twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..

AZAL-ի ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ակտաուում

Վերլուծություն
A+
A-

Ադրբեջանը սկսում է և հաղթում Բրյուսելը որպես Բաքվի դիվանագիտական գրոհի օղակ

16 Մայիսի 2023 16:25

Մայիսի 14-ին բրյուսելյան բանակցությունների հրապարակված արդյունքներից կարելի է եզրակացնել, որ մի փոքր ավելի վաղ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները ձեռք են բերել հստակ ուրվագծեր։ Հաշվի առնելով իրադարձությունների միջև կարճատև ընդմիջումը, կարող է այնպիսի տպավորություն ստեղծվել, որ Բրյուսելը ընդամենը ավարտում է ամերիկյան մայրաքաղաքում կատարված աշխատանքը։ Բայց արդյո՞ք Եվրոպան այնքան հասարակ է, որպեսզի կատարի կլերկի դեր։

Այո, Հին աշխարհը Ամերիկաից քիչ կախված չէ, հատկապես Ուկրաինայում պատերազմի պայմաններում անվտանգության սպառնալիքների կտրուկ աճի ֆոնին։

Մյուս կողմից, տարօրինակ կլիներ, եթե Բրյուսելը գործեր զուտ Վաշինգտոնի ցուցումով, չփորձելով խաղալ իր, հատուկ դերը կովկասյան կարգավորման հարցում։ Բայց կարելի է իր մտորումներում էլ ավելի հեռու գնալ և հարց տալ՝ թե արդյոք իրականում Վաշինգտոնն է դարձել բանակցությունների վերջին արագացման լոկոմոտիվը, թե խթանը նրանց տրվել է բոլորովին այլ կետից, օրինակ՝ Բաքվից...

Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելի եզրափակիչ հայտարարությունը շատ բանի մասին է ասում։ Բայց հակառակ սահմանված կանոնների՝ եկեք սկսենք այն բանից, ինչի մասին չի ասվել։ Հենց Լաչինի ճանապարհի մասին։ Արժե հիշել այն հիստերիան, որը Ղարաբաղի հայերի համար այսպես կոչված շրջափակման պատճառով սարքեցին Արևմուտքում հայերի սրտացավ պաշտպանները, և Եվրախորհրդարանի ահեղ բանաձևը։ Եվ հանկարծ բոլորովին նոր փաստաթղթում` ոչ մի ակնարկ «մարդասիրական աղետի» մասին։ Այստեղ կրկին պետք է ըստ արժանավույն մատուցել Լաչինում սահմանային անցակետի ստեղծմանը։ Չէ որ ադրբեջանցի բնապահպանների կողմից ձեռնարկված Լաչինի ճանապարհի հսկողությունը, չնայած և բոլոր կողմերից օրինական էր, սակայն նկատի առնելով իր հասարակական, այսինքն ոչ պետական բնույթը՝ Հայաստանի կողմից համաշխարհային հանրությանը ներկայացվել էր որպես «իրավական կամայականություն»: Իսկ հիմա, Ադրբեջանի կողմից սահմանին սահմանային անցակետ ստեղծելու իր ինքնիշխան իրավունքի իրականացումից հետո, այս ակտը ձեռք է բերել իրավական չափանիշներ, որոնք, բոլոր ցանկություններով հանդերձ ոչ մի կերպ չի կարելի վիճարկել։

Նման փոփոխված իրողությունը և միջնորդներին ստիպել է հրաժարվել՝ Ղարաբաղում հայերի համար հատուկ կարգավիճակ ստանալու համար մղվող ավելորդ եռանդից։ Ուշադրության է արժանի այն ձևակերպումը, որը Միշելը օգտագործել է Ղարաբաղում հայերի կենսապայմանները սահմանելու համար. «Մասնակցել՝ միջազգային հանրության հետ սերտ համագործակցությամբ այս բնակչության իրավունքներն ու անվտանգությունը ապահովելու նպատակով դրական օրակարգի մշակմանը»։ Եթե այս առաջարկից հետո՝ դրա ձևակերպումների որոշակի անորոշության պատճառով, որևէ մեկի մոտ կասկած մնա դրա իմաստի մեջ, ապա հաջորդ արտահայտությունը ամեն ինչ իր տեղն է դնում. «Ես նաև ընդգծել եմ Բաքվի և այս բնակչության միջև թափանցիկ և կառուցողական երկխոսության անհրաժեշտությունը»։ ԵՄ-ի նախագահը այսպիսով մատնանշել է երկխոսության միակ հնարավոր ձևաչափը՝ «Բաքվի և այդ (հայ-խմբ.) բնակչության միջև», փաստորեն «դրական օրակարգի» մշակման մեջ միջազգային հանրության դերը իջեցնելով մինչև համագործակցության, այլ ոչ թե այդ երկխոսության մեջ որևէ մասնակցության։

Միևնույն ժամանակ ԵՄ-ի Խորհրդի նախագահն առաջին անգամ է հնչեցրել երկրների այն չափերը, որոնց շրջանակներում նրանք պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը։ 29,800 քառ. կմ Հայաստան եւ 86,600 քառ. կմ Ադրբեջան, որը ինքնաբերաբար ներառում է Ղարաբաղի տարածքը։ Իսկ այնուհետև ԵՄ-ն առաջին անգամ անջատողական կազմավորմանը հրապարակայնորեն մերժել է որևէ իրավասուբյեկտիվությունը՝ ռուսական խաղաղապահ քանակակազմի ժամանակավոր պատասխանատվությոան գոտում Ադրբեջանի տարածքը անվանելով «նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ»:

Այս ամենը նշանակում է, որ Ադրբեջանը, ինչպես մենք արդեն բազմիցս ընդգծել ենք, ակտիվ դիրք է գրավում բանակցություններում, փոխելով իրավիճակը տեղում և դիվանագիտական հարթությունում այն օգտագործելով նոր իրողությունն ամրապնդելու համար։ Առավել ևս, իր քաղաքականությամբ, մասնավորապես սահմանային անցակետի տեղադրմամբ՝ Ադրբեջանը սկսել է բանակցային գործընթացի յուրահատուկ հետհաշվարկ։ Եթե նախկինում մեզ փաստորեն սպառնում էին բանակցությունները մտցնել անսահմանության մեջ, ապա այժմ, երբ Ադրբեջանը սկսել է հիմնարար քայլեր՝ Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակչության վերաինտեգրման համար, խաղաղության ստորագրումը միջնորդների համար դարձել է կենսական անհրաժեշտություն, որպեսզի, առաջին հերթին՝ պահապանել դեմքը և իր համար ապահովել ֆասիլիտատորների իմիջը, և երկրորդը, որպեսզի չզրկվել դիվիդենտներից։

Ինչպես տեսնում եք, պայմանական սահմանին վերջին, մայիսյան սրումը, որը տարբեր աստիճանի ինտենսիվությամբ շարունակվել է մի քանի օր, ոչ մի կերպ չի ազդել Բրյուսելի օբյեկտիվության վրա։ Հնարավոր է, Երևանի հաշվարկը եղել է այն բանի վրա, որ պաշտոնական Բաքուն կհրաժարվի հանդիպումից։ Բայց նախագահ Իլհամ Ալիևը նորից դրսևորեց խաղաղությանը իր հավատարմությունը և հայտնեց բանակցություններին ժամանելու իր մտադրությունը։ Փաշինյանը կարող էր արդյո՞ք չժամանել։ Ոչ։ Հայաստանի վարչապետն արդեն սպառել է ըմբոստության իր լիմիտը։ Անցյալ տարվա դեկտեմբերին նա արդեն իրեն թույլ տվեց խափանել Բրյուսելի հանդիպումը՝ նեղանալով դրանում Ֆրանսիայի մասնակցության հետ Ադրբեջանի հաստատակամ անհամաձայնությունից։ Այնպես որ, կրկնակի դեմարշից հետո, մենք կասկածում ենք, որ Հայաստանի վարչապետը Եվրոպայում պարզապես կդառնար անհարգարժան անձ։

Այստեղ մենք մոտենում ենք մեկ այլ կարևոր պահի: Բրյուսելյան ձևաչափի ձևավորման բուն փաստը առանց երրորդ երկրների, այդ թվում նաև նախկին Մինսկի խմբի եվրոպացի համանախագահ՝ Ֆրանսիայի մասնակցությանը, դարձել է ադրբեջանական դիվանագիտության նշանակալից հաջողությունը։ Նույնիսկ եթե հիպոթետիկորեն ենթադրել, որ ի սկզբանե Փարիզի և Բրյուսելի դիրքորոշումները մոտավորապես մոտ էին, ինչի վրա, հավանաբար, հույս էր դրել Մակրոնը, ապա ինքնին մոդերացիայի փաստը ԵՄ-ի և անձամբ նրա նախագահի վրա դնում է հատուկ պարտականություն՝ լինել օբյեկտիվ։ Այստեղ կարևոր դեր է խաղում նաև սովորական մարդկային փառասիրությունը. Միշելի համար հայ-ադրբեջանական կարգավորումը՝ հիանալի առիթ է Փարիզին մատնանշել, որ ԵՄ-ն ավելին է, քան Ֆրանսիան, և, համապատասխանաբար, նրա նախագահը ամենևին էլ Ելիսեյան պալատի դրածո չի։ Բացի այդ, Միշելը, չնայած նման ֆրանսիական ազգանունին, այնուամենայնիվ բելգիացի է, ինչը նշանակում է, որ անձնական փառասիրությանը ավելանում է նաև իր երկրով հպարտանալու առիթը, որի մայրաքաղաքը միևնույն ժամանակ միասնական Եվրոպայի գլխավոր քաղաքն է։ Եվ ևս մեկ կետ Բելգիայի, որպես ԵՄ-ի կարևոր անդամի մասին։ Այս երկիրը, ի տարբերություն Ֆրանսիայի, ծանրաբեռնված չէ գաղափարական կոնստրուկցիաներով և սովոր է ամեն ինչին նայել գործարար նպատակահարմարության դիրքորոշումից, ինչը, անկասկած, պրոեկցվում է Եվրամիության քաղաքականության վրա։ Հաշվի առնելով, որ այդ նպատակահարմարությունը նաև չի հակասում արդարադատության և միջազգային իրավունքի սկզբունքներին (ինչպես Ադրբեջանի դիրքորոշման դեպքում), ապա Բրյուսելի ձեռքում են բոլոր խաղաքարտերը, որպեսզի Փարիզից անկախ քաղաքականություն անցկացնել։ Այստեղ ավելացնենք ԵՄ-ի մեկ այլ հսկայի՝ Գերմանիայի կառուցողական դիրքորոշումը, և կարող ենք պնդել ադրբեջանա-հայկական բանակցությունների գործընթացում Ֆրանսիայի որոշակի մեկուսացման մասին։ Խոսելով տնտեսական նպատակահարմարության մասին, իհարկե, անհրաժեշտ է հիշել ԵՄ-ի և Ադրբեջանի միջև գործընկերության ռազմավարական մակարդակի վերաբերյալ՝ հենվելով Եվրոպայի համար ադրբեջանական ածխաջրածինների ներմուծման աճող կարևորության վրա։ Մենք արդեն բազմիցս հիշեցրել ենք, որ ելնելով Բրյուսելի, որպես իր եվրոպական մայրաքաղաքի կարգավիճակից՝ Հարավային և Արևելյան Եվրոպայի էներգետիկ անվտանգության հարցերը (հատկապես այդ տարածաշրջանների երկրներն են գնում ադրբեջանական գազը) ավելի սուր են դրված, քան Ֆրանսիայի համար, որն իրեն գազով ապահովում է այլ աղբյուրներից։

Եվ, իհարկե, արժե այստեղ ավելացնել Վաշինգտոնի ճնշումը։ Բրյուսելը կարծես թե իրականացնում է կողմերի հաշտեցումն արագացնելու նրա ցանկությունը, բայց չի բացառվում, որ նա ավելացնում է նոր օրակարգ։ Խաղաղարարի դափնիների հետհաշվարկի և մրցակցության տրամաբանությանը լիովին համապատասխան... Իր վրա ուշադրություն է գրավում նաև այն, որ Միշելը չի նշել խաղաղության պայմանագրի ստորագրման ակնկալվող ժամկետը, փոխարենը հանրությանը ներկայացրել է բավականին հարուստ և միևնույն ժամանակ ընդլայնված հանդիպումների օրացույց. հուլիսին՝ նորից Բրյուսելում, հունիսին և հոկտեմբերին՝ Քիշնևում և Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովների շրջանակներում։ Նման ձգձգված կոնստրուկցիան, հավանաբար, պետք է ինչպես նրա համար, որպեսզի Փաշինյանին ժամանակ տալ իր հանրությանը խաղաղության նախապատրաստելու համար, այնպես էլ, որպեսզի ավելորդ եռանդ չցուցաբերել Վաշինգտոնի հանձնարարականները կատարելու մեջ և ընդգծել եվրոպական հարթակի և դրա կշռի կարևորությունը։

Եվ մեր ակնարկը եզրափակենք Նախչըվանի հետ և Նախչըվանի միջով հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ բրյուսելյան բանակցությունների արդյունքներից մի պարբերությամբ։ Պահ, որը, ինչպես մեզ է թվում, լույս է սփռում բանակցային գործընթացի դրամատուրգիայի ընդհանուր համատեքստի վրա։ Փաստորեն սա նշանակում է Հին աշխարհի լարված հետաքրքրություն Զանգեզուրի միջանցքի նկատմամբ։ Գաղտնիք չէ, որ Եռակողմ հայտարարության գրեթե միակ կետը (իհարկե, խաղաղապահների ներդրումից հետո), որի իրագործմամբ հրատապ շահագրգռված էր Մոսկվան, եղել է հենց Զանգեզուրի միջանցքի բացումը, Ռուսաստանի ԱԴԾ-ի կողմից վերջինիս վերահսկողությամբ։ Ավելի քան ակնհայտ է, որ նման սցենարը առանձնապես դուր չի եկել Միացիալ Նահանգներին, որն ավանդաբար վարում է՝ Ռուսաստանին եվրասիական հաղորդակցության գլոբալ նախագծերից հեռացնելու քաղաքականություն։ Եթե հաշվի առնել, որ միջանցքը կդառնա Ասիայից Եվրոպա բեռնափոխադրումների դիվերսիֆիկացման կարևոր օղակ (խոսքը «Միջին միջանցքի» մասին է), ապա ԵՄ-ն նույնպես շահագրգռված է նրա հնարավորինս շուտ գործարկելու մեջ, իհարկե, առանց Ռուսաստանի մասնակցության։

Եվ եթե նախկինում, բանակցային գործընթացի իրական հիմքի վերաբերյալ որոշակիության բացակայության պայմաններում, Արևմուտքի համար առանձնակի իմաստ չկար տեղավորվել միջանցքի հարցի առանձին լուծման մեջ, ապա այժմ, երբ Բաքուն Լաչինի շրջանում սահմանային անցակետ տեղադրելով Հայաստանին զրկել է՝ Ղարաբաղի հայ համայնքի գործընթացին միջամտելու ցանկացած հնարավորությունից, Բրյուսելի համար շատ կարևոր է լուծել այն հակասությունները, որոնք դեռևս մնացել են։ Եվ այստեղ Բաքուն վարպետորեն իրականացրել է մի կոմբինացիա՝ ըստ երևույթին առանձնապես չպեդալահարելով այս թեման, այլ համբերատար սպասելով Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում առաջնորդության համար միջնորդ երկրների բախումներին։

Բաքուն գտնվում է խաղի շահեկան իրավիճակում։ Եթե նույնիսկ բրյուսելյան պայմանավորվածությունները հետաձգվեն, ապա հենց այն փաստը, որ դրանք ամրագրել և լեգիտիմացրել են որակապես նոր բանակցային ստատուս քվոն, առանց որևէ կասկածի՝ ադրբեջանական դիվանագիտության խոշոր հաղթանակ է։ Այժմ Հայաստանի ցանկացած նահանջ այս դիրքից կնմանվի պայմանավորվածությունների չարամիտ խզելուն և կփչացնի ոչ միայն բանակցությունները, այլ նաև այդ երկրի մարդասիրական իմիջը։

Հայ ռեւանշիստների հույսերը հիմա ամբողջությամբ և լիովին ուղղված են դեպի Մոսկվա։ Իսկ Մոսկվան ի՞նչ կարող է անել Հայաստանի համար։ Հարցը, ինչպես մեզ է թվում, պետք է այլ կերպ դնել՝ ի՞նչ կարող է անել Ռուսաստանը Հարավային Կովկասում իր շահերը պահպանելու համար։ Սա առանձին ուսումնասիրության թեմա է, բայց մեզ թվում է, որ առաջին հերթին Ռուսաստանը պետք է պահապանի գործընկերային և նույնիսկ դաշնակցային հարաբերությունները Ադրբեջանի հետ։

Վերջերս Փաշինյանը արել է մի տարօրինակ հայտարարություն, իբրև, նա վախենում է պատկերացնել, թե ինչ կլինի Հայաստանի հետ, եթե Ռուսաստանը պարտվի պատերազմում։ Ուշադրություն դարձնելով իր ցանկությունը ոչ միանշանակ հռետորաբանությամբ քողարկելու էքսցենտրիկ եղանակին՝ ավելի հավանական է թվում, որ Փաշինյանը վախենում է ոչ թե Ռուսաստանի պարտությունից, այլ հաղթանակից։ Ռուսաստանի պարտությունը նրան թույլ կտա ստեղծել Եվրոպայի 29,800 քառ. կմ մասնաճյուղ (Հայաստանին նույնիսկ կարող են ընդունել ԵՄ) և դա իր ժողովրդին մատուցել, որպես «Հայաստանում ժողովրդավարության վերջնական հաղթանակ), հանուն որի արժեր զոհաբերել «միացումը»։ Այսպես թե այնպես, առաքելությունը կավարտվի: Ռուսաստանի հաղթանակի դեպքում հայերը չեն տեսնի ո՛չ «միացում», ո՛չ Եվրոպա։ Փաշինյանի առաքելությունը ձախողվելու է՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ։

Ամփոփենք մեր նյութը այն մտքով, որը մի փոքր այլ ձևով արդեն հիշատակվել է. Բաքուն, վճռական քաղաքականություն վարելով, արդեն միջնորդների ձեռքերով հասել է իր համար արդար խաղաղության։

Caliber.Az
Դիտումներ: 288

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Հայաստանի ռազմական դաշինքներ՝ Ֆրանսիա, Հնդկաստան և հունական հետք Բաքվի արձագանքը իրեն երկար սպասել չի տա

165
23 Դեկտեմբերի 2024 15:59
2

Նպատակը` իշխանությունը պահպանելն է Նիկոլ Փաշինյանի «խոստովանությունների» գինը

165
23 Դեկտեմբերի 2024 17:26
3

Իլհամ Ալիևի ուղին. ժառանգորդություն և պատմական հաղթանակ Ադրբեջանի նախագահի ծննդյան օրվա առթիվ

96
24 Դեկտեմբերի 2024 18:35
4

AZAL-ի ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ակտաուում ՏԵՍԱՆՅՈՒԹ / ԹԱՐՄԱՑՎԱԾ

94
25 Դեկտեմբերի 2024 19:02
5

Շուշա ժամանած նախկին հարկադիր վերաբնակներին բնակարանների բանալիներ են հանձնվել

79
23 Դեկտեմբերի 2024 17:03
6

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ դեսպանատանը

75
24 Դեկտեմբերի 2024 11:09
7

Ալիև. Ադրբեջանում կրոնական հողի վրա խտրականության և կոնֆլիկտների դեպքեր երբեք չեն եղել ԹԱՐՄԱՑՎԱԾ

67
23 Դեկտեմբերի 2024 12:45
8

Պուտինը զանգահարել է Ալիևին

66
24 Դեկտեմբերի 2024 13:48
9

Իլհամ Ալիևը դարձավ 63 տարեկան

62
24 Դեկտեմբերի 2024 09:21
10

Փաշազադե. Ղարաբաղում կրոնական գործիչների թիվն աճում է

61
23 Դեկտեմբերի 2024 14:58
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading