Աշխարհ
A+
A-
Հունգարիայի վարչապետը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարներին
11 Նոյեմբերի 2022 14:56
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շնորհակալություն է հայտնել՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Ըստ Caliber.Az-ի՝ այս մասին նա գրել է Twitter-ում։
Կառավարության ղեկավարն ասել է, որ աշխարհին պետք է խաղաղություն և համագործակցություն, այլ ոչ թե պատերազմ և պատժամիջոցներ. «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը միակ առաջնորդն է, ով հաջողությամբ միջնորդում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օգնում է Եվրոպային դիվերսիֆիկացնել իր էներգետիկ ռեսուրսները: Մենք պետք է երախտագիտություն հայտնենք նրանց:
Caliber.Az
Դիտումներ: 206