Տարածաշրջան
A+
A-
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է, ձեռնարկվել են որոշ քայլեր. Չավուշօղլու
12 Օգոստոսի 2022 10:32
«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է, ձեռնարկվել են որոշ քայլեր»:
Ինչպես տեղեկացնում է Caliber.Az գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը համաձայնեցվում է Ադրբեջանի հետ, ինչը որոշ անհանգստություն է առաջացնում Հայաստանում: Սակայն, և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը անկեղծ են: Մենք ժողովրդավարական երկիր ենք: Ինչքան էլ որ կարգավորման գործընթացը երկկողմ լինի՝ հարկավոր է, որ մենք բոլորս քայլեր ձեռնարկենք Հարավային Կովկասում կայունության հաստատման համար», - ասել է Թուրքիայի արտգործնախարարը:
Չավուշօղլուն Հայաստանին կոչ է արել անկեղծ լինել այս հարցում:
Caliber.Az
Դիտումներ: 429