Ադրբեջանի օմբուդսմենը միջազգային սիմպոզիումի ժամանակ պատմել է Հայաստանի էկոլոգիական հանցագործությունների մասին
Ադրբեջանի Հանրապետության մարդու իրավունքների հանձնակատար (օմբուդսմեն) Սաբինա Ալիևան Անկարայում անցկացվող միջազգային սիմպոզիումի ժամանակ, որը կազմակերպել էր թուրքական Մարդու իրավունքների և հավասարության կազմակերպությունը (TİHEK), պատմել է Հայաստանում էկոլոգիական հանցագործությունների մասին։
Caliber.Az-ի փոխանցմամբ՝ օմբուդսմենը պատմել է՝ Հայաստանի օկուպացիոն քաղաքականության, ահաբեկչության, այդ թվում՝ էկոլոգիական ահաբեկչության մասին, որը Հայաստանի կողմից իրականացվել է ադրբեջանցիների նկատմամբ էթնիկ ատելության հողի վրա։
Ս.Ալիևան ներկայացրել է զեկույցներ, որոնք ուղարկվել են համապատասխան միջազգային կազմակերպություններին, օտարերկրյա պետությունների օմբուդսմեններին և մարդու իրավունքների ազգային իրավապաշտպան հաստատություններին, հիմնվելով՝ Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի և հետպատերազմյան ժամանակաշրջանում արգելված քիմիական զենքի կիրառմամբ Հայաստանի կանխամտածված բնապահպանական հանցագործությունների վերաբերյալ հավաքագրված փաստերի վրա, ինչպես նաև հայտարարություններ ու կոչեր՝ ուղղված համաշխարհային հանրությանը։
Եզրափակելով՝ օմբուդսմենը շահագրգռվածություն է հայտնել շարունակելու փոխադարձ համագործակցությունը կլիմայի փոփոխության հարցերի շուրջ և կոչ է արել բոլորին համերաշխություն ցուցաբերել՝ հանուն մարդու իրավունքների պաշտպանության։