twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հայաստանը ընկճված է «Ադրբեջանի անվտանգության մասին ԱՄՆ-ի ըմբռնումից» Բոնոն հիասթափեցրեց Երևանին

09 Մարտի 2023 17:42

ԱՄՆ-ը և ընդհանուր առմամբ Արևմուտքը նորից հիասթափեցրել են Հայաստանին։ Երեւանում, որտեղ ուշադրությամբ հետեւում են այն ամենին, ինչ կատարվում է Ադրբեջանում, և հատկապես ամերիկյան և եվրոպական արտաքին քաղաքականության բարձրաստիճան ներկայացուցիչների այցերին, Բաքվին աջակցող հայտարարություններն ընկալվում են չափազանց ցավոտ։

Դատելով հայկական լրատվամիջոցների հրապարակումներից, Երևանում միանգամայն զայրացած են՝ հայ-ադրբեջանական սահմանին անցակետեր տեղադրելու հարցում ամերիկացիների դիրքորոշումից։ Հայկական կողմին դուր չեն եկել՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոյի՝ Լաչինի ճանապարհին ստեղծված իրավիճակի համատեքստում՝ «Ադրբեջանի անվտանգության շահերի» վերաբերյալ հայտարարությունները, որոնք նա հնչեցրել է Բաքվում։

Հիշեցնենք, որ մարտի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Լուի Բոնոյին, ում հետ բանակցությունների ընթացքում կայացել է՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացման և խաղաղության պայմանագրի մասին բանակցային գործընթացի շուրջ մտքերի փոխանակում։

Ինչպես հայտնի է, դեռ անցած ամիս Հայաստանի ղեկավարությունը մերժել էր՝ երկու պետությունների սահմանին անցակետ ստեղծելու Ադրբեջանի առաջարկը։ Բաքվում դա գնահատեցին, որպես Լաչինի ճանապարհը անօրինական նպատակներով օգտագործելու Հայաստանի ցանկություն, ինչը միանգամայն հիմնավորված է՝ հաշվի առնելով, որ պայմանական սահմանին անցակետի տեղադրումը կարող է հակազդել Հայաստանից Ղարաբաղ զինամթերքի և զենքի մատակարարմանը։ Իսկ դա հայկական կողմին բոլորովին ձեռք չի տալիս։

Բաքվի դիրքորոշման ճիշտ լինելն ակնհայտորեն հաստատել է՝ Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական շրջանի Խանքենդի-Խալֆալը-Թուրշսու գրունտային ճանապարհին հայ զինվորականների կողմից վերջերս իրականացված հերթական ռազմական սադրանքը, որի արդյունքում շեհիդ են դարձել ադրբեջանական բանակի զինծառայողներ։ Ի դեպ, պաշտոնական Երեւանը, մերժելով սահմանին անցակետ տեղադրելու առնչությամբ ադրբեջանական կողմի առաջարկը՝ այդպես էլ իր որոշմանը հստակ բացատրություն չի տվել։

Բայց, առանց այդ էլ պարզ է, որ Հայաստանը այդպիսով փորձում է խուսափել Ադրբեջանի հետ բանակցություններից՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 10-ի Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները։ Դա պարզ երևում էր նաև նրանից, թե ինչպես մի ամբողջ երկու տարի հայկական կողմը ամեն կերպ խախտում է՝ Լաչինի ճանապարհի օգտագործմանը առնչվող պայմանավորվածությունները։

Այնպես որ միանգամայն տրամաբանական է, որ Բոնոյի հայտարարությունը այն մասին, որ «ԱՄՆ-ն ըմբռնում է Ադրբեջանի անվտանգության շահերը», չարդարացրեցին Հայաստանի նվիրական հույսերը։

«Մենք գիտակցում ենք, որ գոյություն ունի անվտանգության խնդիր, սակայն պետք է, որպեսզի անհրաժեշտ ապրանքներն ու քաղաքացիական բեռները տեղափոխվեն և Ղարաբաղի բնակչության համար լինեն հասանելի»,- նշել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի գլխավոր խորհրդականը։

Ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ը դեմ չէ հայ-ադրբեջանական սահմանի անցակետին։ Առավել ևս, ամերիկացիները նախկինում ևս իրենց հայտարարություններում բազմիցս ընդգծել են, որ Լաչինի ճանապարհը պետք է բաց լինի «առևտրային և մասնավոր ապրանքների փոխադրման համար»։ Հատկապես դրանց, և ոչ թե ռազմական բեռների, ընդ որում շրջանցիկ գրունտային ճանապարհով տեղափոխելու համար։ Առավել ևս, հավանական է Վաշինգտոնում հասկանում են, որ առևտրական ապրանքների մաքսազերծումը նույնպես հանդիսանում է գործընթացի մաս։ Եթե արտասահմանից եկող ադրբեջանցին պետք է հայտագրի 300 դոլարից ավելի գնված սմարթֆոնը, ապա ճիշտ նույնը պետք է անի նաև Հայաստանից եկող ղարաբաղցին։ Այս պարագայում ղարաբաղցի հայերի համար ոչ մի արտոնություններ չեն կարող լինել։ Նախ, դա հակասահմանադրական է, երկրորդը՝ դա անտրամաբանական է՝ ամենաանբարեխիղճ էթնիկ փոքրամասնությունը չպետք է «քաղցրաբլիթ» էլ ստանա իր անօրինական գործողությունների համար։

Ալիև-Բոնո հանդիպման համատեքստում գրավիչ է նաև հետևյալ պահը. բանակցությունների ընթացքում Պետդեպարտամենտի ավագ խորհրդականը հատուկ շեշտադրել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների մյունխենյան հանդիպման արդյունքները՝ նշելով, որ, ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կարծիքով, այն անցկացվել է արդյունավետ: Այն, որ Վաշինգտոնում էական նշանակություն են տալիս ամերիկյան նախաձեռնությամբ կազմակերպված հայ-ադրբեջանական բանակցություններին, միանգամայն հիմնավորված է։ Պետք է ուշադրություն դարձնել, որ Մյունխենի հարթակում քննարկվել է նաև, որպես հաղորդակցման կապեր բացելու և Զանգեզուրի միջանցքի իրականացման բոլոր խոչընդոտները վերացնելու կարևորագույն պայման՝ սահմանին անցակետեր տեղադրելու Բաքվի առաջարկը, ինչը միանշանակ հակասում է Երևանի շահերին։ Մյունխենի բանակցությունների մասին Բոնոյի հենց հիշեցումը՝ անթափանցիկ ակնարկ է՝ Ադրբեջանի համար այս սկզբունքորեն կարևոր հարցում Բաքվի դիրքորոշման օրինականության մասին, ինչը հաստատում է նաև նրա հայտարարությունը այն մասին, որ «ԱՄՆ-ում ըմբռնում են Ադրբեջանի անվտանգությունը»։

Այն, որ մյունխենյան հանդիպման արդյունքները ունեն իրական հեռանկարներ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար, մատնանշում են նաև՝ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի վերջին հայտարարությունները։

«Մենք ակնկալում ենք բովանդակալից հանդիպումներ Ադրբեջանի ղեկավարության հետ՝ Մյունխենի հանդիպումներից հետո խաղաղ գործընթացն առաջ մղելու համար»,- գրել է դիվանագետը Տվիթերում։

Բայց եթե Ղարաբաղում Հայաստանի վերջին ռազմական սադրանքների հետ կապված՝ Վաշինգտոնում կողմերին բանակցելու կոչ են անում, ապա Երեւանում փորձեր չեն թողնում, ինչպես ասում են, մեղքը ցավոտ գլխից առողջի վրա տեղափոխելու համար։ Այն, որ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում և վեճերը լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է, իսկ խաղաղության միակ ճանապարհը բանակցությունների սեղանի շուրջն է՝ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։ Բայց Հայաստանում երեսապաշտորեն համաձայնվելով նման բնույթի հայտարարությունների հետ (որոնք, ըստ էության, հակասում են պաշտոնական Երևանի քաղաքականությանը), գերադասում են դրանք անտեսել՝ դրանով հանդերձ դեռ ավելին, ավանդաբար դիմելով գնված կոնգրեսականների, մասնավորապես՝ իր հայամետ հայացքներով հայտնի Ադամ Շիֆի աջակցությանը, ով այս պահին բղավում է «Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտության մասին» և պաշտպանում է «Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»։

Մինչդեռ կան անհերքելի ապացույցներ և տեսագրություններ, որոնք հաստատում են հայ զինյալների անօրինական ներկայությունը Ղարաբաղում, որոնք շարունակում են ռազմական սադրանքներ իրականացնել տարածաշրջանում։

Ուստի Բաքուն զգուշացնում է, որ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածք ռազմական բեռների փոխադրումը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի անձնակազմի տեղակայումն ու ռոտացիան Ղարաբաղ պետք է անհապաղ և մեկընդմիշտ դադարեցվի, իսկ հայկական զորքերը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն մեր երկրից։ Հակառակ դեպքում ադրբեջանական կողմը ստիպված կլինի իր առկա հնարավորոթյունների օգտագործմամբ՝ համապատասխան միջոցներ ձեռնարկել անօրինական զինված խմբավորումներին զինաթափելու և վնասազերծելու համար։

Սա նշանակում է, որ Բաքուն անհրաժեշտ է համարում վերահսկողություն ապահովել Լաչինի ճանապարհին և կշարունակի առաջ մղել իր օրինական պահանջները՝ առաջնորդվելով ազգային շահերով և միջազգային իրավունքի օրենքներով։ Եվ այն, որ մեր արեւմտյան գործընկերները «ըմբռնում են Ադրբեջանի անվտանգության շահերը», Բաքվի դիրքորոշման եւ, միաժամանակ, Երեւանի պահանջների ու գործողությունների անօրինականության լուրջ հիմնավորում է։

Caliber.Az
Դիտումներ: 167

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Հայաստանի ռազմական դաշինքներ՝ Ֆրանսիա, Հնդկաստան և հունական հետք Բաքվի արձագանքը իրեն երկար սպասել չի տա

205
23 Դեկտեմբերի 2024 15:59
2

Նպատակը` իշխանությունը պահպանելն է Նիկոլ Փաշինյանի «խոստովանությունների» գինը

184
23 Դեկտեմբերի 2024 17:26
3

AZAL-ի ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ակտաուում ՏԵՍԱՆՅՈՒԹ / ԹԱՐՄԱՑՎԱԾ

146
26 Դեկտեմբերի 2024 17:34
4

Իլհամ Ալիևի ուղին. ժառանգորդություն և պատմական հաղթանակ Ադրբեջանի նախագահի ծննդյան օրվա առթիվ

139
24 Դեկտեմբերի 2024 18:35
5

Հետաքննության նախնական արդյունքները. AZAL-ի ինքնաթիռը խոցվել է ռուսական ՀՕՊ-ի կողմից Բացառիկ տվյալներ Caliber.Az-ից

110
26 Դեկտեմբերի 2024 17:32
6

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ դեսպանատանը

108
24 Դեկտեմբերի 2024 11:09
7

Շուշա ժամանած նախկին հարկադիր վերաբնակներին բնակարանների բանալիներ են հանձնվել

90
23 Դեկտեմբերի 2024 17:03
8

Պուտինը զանգահարել է Ալիևին

88
24 Դեկտեմբերի 2024 13:48
9

Իլհամ Ալիևը դարձավ 63 տարեկան

79
24 Դեկտեմբերի 2024 09:21
10

Ալիև. Ադրբեջանում կրոնական հողի վրա խտրականության և կոնֆլիկտների դեպքեր երբեք չեն եղել ԹԱՐՄԱՑՎԱԾ

78
23 Դեկտեմբերի 2024 12:45
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading