twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Ղարաբաղի հայերի Ադրբեջանի կազմում վերաինտեգրվելու համար ոչ մի բարոյական սահմանափակումներ չկան» Caliber.Az-ի հյուրն է Զեև Խանինը

14 Հունիսի 2023 18:21

Caliber.Az-ի հարցազրույցը՝ իսրայելցի քաղաքագետ Վլադիմիր (Զեև) Խանինի հետ։

Խմբագրության կողմից. Վլադիմիր (Զեև) Խանին (ծնվել է 1959 թվականին Զապորոժիեում) իսրայելցի սոցիոլոգ և քաղաքագետ։ 1992 թվականից ապրում է Իսրայելում։ Թել Ավիվի Քամինգսի անվան համալսարանում աշխատել է որպես Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի պատմության բաժնում դասախոս և Ռուսական ու Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, համագործակցել է մի շարք այլ կրթական և հետազոտական հաստատությունների հետ։ 1998 թվականից քաղաքագիտություն է դասավանդում Բար-Իլան համալսարանում։ 2010–2020 թթ. դասավանդել է (2013 թվականից որպես պրոֆեսոր) Սամարիայի Արիելի համալսարանում։ 2009-ից մինչև 2022 թվականներին նա նաև աշխատել է որպես գլխավոր գիտնական (գերատեսչական գիտության ղեկավար) Իսրայելի Ալիյայի և ինտեգրման նախարարությունում։ Հրավիրյալ դասախոսի կարգավիճակում դասընթացներ և դասախոսությունների շարք է կարդացել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և նախկին ԽՍՀՄ երկրների համալսարաններում։ Իսրայելի, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի, Արևելյան Եվրոպայի և ժամանակակից հրեական համայնքների սոցիալ-քաղաքական խնդիրների վերաբերյալ բազմաթիվ ակադեմիական հրապարակումների հեղինակ է:

-Առաջին հարցը, որն ակնհայտորեն հուզում է համաշխարհային հանրությանը եւ առաջին հերթին Իսրայելին։ Որքանո՞վ է այսօր Իրանը մոտ միջուկային զենք ստեղծելուն:

- Իրանը գործնականում հայտարարել է այն մասին, որ հասել է ուրանի 84 տոկոս հարստացման մակարդակին՝ այսինքն, զենքային ուրանի համար անհրաժեշտ 90%-ից մի փոքր ցածր: Մինչդեռ, դատելով իրազեկ աղբյուրների տվյալներից, Իրանը արդեն այսօր կարող է արտադրել երեքից մինչև հինգ միջուկային մարտագլխիկներ։ Հասկանալի է, որ դա անհանգստացնում է բոլորին, և առաջին հերթին Իսրայելին, որին Այաթոլլահի ռեժիմը բազմիցս սպառնացել է «ջնջել աշխարհի քաղաքական քարտեզից»։ Եվ հարկ է ասել, որ Երուսաղեմում, հույս չդնելով Իրանի առաջնորդների պահվածքի ռացիոնալության վրա՝ լիովին լուրջ են վերաբերվում նման հայտարարություններին։ Հատկապես այն իրավիճակում, երբ նախկինում ձեռնարկված ջանքերը՝ Իրանի մոտ միջուկային զենքի հայտնվելը թույլ չտալուն կոչված «Համատեղ գործողությունների համապարփակ պլանը» («5 + 1» խմբի համաձայնագիրն Իրանի հետ), և, ինչպես ցույց տվեց պրակտիկան, բավականին չափավոր տնտեսական պատժամիջոցները՝ չեն դադարեցրել Իրանի միջուկային ծրագիրը։ Արդյունքում, 2018 թվականի մայիսին Թրամփի վարչակազմը հայտարարեց Իրանի միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու և նախկինում չեղարկված տնտեսական պատժամիջոցների վերականգնման մասին՝ քայլ, որը ողջունեցին Երուսաղեմում և Էր Ռիադում, բայց դատապարտեցին 5+1 խմբի մնացած անդամները։

Ներկայիս ամերիկյան վարչակազմի գիծը միանշանակ չէ. մի կողմից նրանք փորձում են վերադառնալ միջուկային համաձայնագրին՝ ցուցաբերելով բարի կամքի այս կամ այլ ժեստեր։ Օրինակ, ինչպես իրավացիորեն կարծում են մեկնաբանները, Իրանի կողմից համաձայնագրի մի շարք ասպեկտների իրագործման շնորհիվ իրանական «միջուկային թղթապանակի» որոշ հատվածների փակման մասին ՄԱԳԱՏԷ-ի հայտարարությունը բացահայտ համաձայնեցվել էր Վաշինգտոնի հետ։ Այս հայտարարությանը հավատալու հիմքերը չափազանց շատ չեն, բայց թվում է, որ ամերիկացիները կամ պատրաստ են շանս տրամադրել 2015 թվականի տարբերակի համեմատությամբ «բարելավված» միջուկային համաձայնագրի տարբերակին, որը կպարունակեր ավելի էական երաշխիքներ, որ Իրանը չի ստանալ միջուկային զենք և դրանց առաքման միջոցներ։ Կամ, ծայրահեղ դեպքում, ստեղծել մի իրավիճակ, որի դեպքում, եթե այս թեմայով բանակցությունները ձախողվեն (ինչն այսօր լիովին հավանական սցենարի տեսք ունի), պատասխանատվությունը կընկնի միայն Թեհրանի վրա։

Ինչ վերաբերում է իսրայելցի շատ փորձագետներին, ապա նրանց տեսակետից, որը համընկնում է մեր ամերիկացի գործընկերների կարծիքի հետ, եթե մեկ տարի առաջ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ նորացված համաձայնագրի իրականացումը գնահատվում էր բացասական մեծությամբ, ապա այսօր այն գտնվում է ինչ որ տեղ զրոյի մոտ, այսինքն հատուկ պատրանքներ ոչ ոք չի կառուցում։

Մեծ հաշվով, Իրանի մոտ միջուկային զենքի ի հայտ գալն այլեւս տեխնիկական խնդիր չի կազմում, այլ հանդիսանում է միայն այս կամ այն քաղաքական որոշման արդյունք: Եվ նույնիսկ եթե խոսք չգնա Իսրայելի և/կամ Իրանին հակադրված Սաուդյան բլոկի երկրներին վրա միջուկային զենքի օգտագործմամբ անհապաղ հարձակման սպառնալիքի մասին, Թեհրանի մոտ ի հայտ կգա «միջուկային հովանոց», որով նա կկարողանա ծածկել՝ ի դեմս Սիրիայում, Լիբանանում, Գազայի հատվածում, Պարսից (Արաբական) ծոցում և այլ վայրերում արմատական իսլամիստական և այլ ահաբեկչական կազմակերպությունների իր վստահված անձանց գործունեությունը:

- Իսրաելը՝ Իրանի միջուկային ծրագիրը զսպելու ինչպի՞սի լծակներ ունի։ Եվ այս դեպքում նա կարող է արդյո՞ք հույս դնել ԱՄՆ-ի վրա։

-Այսօրվա դրությամբ Իսրայելը չունի ուրիշ հնարավորություններ, բացի՝ միջազգային հանրությանը պարբերաբար համոզիչ տվյալներ, ներառյալ հետախուզական և այլ տեղեկություններ տրամադրելուց, որոնք հակասում են Իրանի ղեկավարների հանգստացնող փոխանցումներին: Եվ պնդելով, որ Իրանը, գործի բերումով, արդեն պոտենցիալ տիրապետում է միջուկային զենքին, այլ ոչ թե պարզապես գտնվում է դրա ստեղծման շեմին, միջազգային գործընկերներից պահանջում են ըմբռնում, որ «սեղանի վրա» պետք է մնան խնդրի լուծման երկու տարբերակները՝ խաղաղ և ռազմական։

Առաջին դեպքում խոսքը լայնածավալ տնտեսական ճնշման մասին է, այսինքն՝ պատժամիջոցների փաթեթի մասին, որը զգալիորեն ավելի հզոր է, քան ներկայիս համակարգը՝ համենայն դեպս այն մակարդակով, որը ներկայումս կիրառվում է Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի նկատմամբ։ Իսկ առայժմ իրանական նավթի արտահանումը ոչ միայն չի դադարեցվել, այլեւ վերջին երկու տարվա ընթացքում (Բայդենի վարչակազմի իշխանության գալուց հետո) այն կտրուկ ծավալներ է հավաքել՝ չնայած պաշտոնապես պահպանվող ԱՄՆ-ի պատժամիջոցներին։ Իրանը այսօր բավականին ազատ առևտուր է անում ոչ միայն մի շարք ասիական երկրների, այլ նաև որոշ չափով եվրոպացիների հետ։ Վերջիններս, իհարկե, շահագրգռված են նրանում, որպեսզի առեւտրատնտեսական համագործակցության մակարդակը վերադարձնել նախապատժամիջոցային մակարդակին։ Պաշտոնապես համարվում է, որ դա դեռ տեղի չի ունենում, բայց դե ֆակտո Իրանը, թեև կրում է զգալի տնտեսական վնաս, բայց շարունակում է գործել, աշխատել և ապահովել իր միջուկային և աշխարհաքաղաքական հավակնությունները՝ Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի տարածաշրջաններում։

Արդյունքում, եթե վերջնականապես պարզվի, որ տնտեսական և դիվանագիտական պատժամիջոցները չեն կարող կանգնեցնել իրանական միջուկային ծրագրի զարգացումը, մնում է ռազմական տարբերակը։ Իսրայելում բավականին շատ են խոսում այն մասին, որ եթե այլ բան Իրանին չկանգնեցնի, ապա Երուսաղեմը պետք է անցնի խնդրի ուժային լուծմանը։ Հասկանալի է, որ Իսրայելը դժվար թե կարողանա դա անել առանց ԱՄՆ-ի հետ այս կամ այն պայմանավորվածության: Այսօրվա դրությամբ Վաշինգտոնում պատրաստ չեն կանաչ լույս տալ ռազմական տարբերակին, բայց դրանով հանդերձ կան որոշ սահմանումներ, որ, եթե Իսրայելը հայտարարի, որ ուրիշ ելք չի մնացել՝ Վաշինգտոնը չի սկսի խոչընդոտել իսրայելական բանակի գործողություններին։ Ուրիշ բան է, որ դեռ պարզ չէ, թե այս «նախնական ըմբռնումը» արդյոք նշանակում է, որ եթե Իսրայելն ինքնուրույն կատարի առաջին, հաջող քայլը, ապա ԱՄՆ-ը «այլ ելք չի ունենա», քան իր ամենամոտ տարածաշրջանային դաշնակցին տրամադրել անհրաժեշտ դիվանագիտական, կազմակերպչական և ռազմական աջակցություն։

Այս իրավիճակում շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես կդասավորվեն հարաբերությունները ԱՄՆ-ի և արաբական բլոկի երկրների, առաջին հերթին Սաուդյան Արաբիայի հետ, որի աջակցությունը Երուսաղեմի և Վաշինգտոնի ռազմական տարբերակի որոշում ընդունելու դեպքում՝ նույնպես կլինի շատ կարևոր։

Իսկ առայժմ Սաուդյան Արաբիայի թագավորության (ՍԱԹ) դիրքորոշումը, այսպես ասած, երկիմաստ տեսք ունի։ Նկատելով Մերձավոր Արևելքից ԱՄՆ-ի որոշակի հեռանալը այն պատճառով, որպեսզի ուշադրությունը կենտրոնացնել ներքին խնդիրների և Չինաստանի վրա, որը հանդիսանում է ամերիկյան գլոբալ, քաղաքական և տնտեսական շահերի գլխավոր մարտահրավերը՝ սաուդցիները, ըստ երևույթին, որոշել են, որ նրանք չպետք է «բոլոր ձվերը դարսեն մեկ զամբյուղի մեջ»: Ինչի մասին են վկայում նրանց հարաբերությունների նորմալացումը Իրանի և նրա արբանյակների ու գործընկերների՝ Սիրիայի, Քաթարի և Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի խմբավորման արմատական իսլամիստական ռեժիմի հետ։ Դրանով հանդերձ, սաուդցիները չեն դադարեցնում նաև Իսրայելի հետ պաշտպանական ոչ պաշտոնական գործընկերությունը, թեև մինչև «Աբրահամի համաձայնագրին» Էր Ռիադի միանալը, որը Իսրաելի հետ արդեն ստորագրել են մի շարք արաբական երկրները, դեռ հեռու է։

Այսպիսով, այսօրվա դրությամբ դեռ վաղ է ասել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները իրանական միջուկային ծրագրի շուրջ։

- Վերջին շրջանում Իրանը արդեն բացահայտ հանդես է գալիս Ադրբեջանի դեմ։ Ինչ եք կարծում, ինչու՞։

- Ես չեմ կարծում, որ այս առնչությամբ ինչ որ սկզբունքորեն նոր բան կասեմ։ Նման պատճառները, իմ կարծիքով, 4 կամ 5-ն են, և դրանցից ցանկացած մեկը բավական է, որպեսզի բացատրել Թեհրանի և Բաքվի միջև ներկայիս կոշտ դիմակայության պատճառը։

Առաջին պատճառը՝ իմ կողմից արդեն Իրանի վերոհիշյալ աշխարհաքաղաքական շահերն են։ Հասկանալի է, որ այաթոլլաներն այս դեպքում ունեն կրկնակի հետաքրքրություն։ Նրանք իրենց տեսնում են որպես համաշխարհային իսլամական հեղափոխության առաջնորդներ, հետևաբար ցանկացած երկիր, ինչպիսին է օրինակ Ադրբեջանը, որը մի կողմից հանդիսանում է մահմեդական, իսկ մյուս կողմից՝ աշխարհիկ և արևմտամետ, և ապահովում է քաղաքացիական հասարակության այն մոդելը, որը նա կարող է իրեն թույլ տալ, Թեհրանի կողմից դիտարկվում է, որպես մարտահրավեր: Այս իմաստով, Ադրբեջանը գաղափարական առումով դառնում է Իրանի հակառակորդը։

Երկրորդ պատճառը՝ Ադրբեջանի բազմավեկտոր քաղաքականությունն է։ Բաքուն շահագրգռված չէ Թեհրանի հետ հաստատել գործընկերության և համագործակցության այն մակարդակը, որը սահմանում է հենց Իրանը՝ այնտեղ ցանկացած սուբյեկտի հետ նման գործընկերությունը բացառապես դիտում են որպես Իրանի պատվիրատու պետություն կամ արբանյակ լինելու վերջինիս պատրաստակամությունը։ Քանի որ Ադրբեջանը ոչ մի նման բանին պատրաստ չէ, ապա, համապատասխանաբար, նա ավելի շուտ անցնում է հակառակորդի կարգավիճակի մեջ։

Երրորդ պատճառը՝ հենց Իրանում 30 միլիոն էթնիկ ադրբեջանցիներն են, որոնք խտրականության են ենթարկվում որպես էթնիկ փոքրամասնություն: Նայելով դեպի հյուսիս, այսինքն՝ ներկայիս Ադրբեջանի Հանրապետության կողմը, Իրանի էթնիկ ադրբեջանցիների առաջնորդները ժամանակ առ ժամանակ միանգամայն կոռեկտ հարց են տալիս. ինչո՞ւ են նրանք զրկված իրենց օրինական իրավունքներից։ Այդ իմաստով, ինքնին անկախ Ադրբեջանի գոյության փաստը կարծես թե դժվար տանելի մարտահրավեր է Իրանի այաթոլլահների կայսերական իսլամիստական ռեժիմին։

Այստեղից, հավանաբար բխում է և չորրորդ պատճառը։ Հենց Իրանի ներսում սոցիալական, քաղաքական և էթնիկ հակամարտությունների ֆոնին, որի մաս է կազմում հարավային ադրբեջանցիների ազգային-ազատագրական շարժումը, երկրի իշխանությունները ելքը տեսնում են պարսկական էթնիկ ազգայնականության մոբիլիզացման մեջ՝ նրանով, որպեսզի ներքին հակամարտությունները տեղափոխել երկրի սահմաններից դուրս։ Ավանդական գլխավոր «խրտվիլակը», Իսլամական հեղափոխության «կոլեկտիվ թշնամու» պաշտոնական խորհրդանիշը՝ Իսրայելը, այսօր կարծես թե բավարար չէ այաթոլլահներին, և Ադրբեջանի հետ առճակատումը այստեղ չափից դուրս տեղին է։

