Հրապարակ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը վաղաժամ լքել է Հայաստանը Փաշինյանը այդպես էլ չի ընդունել նրան
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 20-ին ժամանել է Երևան։ Նախատեսվում էր, որ նա այստեղ կմնա 5 օր՝ մինչև սեպտեմբերի 25-ը։
Caliber.Az-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է երևանյան «Հրապարակ» թերթը։
«Այցի նպատակն է «ուսումնասիրել իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, առաջարկներ ներկայացնել առկա լարվածությունը թուլացնելու համար»։
Ենթադրվում էր, որ պետության ղեկավարը կընդունի կազմակերպության գլխավոր քարտուղարին։ Ի վերջո, այսօր սահմանին լարվածության թուլացումը առաջնահերթ խնդիր է, բայց Փաշինյանը այդպես էլ չի ընդունել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին: Իսկ Երևան ժամանելուց 2 օր անց նա մեկնել է Նյու Յորք, որտեղ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում հանդիպեթ է՝ ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի թիվ մեկ թշնամի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։
Սակայն այս ընթացքում Զասը Հայաստանում հանդիպումներ է ունեցել երկրորդ էշելոնի պաշտոնյաների հետ՝ արտաքին գործերի փոխնախարարի, անվտանգության խորհրդի քարտուղարի, գլխավոր շտաբի պետի հետ։ Նախօրեին տեղեկություններ են հայտենվել այն մասին, որ, տեղեկանալով Նյու Յորքում Փաշինյանի հանդիպման մասին, Զասը Հայաստանից հեռացել է նախատեսվածից մի քանի օր շուտ։ Թե կոնկրետ որ օրն է նա մեկնել, ԱԳՆ-ում չհաջողվեց ճշտել։ Փաստ է, որ սեպտեմբերի 22-ից հետո Զասը ոչ մի հանդիպման չի մասնակցել, նրա մասնակցությամբ որևէ միջոցառման մասին հաղորդագրություն չի եղել»,- գրում է թերթը։