twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

Թբիլիսին որպես Բաքվի ու Երևանի ուղիղ երկխոսության հարթակ Վրացի քաղաքագետները՝ Caliber.Az կայքում

03 Հունիսի 2023 15:06

Մեկ տարի առաջ Վրաստանը առաջարկեց ադրբեջանա-հայկական բանակցություններ անցկացնել իր տարածքում, և կողմերը օգտվեցին Թբիլիսիի հյուրընկալությունից ու միջնորդությունից։ Վրաստանի մայրաքաղաքում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարներ Ջեյհուն Բայրամովը և Արարատ Միրզոյանը այն ժամանակ հանդիպեցին հասունացած հարցերը լուծելու համար։ Նախօրեին՝ մեկ տարի անց, վրացիները հիշեցին երկխոսությունը խթանելու նմանատիպ հնարավորության մասին՝ հայտարարելով, որ նրանց մայրաքաղաքը պատրաստ է միանալ իր բարեկամ հարևան երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև միջնորդության գործընթացին։ Այդ մասին երկրի խորհրդարանում հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Ինչպես պնդում է վարչապետը՝ Թբիլիսին լավ հարաբերություններ է հաստատել տարածաշրջանի երկրների հետ։ Ղարիբաշվիլին հատուկ ընդգծել է, որ Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի հետ համագործակցությունը օրեցօր ուժեղանում է և հաստատել է՝ Երևանի ու Բաքվի միջև փոխգործունեության հաստատմանը նպաստելու իր լիովին պատրաստակամությունը։

Այսպես ուրեմն ի՞նչը կարող է նպաստել նրան, որ Թբիլիսին ամերիկյան, եվրոպական և ռուսականի հետ միասին դառնա արդյունավետ երկխոսության համար նույնիսկ էլ ավելի նշանակալից ու արդյունավետ, քան նախորդները։ Ինչպիսի՞ն է բանակցային գործընթացում Թբիլիսիի ենթադրյալ միջնորդության էությունը։

Ինչպես Caliber.Az-ի հետ զրույցում հայտարարել է վրացի քաղաքագետ Սիմոն Կոպաձեն, անձամբ նա վստահ է, որ նման մասշտաբի և ինտենսիվության բանակցությունների համար, ինչպիսին ադրբեջանա-հայկականն է՝ Թբիլիսին ամենահարմարն է։ Հաշվի առնելով, որ Վրաստանի մայրաքաղաքը գործնականում գտնվում է Բաքվի և Երևանի կողքին, հնարավոր է օպերատիվ կարգով լուծել բոլոր հարցերը՝ երկար ժամանակ չկորցնելով շատ ժամանակ տեւող թռիչքների վրա։ Էլ չասած այն մասին, որ հենց Վրաստանն է՝ հակամարտող կողմերին իր աշխարհագրական մոտիկությամբ հանդերձ, բոլորից ավելի շահագրգռված նրանում, որպեսզի Բաքվի և Երևանի միջև խաղաղ երկխոսությունը հնարավորինս շուտ հաստատվի։

«Դա կարևոր է ողջ տարածաշրջանի զարգացման համար, իսկ նշանակում է՝ կենսականորեն անհրաժեշտ է Վրաստանի համար։ Բացի այդ, Վաշինգտոնը, որպես Թբիլիսիի ռազմավարական գործընկեր, այժմ նույնպես մեծ հետաքրքրություն է դրսևորում նրանում, որպեսզի Կովկասում վերջապես հաստատվի խաղաղություն և կարգուկանոն։ Այս առումով, Թբիլիսին կարող է ԱՄՆ-ում բանակցությունների ավարտից հետո ընդունի էստաֆետը՝ դրանում նվազագույն հակասություն անգամ չկա։ Իսկ ընդհանուր առմամբ էլ արժե նշել, որ տարածաշրջանում իրականացվում են բազմաթիվ նախագծեր վրացական, ադրբեջանական, թուրքական, ամերիկյան և բրիտանական ընկերությունների միջև, այսինքն ստեղծվել է համապատասխան մթնոլորտ և ձեռք է բերվել դիրքորոշումների մերձեցում»,- հաստատում է վրացի քաղաքագետը։

Իսկ ամենակարևորը, համարում է Ս. Կոպաձեն, դա այն է, որ Վրաստանը, ինչպես և ԱՄՆ-ը, առաջարկում է անմիջական երկխոսություն։

«Երբ Մոսկվան միջնորդ էր հանդես գալիս Բաքվի և Երևանի միջև բանակցություններում, նա ներկա էր ամենուր, վերահսկում էր ողջ գործընթացը, և ոչ մի հարց առանց նրա մասնակցության չէր լուծվում։ Իսկ մեկ տարի առաջ, երբ ԱԳՆ ղեկավարներ՝ Բայրամովի և Միրզոյանի մասնակցությամբ բանակցությունները անցկացվում էին Թբիլիսիում, երկխոսության հարթակի տերերը միայն ողջունեցին հյուրերին, իսկ հետո անմիջապես կայացավ ուղիղ զրույց կողմերի միջև»,- հիշեցրել է փորձագետը։

Ս. Կոպաձեն վստահ է, որ ինտենսիվ և արդյունավետ բանակցությունների համար Թբիլիսին իդեալականորեն հարմար է, հենց այստեղ կարելի է է հեշտությամբ հավաքվել և արագ սկսել աշխատանքը։

«Չէ որ Վրաստանին պետք է, որպեսզի իր տարածաշրջանային հարեւանները ակտիվ համագործակցեն, թշնամություն չանեն, և Թբիլիսին ջանքեր է գործադրում այդ նպատակով: Բանակցային գործընթացի կարևորությունը Վրաստանում հասկանում են շատերը՝ հասարակությունը, քաղաքական գործիչները և քաղաքագետները, բոլորը հանուն Հարավային Կովկասում խաղաղության՝ առավելագույնս տրամադրված են միջնորդական աշխատանքին»,- նշում է Ս. Կոպաձեն։

Մինչդեռ, ինչպես ենթադրում է ևս մեկ վրացի քաղաքագետ՝ «SIKHA Foundation» գիտահետազոտական կենտրոնի հիմնադիր Արչիլ Սիխարուլիձեն՝ Թբիլիսին արդեն նշվածների հետ մեկտեղ ունի ևս մեկ կարևոր առավելություն, որը կարող է դրականորեն ազդել բանակցությունների ընթացքի վրա։

«Իհարկե, Վրաստանը չի կարող ստիպել ոչ Ադրբեջանին, ոչ Հայաստանին գնալ որևէ զիջումների։ Բայց մեր պետությունը տարածաշրջանում միակ դերակատարն է, որն անմիջական շահեր չունի ո՛չ Բաքվում, ո՛չ Երևանում։ Ադրբեջանի, Հայաստանի և նույնիսկ Թուրքիայի համար սա շատ լավ դիրքորոշում է, որտեղ բոլորը կարող են վստահ լինել բանակցային հարթակի չեզոքության մեջ։ Չէ որ պարզ է, որ վրացական քաղաքական վերնախավը հավասարապես հեռու է բոլոր կենտրոններից և բանակցային գործընթացը չի օգտագործի իր որևէ շահերի համար։ Այսինքն ոչ մի շահադիտական նապատակներ Թբիլիսին ընդհանրապես չունի, և դա շատ կարևոր է, քանի որ մեր տարածաշրջանում, որտեղ էլ որ նայես, յուրաքանչյուրն ունի իր նպատակներն ու շարժառիթները։ Եվ Վրաստանը առաջարկում է օգտվել այդ երկրի իրականությունից ու հնարավորություններից, որտեղ շատ ժողովուրդներ կարող են լիովին հանգիստ ապրել և խաղաղ մթնոլորտում շփվել միմյանց հետ։ Կարծում եմ, հենց այս համատեքստում է, որ պարոն Ղարիբաշվիլին իր թեզերում պետք է Վրաստանը առաջ քաշի որպես Կովկասում խաղաղապահ ջանքերի կենտրոն։ Այստեղ բոլորը շահագրգռված են նրանում, որպեսզի ոչ մի կողմ իրեն վիրավորված չզգա։ Ինչպես ասել է Բուդդան, «իսկական հաղթանակը կկայանա այն ժամանակ, երբ ոչ ոք իրեն պարտված չի զգում»,- ամփոփել է Ա. Սիխարուլիձեն։

Caliber.Az
Դիտումներ: 294

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Հիքմեթ Հաջիևը կոշտ է արձագանքել Politico-ում հակաադրբեջանական հոդվածին

102
22 Նոյեմբերի 2024 10:16
2

«Իրական» Հայաստանը և Երևանի իրողությունները Փաշինյանը շարունակում է խարխլել խաղաղությունը

79
23 Նոյեմբերի 2024 14:02
3

Միլլի Մեջլիսը Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի բանաձևի մասին

75
22 Նոյեմբերի 2024 08:50
4

Յուղի փոխարեն թնդանոթնե՞ր Պատմության դասեր

75
22 Նոյեմբերի 2024 15:29
5

«Ռոսսոտրուդնիչեստվո»-ն, Բաստրիկինը և հակաադրբեջանական արշավը Քրեական գործ՝ «Yaşasın Azərbaycan!»-ի համար

71
22 Նոյեմբերի 2024 17:54
6

Աչքներին է երևացել... «Հին աշխարհի հիստերիկները»

57
22 Նոյեմբերի 2024 14:29
7

Հայաստանում եվրոպացի հետախուզները շարունակում են լրտեսել Ադրբեջանին Տեսանյութ սահմանից

55
22 Նոյեմբերի 2024 16:07
8

Ադրբեջանցի սահմանապահները պաշտպանում են նաև մշակութային հուշարձանները. Էլնուր Աբդուլլաև

47
23 Նոյեմբերի 2024 10:37
9

Թուրք նախարարը՝ Զանգեզուրի միջանցքով Հայաստանի հետաքրքրվածության մասին

40
22 Նոյեմբերի 2024 16:56
10

ԵԱԿ. Ադրբեջանը Հայաստանից կառուցողական մոտեցում է ակնկալում խաղաղ գործընթացում

40
22 Նոյեմբերի 2024 19:51
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading