twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ձախորդների քաշքշոցը Եվ Հայաստանի ԱՕԿ-ի արկածը

30 Հունիսի 2024 15:00

Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Թոմաս Բախը, ով ինքն էլ ժամանակին եղել է հիանալի մարզիկ և նույնիսկ օլիմպիական չեմպիոն սուսերամարտի թիմային մրցաշարում, իր կյանքում առիթ է ունեցել տեսնել՝ սպորտային իրադարձությունը քաղաքական նպատակներով օգտագերծել փորձող շատ տարբեր մարդկանց: Առավել ևս, մեկ անգամ չէ, որ նրա հասցեին հնչել են շատ ամպագոռգոռ մեղադրանքներ։ Այսպես, «Bild» պարբերականը մի անգամ մատնանշել է այն, որ նույնիսկ ռուս մարզիկների կողմից դոպինգի զանգվածային օգտագործման հետաքննության արդյունքների հրապարակումից հետո Թոմաս Բախը շարունակել է աջակցել Ռուսաստանին։ Բայց դա գրել էր «Bild» պարբերականը իսկ հիմա ի՞նչ։ Հիմա գրում է Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի ԱՕԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Այո, այն նույնը, ում Հայաստանում բոլորը ճանաչում են «Դոդի Գագո» մականունով, որը նա վաստակել է՝ իր մտավոր կարողությունների գնահատականի վավերականությունը հաստատելու տարիների անխոնջ աշխատանքի շնորհիվ։

Ի դեպ, Հայաստանի ԱՕԿ-ի ղեկավարը հանդիսանում է նաեւ կոնյակի արտադրության գործարանի սեփականատերը։ Հայկական տեսանկյունից, ինչպես տեսնում ենք, դրանում ոչ մի անտրամաբանական բան չկա։ Իսկապես, Ծառուկյանի կողմից ղեկավարվող կառույցի «գլխավորը հաղթանակը չէ, այլ մասնակցությունը» օլիմպիական կարգախոսը կարելի է կիրառել նաև կերուխումի ժամանակ։ Այնուամենայնիվ, ինչպիսին երկիրն է՝ այդպիսին է նաև նրա ԱՕԿ-ի ղեկավարը։ Դրանով հանդերձ կարևոր է հիշել նաև այն մասին, որ մեծ սպորտում երբեք լուրջ նվաճումներ չունեցած Գագիկ Կոլյաևիչը «փառաբանվել» է այլ բանով։ Խորհրդային տարիներին նա մեղավոր է ճանաչվել Հայաստանի ԽՍՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով նախատեսված հանցագործություններ կատարելու մեջ՝ այն է՝ մի խումբ անձանց կողմից կատարված բռնաբարություն և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված կողոպուտ՝ զուգորդված տուժողի կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնությամբ և ամբողջությամբ դատապարտվել է՝ ընդհանուր ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում 7 տարվա ազատազրկման։

Թե ինչպես են բանտում վերաբերվել նման ամոթալի մեղադրանքներով պատիժը կրողի հետ՝ բոլորը գիտեն։ Այնուամենայնիվ, Ծառուկյանին հաջողվել է ժամանակակից Հայաստանում դառնալ ոչ թե այն մեկը, ում ընդունված չէ ձեռքը սեղմել, այլ ամենահարուստ մարդկանցից մեկը և նույնիսկ կուսակցության ղեկավարը։ Նա այն անվանել է պաթեթիկ՝ «Բարգավաճ Հայաստան»։ Իրականում, իհարկե, բարգավաճել է անձամբ Գագիկ Կոլյաևիչը, այլ ամենևնին էլ ոչ թե «քարերի երկրի» քաղաքացիները։ Բայց ամենաապշեցուցիչն այն է, որ Ծառուկյանը ունի նաև հսկայական քաղաքական հավակնություններ։ Ժամանակին նա հավակնում էր Հայաստանի վարչապետի պաշտոնին։ Իսկ գիտե՞ք, թե ով է նրան սթափեցրել։ Նախկին ղարաբաղցի անջատողական, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այդ նույնը, ում հայ ժողովուրդը «խորովածային հեղափոխության» արդյունքներով նետեց պատմության աղբանոցը։ Հասկանու՞մ եք, թե իրենից ինչ է ներկայացնում Ծառուկյանը, որին իր ժամանակին քաղաքականապես զրոյացրել է այնպիս մի անհաջողակի, ինչպիսին Սարգսյանն է։

Եվ ահ այդ նույն Գագիկ Կոլյաևիչը որոշել է գրել Թոմաս Բախին։ Ի՞նչ է ուզում «Դոդի Գագոն» ՄՕԿ-ի ղեկավարից։ Նա գերմանացուն խնդրում է «օգտագործել բոլոր քաղաքական և դիվանագիտական հնարավորությունները Բաքվի բանտերում պահվող հայերին ազատ արձակելու համար»։ Պարզ ասած՝ Ծառուկյանը փորձում է Բախին ներքաշել քաղաքական սադրանքի մեջ։

