Անթույլատրելի է Ղարաբաղի տնտեսական շրջանը որպես «Լեռնային Ղարաբաղի տարածք» հիշատակելը. ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին հրավիրել է Ադրբեջանի Հանրապետության տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության ուշադրությունը համապատասխան տեղեկատվության մեջ բնակավայրերի անվանումները ճիշտ նշելու անհրաժեշտության վրա:
Caliber.Az-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում։
«Հայտարարում ենք, որ անթույլատրելի է Ղարաբաղի տնտեսական շրջանը որպես «Լեռնային Ղարաբաղի տարածք» հիշատակելը»:
Ադրբեջանի Հանրապետության տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության ուշադրությանը ևս մեկ անգամ ներկայացնում ենք համապատասխան հաղորդագրություններում մեր բնակավայրերի ճիշտ անվանումների օգտագործման կարևորությունը:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի 2022 թվականի նոյեմբերի 27-ի հաղորդագրության մեջ որպես «Մարտակերտ» և «Մարտունի» նշված բնակավայրերի զետեղվել պաշտոնական անվանումներն են՝ ԱՂԴԵՐԵ և ԽՈՋԱՎԵՆԴ»,- ասվում է հաղորդագրության մեջ։