Հինգերորդ պատճառը` թուրքական բլոկում Ադրբեջանի համերաշխությունն է Թուրքիայի հետ։ Իրանական հեգեմոնիզմը դա համարում է մարտահրավեր և լուրջ խոչընդոտ իրենց գլոբալ և տարածաշրջանային ծրագրերի համար: Չունենալով Թուրքիայի հետ կոշտ առճակատման անցնելու հնարավորություն և ցանկություն՝ Թեհրանն իր հայացքն ուղղում է դեպի Ադրբեջանը։ Դրան գումարած պետք է հավելենք, որ Ադրբեջանը գտնվում է Հայաստանի հետ կոնֆլիկտի մեջ, իսկ վերջինս Իրանի կողմից հռչակված է ոչ թե պարզապես ամենամոտ դաշնակցի կարգավիճակում, այլ մի երկիր, որի անվտանգությունը հանդիսանում է նաև Իրանի անվտանգությունը։ Այսինքն, Ադրբեջանը գործնականում դառնում է դե ֆակտո հայտարարված թշնամի։

Հհաշվով, բայց ոչ ըստ կարևորության վերջին պատճառը՝ Իսրայելի հետ Ադրբեջանի ռազմավարական գործընկերությունն է։ Ադրբեջանը մատակարարում է Իսրայելին անհրաժեշտ նավթամթերքի երկու երրորդը։ Ինչպես նաև, Ադրբեջանը հանդիսանում է Իսրայելի քաղաքացիական և ռազմական տեխնոլոգիաների ամենամեծ շուկաներից մեկը, և նման գործընկերությունը ցույց է տալիս, որ մահմեդական երկրների համար Իսրայելը կարող է լինել ոչ թե խնդիր, այլ դրա լուծումը: Եվ սա, իհարկե, դժվարագույն մարտահրավեր է, որը իրանցիները չեն կարող իրենց թույլ տալ։

- Իրանը որքա՞ն հեռու կարող է գնալ իր հակաադրբեջանական հռետորաբանության մեջ։

-Ինչ վերաբերում է հակաադրբեջանական հռետորաբանությանը, ապա կարծում եմ, որ այնտեղ սահմանափակումներ չկան։ Ուրիշ բան՝ նրանք արդյոք խոսքից գործի չեն անցնի։ Այս փուլում նման զարգացումը դեռ տեսանելի չէ, բայց մենք հիանալի հասկանում ենք, որ միջազգային՝ հատկապես արևելյան քաղաքականության մեջ, խոսքը նույնպես մեծ դեր է խաղում։ Այնպես որ, ինչ-որ մի պահ ավելի ու ավելի կոշտ հռետորաբանությունը պահանջելու է ավելի ու ավելի բարձր դրույքներ, և կարող է կորցվել իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը: Օրինակ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի, կամ իրանական բանակի՝ Ադրբեջանի հետ սահմանին, օրինակ, Նախչըվանի ուղղությամբ հերթական զորավարժությունները կարող են վերածվել ադրբեջանական բանակի հետ բախումների։ Այնպես որ, ես չէի զեղչի ուղղակի զինված բախման հնարավորությունը, բայց կարծում եմ, որ այդ մասին առայժմ խոսք չի գնում։

- Ինչպիսի՞ն է Իսրայելի դիրքորոշումը ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ։ Նկատի ունեմ ինչպես պետական, այնպես էլ հասարակական մակարդակով։

- Ռուս-ուկրաինական պատերազմում Իսրայելի դիրքորոշումն անփոփոխ է՝ անկախ նրանից, թե ով է գտնվում իշխանության ղեկին։ Իսրայելն ամբողջությամբ Ուկրաինայի կողմն է, ռուսական ներխուժումը համարում է ագրեսիա, որի համար դժվար է արդարացում գտնել։ Իսրայելը ուկրաինացիներին աջակցում է մարդասիրական օգնությամբ, ցուցաբերում է դիվանագիտական և քաղաքական աջակցություն, մատակարարում է պաշտպանական որոշ տեսակներ ոչ թռչող սպառազինություն, ինչպես նաև որոշակի այլ օգնություն, որի մասին ընդունված չէ բարձրաձայն խոսել։

Մյուս կողմից, Իսրայելը հասկանում է, որ Ռուսաստանը հանդիսանում է գործոն Մերձավոր Արևելքում, և շահագրգռված է նրանում, որպեսզի պահպանել Սիրիայում Ռուսաստանի և Իրանի ներկայության առնչությամբ այն փոխըմբռնումը, որը ձեռք է բերվել 2015 թվականից։

Անշուշտ, այն փաստը, որ Ռուսաստանը ռազմավարական մակարդակով արդեն մերձենում է Իրանի հետ և իր ռեսուրսները Սիրիայից և Հարավային Կովկասից ուկրաինական ճակատ տեղափոխելով տեղ է բացում նրա համար՝ Իսրաելին լրջորեն մտահոգում է։ Բայց Իսրայելը շահագրգռված չէ Ռուսաստանի Դաշնության հետ առճակատմամբ, համենայնդեպս այնքան ժամանակ, քանի դեռ Մոսկվան հանդես է գալիս որպես ինչ-որ զսպող գործոն Սիրիայում, կամ առնվազն չի խանգարում իսրայելական բանակին գործել Իրանի ռազմական և իրանամետ վստահված անձանց դեմ: Ինչպես նաև հաշվի առնելով Ռուսաստանի կես միլիոնանոց հրեական համայնքը, որի ճակատագրի նկատմամբ Հրեական պետությունը, մեղմ ասած, անտարբեր չէ։

Այնպես որ կարծիքը թե՛ քաղաքական, թե՛ հասարակության մակարդակում աջակցություն է Ուկրաինային, բայց այն մասշտաբների աջակցությունը, որը Իսրայելը կարող է իրեն թույլ տալ առանց Մոսկվայի հետ անմիջական առճակատման։

Պետք է նաև նկատի ունենալ, որ մեծ հաշվով Ուկրաինան և Իսրայելն այժմ ունեն ընդհանուր թշնամի` Իրանը։

- Ձեր հարցազրույցներից մեկում, դեռ Ղարաբաղյան Երկրորդ պատերազմից առաջ, Դուք ասացիք, որ Իսրայելը միանշանակ ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության գաղափարը խորհրդային ժամանակաշրջանի սահմաններում և այդ սահմաններում գտնվող բոլոր հողերը նրան վերադարձնելու գաղափարը։ «Ղարաբաղյան հակամարտության ցանկացած այլ լուծում ծայրահեղ վտանգավոր է և՛ Իսրայելի, և՛ ընդհանուր առմամբ ողջ աշխարհի համար»,- ասացիք Դուք։ Առաջինը, շնորհակալություն այս դիրքորոշման համար: Երկրորդը, Դուք կկարողանայի՞ք պարզաբանել, թե ինչով էր դա վտանգավոր Իսրայելի համար։

- Ընդունված է համարել, որ ժամանակակից միջազգային կարգը, միջազգային անվտանգության ողջ հայեցակարգը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կառուցված է հետպատերազմյան և հետգաղութային սահմանների անձեռնմխելիության գաղափարի վրա։ Ասիայում և Աֆրիկայում եվրոպական երկրների գաղութային կայսրությունները, այնուհետև՝ Խորհրդային Միությունը, ինչպես նաև Հարավսլավիան և Չեխոսլովակիան, փլուզվեցին հավասարապես այդ սահմաններով: Հետագայում այս սահմանների վերանայման ինքնին փաստը նշանակում է անվերջ ձգձգվող հակամարտություն, որը վտանգ է ներկայացնում խաղաղության համար: Այն փաստը, որ, օրինակ, կա Մերձդնեստր, դե ֆակտո ինտեգրված Մոլդովայի հետ, այնուամենայնիվ հանդիսանում է ապակայունացնող գործոն։ Վրաստանի սահմանների փոփոխությունները, իրավիճակը, որը տեղի է ունենում Բալկաններում, ստեղծում են դանդաղեցված գործունեության ականներ, որոնք կարող են երկար ժամանակ գտնվել հանգիստ վիճակում, իսկ հետո պայթել։ Այնպես որ, այս իմաստով ավանդական միջազգայնորեն ճանաչված սահմանների պահպանումը, այն ամենը, ինչ գրված է Հելսինկիի 1975 թվականի համաձայնագրում, ՄԱԿ-ի վերջնական համաձայնագրերում և հռչակագրերում և այլն՝ այս ամենը կլինեին մարդկության համար լավագույն ելքը, և պետք է որպես հիմք ընդունվեն ցանկացած մակարդակի բանակցությունների և կարգավորման համար:

Ինչո՞ւ է դա վտանգավոր Իսրայելի համար։ Իսրայելը ելնում է նրանից, որ հակառակ հրեական պետության ստեղծման համար Մեծ Բրիտանիայի ստացած մանդատի, որը տարածվում էր Հորդանան գետի երկու ափերի վրա գտնվող Իսրայելի պատմական հողի տարածքի վրա, դա Լոնդոնին չխանգարեց նախ առանձնացնել հրեական պետության պատմական տարածքի չորս հինգերորդ մասը և ստեղծել Հորդանանի թագավորությունը, իսկ հետո Արևմտյան Պաղեստինը նույնպես բաժանել երկու մասի նրա համար, որպեսզի այնտեղ ստեղծել հրեական և արաբական պետություն: Առաջին մոդելի հետ հրեական ազգային շարժումը համաձայնվեց, և ընդհանուր առմամբ մեծ հաշվով Իսրայելի և Հորդանանի միջև կա սառը խաղաղության և պաշտպանական համագործակցության վիճակ։ Սիոնիստական շարժման առաջնորդները Արևմտյան Պաղեստինի մասնատմանը համաձայնվեցին, բայց չհամաձայնվեցին արաբները և, համապատասխանաբար, կորցրին այսօրվա դրությամբ այս սխեմային վերադարձ պահանջելու իրավունքը։

Ավելի մոտ ձեր հարցին, իրավիճակը կայանում է նրանում, որ այսօրվա դրությամբ, եթե խոսել Հորդանան գետից դեպի արևմուտք գտնվող տարածքում որևէ բնակավայրի մասին, ապա այնտեղ միակ ինքնիշխան պետություն է հանդիսանում Իսրայելը։ Իսրաելից այդ տարածքները նաև կիսել պահանջելու ինքնին փաստը, կամ նրան ներկայացնել պահանջ այն մասին, որ պաղեստինյան արաբները՝ Իսրայելի դիրքերից անջատ այս տարածքի վրա իմմանենտ իրավունք ունեն՝ իսրայելական հասարակության տեսանկյունից, առավել քան կասկածելի է։ Ինչպես նաև միանգամայն կասկածելի է Ադրբեջանին ներկայացնել պահանջ, որպեսզի նա կիսվի իր տարածքներով, եթե միայն իրենց շահերից և նկատառումներից ելնելով Երուսաղեմն ու Բաքուն չդրսևորեն այդ քայլին դիմելու իրենց պատրաստակամությունը։ Ի դեպ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը այն մասին, որ Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի մաս, խոսում է այն մասին, որ Երեւանում նաև շատերը գիտակցում են այդ իրողությանը։

- Բաքուն Ադրբեջանի Ղարաբաղի մտարածաշրջանի էթնիկ հայ բնակչությանը առաջարկում է վերաինտեգրվել ադրբեջանական հասարակությանը և պետությանը, ինչը նրանց խոստանում է զարգացում, կենսամակարդակի բարձրացում: Ի՞նչ եք կարծում, ի՞նչն է Ղարաբաղի հայերին խանգարում ընդունել Բաքվի այս առաջարկը։

- Ես համարում եմ, որ այս կամ այն տարածքի բնակչության այս կամ այն պետության կազմի մեջ լինելու ցանկությունը կախված է նրանից, թե որտեղ է նրանց համար ավելի լավ: Այսօրվա դրությամբ Ադրբեջանը Հարավային Կովկասում տնտեսապես ուժեղ պետությունն է, որն ի վիճակի է ապահովել քաղաքացիների համար առավել բարենպաստ կենսամակարդակ և անվտանգություն, այնպես որ, մեծ հաշվով, նույնիսկ ոչ մի բարոյական սահմանափակումներ չկան նրա համար, որպեսզի Ղարաբաղը և նրա՝ ադրբեջանական, հայկական կամ որևէ այլ էթնիկ խմբին պատկանող բնակչությունը վերաինտեգրել Ադրբեջանի ԽՍՀ-ի պատմական սահմաններում։

- Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացը վերջին շրջանում ակտիվացել է։ Փաշինյանը պաշտոնական մակարդակով, ինչպես Դուք նույնպես նշեցիք, ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Ղարաբաղի հետ միասին։ Արդյո՞ք նա իր մեջ ուժ կգտնի կնքել վերջնական խաղաղության պայմանագիր, հաղթահարելով դիմադրությունը ինչպես ներսից, այնպես էլ խաղաղության մեջ չշահագրգռված արտաքին ուժերի կողմից։

- Մեծ հաշվով, կարծում եմ, որ Փաշինյանի, որպես համազգային առաջնորդի մոտ այլ տարբերակ չկա, բացի համաձայնվել Ղարաբաղի վերաինտեգրմանը Ադրբեջանի կազմում, եթե ուզում է լինել հարգարժան և ոչ պատժամիջոցային՝ Արևմուտքի տեսակետից։ Իսկ այնտեղ հարցեր կան, հաշվի առնելով, որ Հայաստանը դառնում է Ռուսաստանի Դաշնության համար զենք ստեղծելուն ունակ սպառազինության և նյութերի փոխադրման հանգույց։ Այսինքն, որպես առաջնորդ Փաշինյանը ճիշտ է վարվում։ Եթե նա պատրաստ է հանդես գալ ոչ թե որպես առաջնորդ, այլ որպես քաղաքական գործիչ, ով փորձում է ապագայի մասին մտածելու փոխարեն որսալ հանրային տրամադրությունները, ապա այդ դեպքում գործընթացը կարող է գնալ այլ ուղղությամբ։ Բայց կարծում եմ, որ մեծ հաշվով նա իր համար ամեն ինչ որոշել է։ Այլ բան է, թե արդյոք հայաստանյան վերնախավերը պատրաստ կլինեն համաձայնվել նման որոշման հետ, և աջակցության ինչպիսի մակարդակ նա կարող է ստանալ բուն Հայաստանի ներսում։ Սա շատ շուտով մեզ հայտնի կդառնա։

Caliber.Az
Դիտումներ: 201

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Հետաքննության նախնական արդյունքները. AZAL-ի ինքնաթիռը խոցվել է ռուսական ՀՕՊ-ի կողմից Բացառիկ տվյալներ Caliber.Az-ից

370
26 Դեկտեմբերի 2024 17:32
2

AZAL-ի ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ակտաուում ՏԵՍԱՆՅՈՒԹ / ԹԱՐՄԱՑՎԱԾ

165
26 Դեկտեմբերի 2024 17:34
3

Իլհամ Ալիևի ուղին. ժառանգորդություն և պատմական հաղթանակ Ադրբեջանի նախագահի ծննդյան օրվա առթիվ

154
24 Դեկտեմբերի 2024 18:35
4

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ դեսպանատանը

123
24 Դեկտեմբերի 2024 11:09
5

Պուտինը զանգահարել է Ալիևին

98
24 Դեկտեմբերի 2024 13:48
6

Իլհամ Ալիևը դարձավ 63 տարեկան

84
24 Դեկտեմբերի 2024 09:21
7

Շաֆիև. Սահմանային գոտում երրորդ ուժեր չպետք է լինեն

60
24 Դեկտեմբերի 2024 14:20
8

Հեքիաթագիրներն ընդդեմ հեքիաթների «Հին աշխարհի հիստերիկներ»

60
24 Դեկտեմբերի 2024 14:27
9

Հիքմեթ Հաջիև. նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանը վերածեց հզոր պետության ԼՈՒՍԱՆԿԱՐ

59
24 Դեկտեմբերի 2024 12:11
10

AZAL-ի չվերթը. կյանքի ու մահվան միջև «Embraer 190»-ի կործանման պատճառները հետաքննվում են

58
26 Դեկտեմբերի 2024 16:58
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading