twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

Ադրբեջանի խորհրդարանը բողոքի նամակ է հղել Չեխիային

25 Մայիսի 2024 11:20

Մայիսի 24-ին Չեխիայի հետ Միլլի Մեջլիսի միջխորհրդարանական կապերի աշխատանքային խմբի ղեկավար Էլնուր Ալլահվերդիևը՝ խմբի անդամների անունից բողոքի նամակ է հղել՝ Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների պալատի Չեխիա-Ադրբեջան միջխորհրդարանական կապերի բարեկամության խմբի անդամներին։

Ըստ Report-ի՝ նամակում նշվում է, որ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահի տեղակալ Յան Բարտոշեկի՝ Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանի հետ հանդիպման ժամանակ արված հայտարարությունները խորը ափսոսանք են առաջացրել Ադրբեջանի Հանրապետության Միլլի Մեջլիսի՝ Ադրբեջան-Չեխիա միջխորհրդարանական կապերի աշխատանքային խմբի անդամների մոտ։ ։

Նշվել է, որ Յան Բարտոշեկի միակողմանի մեկնաբանությունները ոչ միայն չեն արտացոլում ճշմարտությունը, այլև հակասում են՝ Ադրբեջանի և Չեխիայի խորհրդարանների միջև վերջին տարիներին ի հայտ եկած և արդարացված բարեկամության և համագործակցության ոգուն։ Նշվում է նաև, որ պարոն Բարտոշեկը, կարծես թե, տեղյակ չէ անցյալ հակամարտության պատմության իրական պատճառներին, ինչպես նաև վերջին 3 տարիներին տարածաշրջանում ձևավորված նոր իրողություններին ու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի մասին։ Բարեկամական երկրի խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխնախագահ պարոն Բարտոշեկի հայտարարությունները վնասում են՝ մեր երկրների միջև առողջ համագործակցությանը և բարեկամական հարաբերություններին։

Նամակի տեքստում նշվում է. «Չեխիայի հետ միջխորհրդարանական կապերի աշխատանքային խումբը պարոն Բարտոշեկի ուշադրությանն է ներկայացնում, որ Ադրբեջանի Հանրապետության տարածքի 20%-ը 30 տարի օկուպացված է եղել Հայաստանի կողմից։ Այս ընթացքում Հայաստանը թալանել ու ավերել է ադրբեջանցիներին պատկանող բնակավայրերը, ավերել ու կեղծել է պատմաճարտարապետական հուշարձանները, պղծել Ադրբեջանին պատկանող կրոնական շինությունները։ Ամբողջ աշխարհը, այդ թվում՝ հենց Հայաստանը և պարոն Բարտոշեկի երկիրը՝ Չեխիան, այս տարածքը ճանաչել են որպես Ադրբեջանի անբաժանելի մաս։ Նման պայմաններում նախագահի տեղակալի կողմից այս հարցում իր սեփական պետության պաշտոնական դիրքորոշման բացահայտ անտեսումը կամ փաստերի միտումնավոր խեղաթյուրումը մեզ զարմանք և խորը ափսոսանք է առաջացնում»։

Caliber.Az
Դիտումներ: 182

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Գազ, խաղաղություն Հայաստանի հետ և Բաքվի դիվանագիտական հավասարակշռությունը Ամբողջական հարցազրույց Հիքմեթ Հաջիևի հետ

296
08 Հունիսի 2025 14:43
2

Մարդասիրական օգնություն, բայց ոչ զենք. Հաջիևը՝ ռուս-ուկրաինական պատերազմին Ադրբեջանի մոտեցման մասին

119
08 Հունիսի 2025 10:04
3

Ադրբեջանը պահպանում է կարմիր գծերը Թոֆիկ Զուլֆուգարովը՝ Caliber.Az-ի եթերում

116
09 Հունիսի 2025 08:56
4

Ալիևն ու Փաշինյանը վաղը կհանդիպեն Աբու Դաբիում

108
09 Հունիսի 2025 12:48
5

Աբու Դաբիում կայացել է Ալիևի և Փաշինյանի հանդիպեումը ՏԵՍԱՆՅՈՒԹ

98
10 Հունիսի 2025 14:32
6

Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԻՆ-ները պայմանավորվել են գործընկերությունը զարգացնելու մասին

92
08 Հունիսի 2025 13:42
7

Ադրբեջանցի դիվանագետներին պատմել են՝ հայկական օկուպացիայի հետ կապված նախաձեռնված դատական գործընթացների մասին

86
08 Հունիսի 2025 09:23
8

«Ինսայդերական» շահարկում Ադրբեջանին շանտաժի ենթարկելու նոր փորձ

85
08 Հունիսի 2025 16:37
9

Պարզություն և արդարություն Caliber.Az-ը մեկնաբանում է Հիքմեթ Հաջիևի հարցազրույցը

85
09 Հունիսի 2025 17:01
10

Ամեն ինչ լավ է, արա. «Հին աշխարհի հիստերիկերը»

84
08 Հունիսի 2025 09:22
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading