twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը չկարողացավ հերքել Caliber.Az-ի տեղեկատվությունը

08 Օգոստոսի 2024 10:26

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն արձագանքել է՝ տարածաշրջանում լայն արձագանք գտած Caliber.Az-ի՝ «ԱՄՆ բանակը մտել է Զանգեզուր» վերնագրով հոդվածին։

Հետևելով մեր խմբագրության խորհրդին՝ «News.am» կայքի թղթակիցը այս հոդվածի առնչությամբ դիմել է ԱՄՆ դեսպանատուն՝ ի պատասխան ստանալով կարճ հաղորդագրություն.

«Միացիալ Նահանգների և Հայաստանի միջև փոխգործակցության բարձրացմանը ուղղված՝ «Eagle Partner» զորավարժությունները հաջողությամբ ավարտվել են հուլիսի 24-ին։ Մենք կարող ենք հաստատել, որ ամերիկյան ողջ տեխնիկան և անձնակազմը լքել է Հայաստանը»։

Սակայն, մեր հոդվածում մենք ամենևին էլ չենք խոսել «Eagle Partner» զորավարժությունների մասին: Հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները՝ Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ-ի երկկողմ հարաբերությունների թեմա է։ Համապատասխանաբար, չգիտես ինչու այդ զորավարժություններին վերաբերվող ամերիկյան դեսպանատան պատասխանը՝ ոչ թե մեր հրապարակման հերքումն է, այլ շեղող մանևր, որն անուղղակիորեն հաստատում է մեր տրամադրած տեղեկությունը։ Առավել ևս, մեր հոդվածում մենք ոչ մի անգամ չենք նշել ԱՄՆ-ի դեսպանատան պատասխանում նշված զորավարժությունները։

Հիշեցնենք, որ մենք մեր հրապարակման մեջ գրել էինք՝ կոնկրետ երկու «Boeing C-17» ռազմատրանսպորտային ինքնաթիռների մասին, որոնք օգոստոսի 2-ին և 3-ին Ռումինիայում և մերձավորարևելյան երկրներից մեկում ԱՄՆ-ի ռազմակայանից չվերթ են կատարել Երևան։ Եվ այս տեղեկությունը չի կարող չառաջացնել ադրբեջանական կողմի մտահոգությունը, քանի որ, մեր ունեցած տեղեկության համաձայն՝ Հայաստանի զինված ուժերի համար մատակարարվել են դիպուկահարային հրացաններ, գիշերային տեսողության սարքեր, կապի հատուկ տեխնիկա, հայկական հատուկ ջոկատայինների համար զրահաբաճկոններ, ԱՄՆ-ի բանակում կիրառվող փոքր չափի ականներ, և զինամթերքի այլ տեսակներ։

Ինչպես նաև մեզ չի կարող չանհանգստացնել նաև այն, որ Հայաստան է ժամանել՝ մինչև 50 հոգուց բաղկացած հայազգի ամերիկացի մասնագետների խումբը։ Իհարկե, ամերիկյան կողմը մտահոգված է Իսրայելի վրա Իրանի ակնկալվող հարձակմամբ, և նրանք առավելագույնի են հասցնում իրենց ներկայությունը տարածաշրջանային արբանյակ-երկրներում, որոնց կարելի է վերաբերել նաև փաշինյանական Հայաստանը։ Եթե հնարավոր համարել, որ հայ-իրանական սահմանի մոտ ամերիկացի զինվորականների տեղակայումը կապված է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի հետ, ապա հայկական կողմին մահաբեր զենքի և այլ տեխնիկայի փոխանցումը ոչ մի կերպ չի համապատասխանում՝ Հայաստանում ԱՄՆ-ի գործողությունների «իրանական» տարբերակին։

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատանը տեղեկացնում ենք, որ մեր տրամադրության տակ ունենք՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարած ռազմատրանսպորտային ինքնաթիռի լուսանկարներ, և մեր նյութը հերքելու հետագա փորձերի դեպքում, մենք դրանցով կկիսվենք մեր պարբերականի էջերում։ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատանը կոչ ենք անում՝ դադարեցնել մեր հրապարակման էությունը լղոզելու փորձերը, և դրա փոխարեն պարզություն մտցնել այն իրավիճակում, որը զգալիորեն մեծացնում է լարվածության աստիճանը Հարավային Կովկասում։

Caliber.Az
Դիտումներ: 315

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Գազ, խաղաղություն Հայաստանի հետ և Բաքվի դիվանագիտական հավասարակշռությունը Ամբողջական հարցազրույց Հիքմեթ Հաջիևի հետ

295
08 Հունիսի 2025 14:43
2

Մարդասիրական օգնություն, բայց ոչ զենք. Հաջիևը՝ ռուս-ուկրաինական պատերազմին Ադրբեջանի մոտեցման մասին

117
08 Հունիսի 2025 10:04
3

Ադրբեջանը պահպանում է կարմիր գծերը Թոֆիկ Զուլֆուգարովը՝ Caliber.Az-ի եթերում

114
09 Հունիսի 2025 08:56
4

Ալիևն ու Փաշինյանը վաղը կհանդիպեն Աբու Դաբիում

106
09 Հունիսի 2025 12:48
5

Աբու Դաբիում կայացել է Ալիևի և Փաշինյանի հանդիպեումը ՏԵՍԱՆՅՈՒԹ

96
10 Հունիսի 2025 14:32
6

Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԻՆ-ները պայմանավորվել են գործընկերությունը զարգացնելու մասին

88
08 Հունիսի 2025 13:42
7

Ադրբեջանցի դիվանագետներին պատմել են՝ հայկական օկուպացիայի հետ կապված նախաձեռնված դատական գործընթացների մասին

84
08 Հունիսի 2025 09:23
8

Ամեն ինչ լավ է, արա. «Հին աշխարհի հիստերիկերը»

83
08 Հունիսի 2025 09:22
9

«Ինսայդերական» շահարկում Ադրբեջանին շանտաժի ենթարկելու նոր փորձ

82
08 Հունիսի 2025 16:37
10

Պարզություն և արդարություն Caliber.Az-ը մեկնաբանում է Հիքմեթ Հաջիևի հարցազրույցը

79
09 Հունիսի 2025 17:01
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading