«Մենք ցանկանում ենք տեսնել կայուն Կովկաս» Նեդ Փրայսը պատասխանել է Իրանի զորավարժությունների մասին հարցին
«Մենք բացահայտորեն արտահայտել ենք մեր հետաքրքրությունն այն մասին, որ ցանկանում ենք տեսնել կայուն կովկասյան տարածաշրջան։
Այս մասին ճեպազրույցում ասել է՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը, հաղորդում է ԱՊԱ-ն՝ պատասխանելով հարցին. «Անցյալ շաբաթ Իրանը զորավարժություններ է անցկացրել սահմանին, ինչը որոշակի անհանգստություն է առաջացրել Ադրբեջանում։ Ի՞նչ մեկնաբանություններ ունեք սրա հետ կապված:
ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը նշել է, որ այս առնչությամբ հատուկ մեկնաբանություն չունի։
«Բնականաբար, մենք ցանկանում ենք տեսնել կայուն կովկասյան տարածաշրջան և բացահայտորեն հետաքրքրություն ենք հայտնել դրանում։ Այս տարածաշրջանում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև, լարվածությունը թուլացնելու և միևնույն ժամանակ ավելի լուրջ լարվածություն կանխելու համար մենք աշխատում ենք այդ երկրների հետ»,- պատասխանել է Փրայսը։