Քաղաքականություն
A+
A-
Ադրբեջանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Գերմանիայի նախագահին
29 Սեպտեմբերի 2022 16:48
Գերմանիայում Ադրբեջանի նոր դեսպան Նասիմի Աղաևն իր հավատարմագրերն է հանձնել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին։
Ինչպես տեղեկացնում է Caliber.Az-ը, այս մասին հայտնել են Գերմանիայում Ադրբեջանի դեսպանատնից։
Գերմանիայի նախագահը զրուցել է դեսպանի հետ։
Դեսպան Նասիմի Աղաևը Գերմանիայի պետության ղեկավարին է փոխանցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ողջույնները։
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր հերթին, շնորհակալություն է հայտնել ողջույնի համար և խնդրել իր ողջույնները փոխանցել նախագահ Իլհամ Ալիևին։
Caliber.Az
Դիտումներ: 640