Ադրբեջանում ականների պայթյունի զոհերի թիվը հասել է 3336-ի
Հայաստանի կողմից ականների չտարբերակված օգտագործումը հանգեցնում է մարդկանց ֆիզիկական վնասվածքներ ստանալուն և տառապանքի։
Caliber.Az-ի փոխանցմամբ՝ այս մասին իր թվիթերյան էջում գրել է արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Հայաստանի կողմից ականների չտարբերակված օգտագործումը և այն փաստը, որ նրանք շարունակում են ականներ տեղադրել, մարդկանց վնասվածքներ և տառապանքներ են պատճառում: Վերջին 30 տարիների ընթացքում ականների զոհերի թիվը հասել է 3336-ի, այդ թվում՝ 38 կին և 357 երեխա։ Նրանցից 257-ը ականների պայթյունի զոհ են դարձել 2020 թվականի պատերազմից հետո»,- նշել է նախարարը։
Indiscriminate use and still ongoing placing of #landmines by #Armenia against #Azerbaijan cause superfluous injuries and suffering. The number of victims in the last 30 years stands at 3️⃣3️⃣3️⃣6️⃣, including 38 women & 357 kids. Among these 257 are victims since the 2020 War. pic.twitter.com/en8oCoydcY
— Jeyhun Bayramov (@bayramov_jeyhun) October 5, 2022