագործում Հայաստանի շահերն իր նպատակների համար։ Իրանը ցույց է տալիս, որ պաշտպանում է Հայաստանը (իր շահերը) առանց Հայաստանի... Ինքը՝ Փաշինյանն ու իր համախոհները, Իրանին սատարող հայտարարություններ չեն անում, և դա ցույց է տալիս, որ Հայաստանի ղեկավարությունը հասկանում է, որ այս գործընթացում իրենցից քիչ բան է կախված։ Արդյունքում՝ տարածաշրջանում որոշումներ են կայացվում Հայաստանի բանակցային դիրքերի թուլացման հաշվին:

Կարծես թե այդ միտումը կշարունակվի, և հայ-ադրբեջանական հարաբերություններում առաջընթաց կգրանցվի Հայաստանի հովանավորների հետ բանակցությունների միջոցով»,- գրել է Ֆարհադ Մամեդովը:

Caliber.Az
Դիտումներ: 163

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Ռուսական քաղաքականության նպատակները Ադրբեջանում 19-րդ դարի սկզբին «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

511
15 Օգոստոսի 2025 18:47
2

Բաքու և Երևան. Վաշինգտոնից առաջ և հետո Մամեդովը և Նավասարդյանը՝ Caliber.Az-ի եթերում

184
13 Օգոստոսի 2025 10:29
3

Բայրամովը և Միրզոյանը հաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակել ուղիղ երկխոսությունը Բաքուն և Երևանը կապի մեջ են

169
13 Օգոստոսի 2025 09:06
4

Թրամփը հրապարակել է Իլհամ Ալիևի հետ հանդիպման տեսակադրերը

163
13 Օգոստոսի 2025 09:18
5

Ռուբեն Վարդանյանը՝ կրկին իր տարերքի մեջ Դատարանը մերժել է նրա միջնորդությունը

158
13 Օգոստոսի 2025 11:32
6

Մոսկվան՝ ընդդեմ Հարավային Կովկասում խաղաղությանը Բոլորին չէ, որ դուր է գալիս փոփոխությունների քամին

154
13 Օգոստոսի 2025 12:42
7

Վաշինգտոնից հետո. հայկական ընդդիմությունը դեմ է Ադրբեջանի հետ խաղաղությանը Ռևանշիստները պղտորում են ջուրը

149
13 Օգոստոսի 2025 17:57
8

Իրանական դիվանագիտությունը՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող փոփոխությունների ֆոնին Ի՞նչի մասին է խոսելու Փեզեշքիանը Երևանում։

125
14 Օգոստոսի 2025 13:27
9

Ախ այս միֆոման Տիգրան Ավագյանը «Հին աշխարհի հիստերիկները»

118
13 Օգոստոսի 2025 16:33
10

TRIPP-ի էֆեկտը. Բաքուն, Վաշինգտոնը և Երևանը բացեցին դարպասները դեպի Եվրասիա Խասը և Բակտիգուլովը՝ Caliber.Az-ի եթերում

114
15 Օգոստոսի 2025 14:18
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading