Տարածաշրջան
A+
A-
Կրեմլը պատրաստակամություն է հայտնել նպաստել Ալիևի և Փաշինյանի հանդիպմանը
07 Դեկտեմբերի 2022 16:29
Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել իր տարածքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման անցկացման համար, ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտնում է News.ru-ն։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Caliber.Az
Դիտումներ: 317