Սոցիում
A+
A-
Ֆեյսբուքյան ադրբեջանցի օգտատերերին խորհուրդ են տվել չկտտացնել կասկածելի հղումները
28 Դեկտեմբերի 2023 10:19
Ադրբեջանի Էլեկտրոնային անվտանգության ծառայությունը քաղաքացիներին նախազգուշացրել է Facebook սոցիալական ցանցում կիբեռխարդախների գործունեության մասին և կոչ արել չկտտացնել անհայտ կամ կասկածելի աղբյուրների հղումները։
Ինչպես Caliber.Az-ին հայտնել են Ծառայությունից, Facebook-ի օգտատերերի հաշիվները կոտրելու նպատակով խաբեբաները սոցցանցում կեղծ տեղեկություններ են տարածել նրանց էջերը ջնջելու մասին։
«Քաղաքացիներից պահանջվում է սեղմել հղումը և մուտքագրել անձնական տվյալները նույնականացման համար: Հղումը սեղմելուց և տվյալները մուտքագրելուց հետո օգտատիրոջ հաշիվը փոխանցվում է խաբեբաներին»,- ասվում է հաղորդագրությունում։
Caliber.Az
Դիտումներ: 101