Այո, Ծառուկյանը գռեհիկորեն ստում է, երբ պնդում է, որ «Հայաստանը վերջին տարիներին ապրել է արյունալի ու անարդար պատերազմներ»։ Ակնհայտ է և անվիճելի, որ Առաջին ղարաբաղյան պատերազմը, ինչպես նաև 44-օրյա պատերազմը, այդ թվում նաև Ղարաբաղի տարածաշրջանում մեկօրյա հակաահաբեկչական գործողությունը՝ այս ամենը տեղի են ունեցել Ադրբեջանի տարածքում։ Հայաստանի տարածքում պատերազմներ չեն եղել։ Ինչպե՞ս է Ծառուկյանը պատրաստվում հերքել այս ամե՜նը։

Այո, նրա մականունը բացատրելու կարիք չունի, բայց ամեն ինչ պետք է չափ ու սահման ունենա։ Միթե նրանք, ովքեր Գագիկ Կոլյաևիչին առաջարկել են այդպիսի պրիմիտիվ արկածախնդրություն՝ չեն հասկանում, որ Բախը նույնիսկ չի կարդա այդ դիմումը։ Միայն մտածեք, Ծառուկյանը ՄՕԿ-ի ղեկավարին առաջարկում է տեր կանգնել Ղարաբաղի խունտայի առաջնորդներին, անջատողականներին, որոնց ձեռքերը մինչև արմունկները թաթախված են ադրբեջանցիների և նույնիսկ հայերի արյան մեջ։ Սա բացահայտ վիրավորանք է Թոմաս Բախի հասցեին։ Ով հիմա պետք է մտածի, թե ինչպես մաքրի անհաջողությունների ու սադրանքների հսկայական շարքը, որոնք դարձել են ընթացիկ օլիմպիական խաղերի խորհրդանիշները և որոնք դարձել են կազմակերպչական առումով ամենավատերից մեկը։ Բախը պետք է այս հարցը քննարկի ֆրանսիացիների հետ, բայց ահա՝ դուրս է սողում «Դոդի Գագոն» իր հավակնություններով։ Եվ այս ամենին նայելով՝ քեզ բռնում ես այն մտքի վրա, որ օլիմպիադայի բացման ժամանակ արդեն տրանսվեստիտները ավելի պակաս գռեհիկ տեսք ունեին, քան Ծառուկյանը՝ ղարաբաղյան խունտայի առաջնորդներին ազատ արձակելու աղաչանքով։

Caliber.Az
Դիտումներ: 177

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Caliber.Az-ի էքսկլյուզիվ. Հայաստանը որպես Թեհրանի հետ Փարիզի կապի գաղտնի ուղի Ֆրանսիական դավաճանության մանրամասները

211
19 Նոյեմբերի 2024 14:42
2

Անհայտ կորածների խնդիրը կարևոր տեղ է զբաղեցնում Ադրբեջանի օրակարգում. ԱՀ ԱԳՆ

84
19 Նոյեմբերի 2024 14:03
3

Ռուսաստանում ադրբեջանցի ուսանողներին ազգամիջյան ատելություն են վերագրում Արդյո՞ք ժամանակ չէ փակել Ադրբեջանում «Ռոսսոտրուդնիչեստվոն»

80
20 Նոյեմբերի 2024 16:59
4

Ոչ մի հատուկ իրավունք Սամիթ Ալիևի «Անհարմար ճշմարտությունը»

74
19 Նոյեմբերի 2024 10:33
5

Մի թել աշխարհից- մերկին՝ վերնաշապիկ «Հին աշխարհի հիստերիկները»

72
19 Նոյեմբերի 2024 15:37
6

Euronews-ը՝ COP29-ի մասին. Մոլորակի պաշտպանությունը փող է պահանջում ՏԵՍԱՆՅՈՒԹ

72
19 Նոյեմբերի 2024 18:37
7

Ադրբեջանական հաշվիչ Դաժան, բայց արդար

62
21 Նոյեմբերի 2024 19:07
8

Մեծամորը և «ռադիոակտիվ արջեր». իրականում ի՞նչ է սպառնում տարածաշրջանի էկոլոգիային Վլադիմիր Սլիվյակը՝ հյուր Caliber.Az-ի մոտ

57
20 Նոյեմբերի 2024 19:08
9

Բաքուն Երևանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան էներգետիկ խարտիայի պայմանագրի շրջանակներում

55
20 Նոյեմբերի 2024 12:25
10

Միֆոդիզայնը և ռեալդիզայնը որպես հայկական քաղտեխնոլոգիայի բաղադրիչներ Թեյմուր Աթաևի մտորումները

55
21 Նոյեմբերի 2024 15:11
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading