twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..

AZAL-ի ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ակտաուում

Հարցազրույց
A+
A-

«Մակրոնը հայտնվել է երկու կրակի արանքում» Գոլցմանն ու Օսինչուկը՝ Caliber.Az կայքում

18 Հունիսի 2024 16:21

Մակրոնը ընկել է անհաճո, դժվար կացության մեջ՝ մոտավորապես այսպես կարելի է բնութագրել այն իրավիճակը, որը ձևավորվել է Ֆրանսիայի Ազգային ժողովի ընտրություններից հետո։ Օրինակ, Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչովի կարծիքով, երկրին սպասվում է իշխանության կաթվածահարություն, իսկ նախագահ Մակրոնը այլևս չի կարողանա հայտարարություններ անել ողջ ժողովրդի անունից, քանի որ կորցրել է նման հնարավորությունը։

Ի՞նչ է սպասվում մակրոնական Ֆրանսիային։ Ինչպե՞ս ձևավորվի երկրում հետագա քաղաքական իրավիճակը և արդյո՞ք Մակրոնը իրոք Հայաստանի հետ զբաղվելու ժամանակ չունի։ Այս հրցերով Caliber.Az-ի թղթակիցը դիմել է օտարերկրյա քաղաքագետներին։

Իսրայելցի լրագրող և հրապարակախոս, Իսրայելի Ժուռնալիստների միության միջազգային կապերի հարցերով հանձնաժողովի ղեկավար Ռոստիսլավ Գոլցմանը համարում է, որ նախագահ Մակրոնին հիմա հաստատ չես նախանձի՝ արձակելով խորհրդարանը և նշանակելով արտահերթ ընրություններ՝ նա ակնհայտորեն գերագնահատել է իր հնարավորությունները։

«Գործնականորեն անմիջապես պարզ էր, որ հաջողությունը սպասվում է Մարին Լը Պենի «Ազգային ճակատին», իսկ տեսնելով քվեարկության առաջին առավոտյան արդյունքները՝ Մակրոնը հիստերիայի մեջ ընկավ, և, որպեսզի թույլ չտա ծայրահեղ աջերի էլ ավելի մեծ հաղթանակը՝ նա դիմեց միանգամայն կասկածելի համադրության. հետ կանչելով իր ներկայացուցիչներին գրեթե հարյուր շրջաններից, նա ընտրողներին հնարավորություն տվեց ավելի շատ քվեարկել ձախերի օգտին: Այդպիսով նա կարողացավ կանխել ամենասարսափելի սցենարը՝ Մարին Լը Պենի կուսակցության՝ Ֆրանսիայի Ազգային ժողովում մինչև 300 մանդատ ստանալու հնարավորությունը։ Այս համադրության արդյունքում Լը Պենի ծայրահեղ աջերը ստացան ընդամենը 150 մանդատ, ինչը այսպես թե այնպես դարձավ հաղթանակ այս քաղաքական ուժի համար, քանի որ նախորդ խորհրդարանում նրանք ունեին ընդամենը մոտ 90 մանդատ։

Օբյեկտիվորեն ասած, դիմել նման քաղաքական գործարքին, այսպես ասենք, կորցնելով դեմքը՝ Ֆրանսիայի համար միանգամայն նորմալ երևույթ է։ Օրինակի համար կարելի է հիշել նույնիսկ Շառլ դը Գոլի քաղաքականության հետևորդ՝ Ժակ Շիրակի օգտին քվեարկելու դեպքը. սոցիալիստները քվեարկեցին նրա օգտին, որպեսզի նրան հնարավորություն տան խուսափել իր դեմ մեղադրվող մի շարք հանցագործությունների համար դատավարությունից, որոնք նրան վերագրվում էին Փարիզի քաղաքապետ աշխատելու տարիներին։ Բայց ամենահետաքրքիրը, ինչպես ցույց են տալիս ընտրությունների և հարցումների արդյունքները՝ Մակրոնին իր քաղաքական կարիերայում այս քայլը չուժեղացրեց։ Եվ հիմա Մակրոնի ազդեցությունը լրջորեն խաթարում է Մելանշոնի ուլտրա ձախ կուսակցությունների դաշինքը, որը, ինչպես հայտնի է, չի սիրում հրեաներին և Իսրայելին։ Մելանշոնի որոշ հայտարարությունները արդեն իսկ ավելացրել են հրեաների հայրենադարձությունը Իսրայել: Այնպես որ, Մելանշոնի հակասիոնիստական դաշինքի գործողությունները, ում հետ Մակրոնը ստիպված էր մերձենալ, ամենևին էլ չավելացրին Ֆրանսիայի նախագահի հանրաճանաչությունը, եթե նույնիսկ հակառակ արդյունքը չտվեցին: Հետևաբար, այժմ Մակրոնը հաստատ ժամանակ չի ունենա Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի համար՝ նրա համար ավելի լավ է իր տանը կարգավորել»,- ասել է Գոլցմանը։

Մյուս կողմից, ինչպես համարում է բելառուս քաղաքագետ և ֆրանսագետ, Քաղաքական հետազոտությունների կենտրոնի գլխավոր գիտաշխատող Բորիսլավ Օսինչուկը՝ Մակրոնի քաղաքական ուղին, ըստ էության, թեւակոխել է սաստիկ մրկայնության ժամանակահատվածը։

«Այժմ Մակրոնը պարզապես իր որոշումներում որևէ մեկի վրա հույս դնելու հնարավորություն չունի, և դա նշանակում է, որ նրա ցանկացած քաղաքական նախաձեռնությունը խստորեն կարգելափակվի, և ցանկացած ձախողումը սպառնում է իմպիչմենտով։ Կուսակցությունների ուլտրաձախ դաշինքը, որը ընտրություններում ձայների քանակով պայմանական հաղթանակ է տարել, այժմ, ըստ էության, Մակրոնի կարիքը չունի՝ նա կատարել է իր առաքելությունը։ Այսպես ուրեմն, «Նոր ժողովրդական ճակատի» հիմնադիրներից մեկը՝ Ժան-Լյուկ Մելենշոնը արդեն հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահը պետք է հատկապես ձախ դաշինքին հանձնարարի նոր կառավարության ձեւավորումը։ Այո, իհարկե, Մակրոնը դեռ պաշտպանական քաղաքականության ոլորտում որոշումներ կայացնելու հնարավորություն ունի, բայց իմաստը նրանում է, որ Մակրոնի, որպես նախագահի լիազորությունները օրեցօր նվազելու են՝ մի կողմից նրա գործողությունները խստորեն կանոնավորելու են ուլտրաձախերը, իսկ մյուս կողմից՝ ուլտրաաջերը։ Այս իմաստով, արտաքին քաղաքականության մեջ Մակրոնի ցանկացած քայլը՝ ներքաղաքական ֆիասկոյի հավանականություն է, ուստի կարելի է միանգամայն վստահորեն ասել, որ հայկական շահերի մոլեռանդ պաշտպան և Ուկրաինայի մասին հայտարարությունները այդքան խիզախորեն շպրտող Մակրոնը հիմա ստիպված կլինի մոռանալ՝ իր սրընթաց և աչք ծակող հայտարարությունների, Հարավային Կովկաս ներթափանցելու ծրագրերի մասին՝ նա կշռադատելու է իր յուրաքանչյուր քայլը, յուրաքանչյուր հառաչանքը, հիմա նրա մոտ վտանգի տակ է դրված տափակ քաղաքական գոյատևման հարցը»,- ամփոփել է Բ. Օսինչուկը։

Caliber.Az
Դիտումներ: 216

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Հայաստանի ռազմական դաշինքներ՝ Ֆրանսիա, Հնդկաստան և հունական հետք Բաքվի արձագանքը իրեն երկար սպասել չի տա

186
23 Դեկտեմբերի 2024 15:59
2

Նպատակը` իշխանությունը պահպանելն է Նիկոլ Փաշինյանի «խոստովանությունների» գինը

174
23 Դեկտեմբերի 2024 17:26
3

Իլհամ Ալիևի ուղին. ժառանգորդություն և պատմական հաղթանակ Ադրբեջանի նախագահի ծննդյան օրվա առթիվ

116
24 Դեկտեմբերի 2024 18:35
4

AZAL-ի ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ակտաուում ՏԵՍԱՆՅՈՒԹ / ԹԱՐՄԱՑՎԱԾ

115
25 Դեկտեմբերի 2024 19:02
5

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ դեսպանատանը

91
24 Դեկտեմբերի 2024 11:09
6

Շուշա ժամանած նախկին հարկադիր վերաբնակներին բնակարանների բանալիներ են հանձնվել

90
23 Դեկտեմբերի 2024 17:03
7

Պուտինը զանգահարել է Ալիևին

82
24 Դեկտեմբերի 2024 13:48
8

Ալիև. Ադրբեջանում կրոնական հողի վրա խտրականության և կոնֆլիկտների դեպքեր երբեք չեն եղել ԹԱՐՄԱՑՎԱԾ

76
23 Դեկտեմբերի 2024 12:45
9

Իլհամ Ալիևը դարձավ 63 տարեկան

75
24 Դեկտեմբերի 2024 09:21
10

Փաշազադե. Ղարաբաղում կրոնական գործիչների թիվն աճում է

63
23 Դեկտեմբերի 2024 14:58
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading