Ադրբեջանին հայցերի վճարելը կսնանկացնի Հայաստանը
    Մուսաբեկովն ու Այթմատովը՝ Caliber.Az-կայքում

    Հարցազրույց  24 0Հոկտեմբերի 2023 - 14:15

    Վադիմ Մանսուրով
    Caliber.Az

    Հոկտեմբերի 18-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է՝ «Հովհաննիսյանն ու Կարապետյանը ընդդեմ Հայաստանի» գործով հայցը, որը վերաբերվել է նախկինում Հայաստանի կողմից օկուպացված Ադրբեջանի տարածքում կատարված հանցագործություններին։ Հայցի առարկա է դարձել՝ 2010 թվականի ամռանը Ղարաբաղում վերոհիշյալ զինծառայողների և նրանց չորս համածառայակիցների հետ կատարվածը, երբ նրանք բոլորին գտան հրազենային վնասվածքներով մահացած։

    Հայցը ներկայացրած Հովհաննիսյանի և Կարապետյանի հարազատները պնդում են, որ երկու հայ երիտասարդներն էլ բանակ են զորակոչվել 2009 և 2008 թվականներին, և ծառայության են ուղարկվել «լղհ»-ում (չակերտների մեջ է առվել ՄԻԵԴ-ի որոշման մեջ-խմբ.) տեղակայված զորամասում։ Հայցվորները համոզված են, որ նրանց զավակները դարձել են ոչ կանոնադրական փոխհարաբերությունների զոհեր, ենթարկվել են խոշտանգումների, ծեծի և սպանվել են՝ Ղարաբաղում ծառայելու ժամանակ իրենց իսկ համածառայակիցների կողմից, իսկ Հայաստանի իշխանությունները արդյունավետ հետաքննություն չեն անցկացրել բոլոր մեղավորներին, այդ թվում նաև վերադաս հրամանատարներին բացահայտելու և պատժելու համար։ ՄԻԵԴ-ը հայցվորների իրավունքների խախտումները ճանաչել է Մարդու իրավունքների և ազատությունների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով (կյանքի իրավունք), իսկ Ստրասբուրգի դատարանը որոշել է յուրաքանչյուր դիմումատուին որպես փոխհատուցում վճարել 30 հազար եվրո։

    Եվրոպական դատարանի այս որոշումը շատ կարևոր է Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիայի ևս մեկ փաստի՝ միջազգային դատական ատյանի կողմից հաստատման տեսակետից, քանզի ներկայացնում է՝ այդ երկրի կողմից իր քաղաքացիներին հարևան պետության օկուպացված տարածքներում ծառայության ուղարկելու մասին ապացույց։

    ՄԻԵԴ-ի որոշման մեջ կա հղում՝ «Չիրագովը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործին վերաբերվող Ստրասբուրգի դատարանի մեկ այլ որոշմանը, որտեղ հայկական պետությունը պատասխանատու է ճանաչվել՝ Ադրբեջանի Լաչինի շրջանից մի խումբ մարդկանց իրենց տներից վտարելու և սեփականությունից զրկելու համար։

    Հարկ է նշել, որ Ադրբեջանը կարող է նման միջադեպերը օգտագործել իր օգտին, որպեսզի հասնի՝ ադրբեջանական հողերի բազմամյա օկուպացիայի, ինչպես նաև մեր ժողովրդին, մեր երկրին, նրա բնությանը, գյուղերին ու քաղաքներին հասցրած անհաշվելի վնասի համար Հայաստանին միջազգային մակարդակով դատապարտելուն։

    Որքանո՞վ արդյունավետ կարող են լինել՝ ադրբեջանական հողերի օկուպացիայի տարիներին Հայաստանի հանցագործությունները ճանաչելու նպատակով ՄԻԵԴ-ին Բաքվի կողմից նման հայցերը և դրանց համար ինչպե՞ս պետք է պատրաստվեն ապացույցային բազան։ Caliber.Az-ի այս հարցերին պատասխանում են ադրբեջանցի և ղազախ փորձագետները:

    Միլլի Մեջլիսի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը համարում է, որ վաղուց ժամանակն է մտածել, թե ինչպես ՄԻԵԴ-ի այս որոշումների և Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների օկուպացիայի ժամանակահատվածում այլ անհերքելի փաստերի հիման վրա նրան պատասխանատվության կանչել՝ քաղաքացիների գույքին, պետական ենթակառուցվածքներին (երկաթուղիներ, էլեկտրական ցանցեր, շինություններ, մշակութային օբյեկտներ և այլն) պատճառված վնասի համար։

    «Եթե Արայիկ Հարությունյանը և մյուս ձերբակալված հայ անջատականները ցուցմունքներ տան այն մասին, որ Գյանջային, Բարդային, Թերթերին և այլ բնակավայրերին ու օբյեկտներին հարվածներ հասցնելու հրամանը տվել են ոչ թե իրենք, այլ Հայաստանի գլխավոր շտաբը, ապա Ադրբեջանի հայցերը կլինեն ավելի ծանրակշիռ։ Ամեն դեպքում, ռազմատուգանքի պահանջով հայցը պետք է ներկայացվի»,- ընդգծել է Ռ. Մուսաբեկովը:

    Ընդհանուր առմամբ, ադրբեջանցի քաղաքագետի կարծիքի հետ համաձայն է նաև ղազախստանցի փորձագետ Աթբեկ Այթմատովը։ ՄԻԵԴ-ի բերված որոշումը կարող է միջազգային ատյաններում ավելացնել Հայաստանի դեմ գործողությունների շրջանակը՝ ներկայացնելով հայկական հանցագործությունների փաստացի նյութեր և անհերքելի ապացույցներ, վստահ է նա։

    «Իհարկե, «Հովհաննիսյանը և Կարապետյանն ընդդեմ Հայաստանի» գործով տուժողները հանդիսանում են հայ զինվորականներ, սակայն գործի նյութերը ապահովում են կոնկրետ վկայություններ, որոնք Հայաստանին մերկացնում են ադրբեջանական տարածքների բազմամյա օկուպացման մեջ, ինչը հնարավորություն է տալիս այդ գործի վրա կառուցել նաև այդ մարտավարության նման մեղադրանքներ: Մի կողմից, Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի օկուպացիան մեծապես ապացուցված փաստ է, բայց որքան շատ են նման դեպքերը՝ այնքան ավելի շատ կոնկրետ նյութ կա դատավորների աշխատանքի և Հայաստանի հանցագործությունների վերլուծության համար։ Եվ ապացույցները երբեք ավելորդ չեն լինում:

    Անշուշտ, նման ամենակարևոր ապացույցներից է հանդիսանում նաև հենց Հայաստանի սահմանադրությունը, որում ադրբեջանական Ղարաբաղը նշված է որպես Հայաստանի մաս։ Հետևաբար, քանի դեռ Հայաստանի սահմանադրությունը չի փոփոխվել և այնտեղից չի հանվել հղումը Անկախության հռչակագրին, այս պետության կողմից Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների բացակայության մասին խոսելն անիմաստ է և կեղծավոր տեսք ունի»,- կարծում է Այթմատովը։

    Ինչպես նաև, ըստ ղազախ քաղաքագետի, պետք է պատրաստ լինել միջազգային ատյաններում Հայաստանի հետ երկար տարիների դատավեճերին։

    «Այսինքն, պետք չէ այս գործընթացը անմիջականորեն կապել Երևանի նկատմամբ պաշտոնական Բաքվի քաղաքականության, այդ հարաբերությունների աստիճանի հետ, նույնիսկ եթե պետությունների փոխգործակցության մեջ տեղի ունենա որոշակի ջերմացում։ Ի դեպ, չի բացառվում, որ Ադրբեջանի արդարացի ու բազմամիլիարդանոց հայցերը Երեւանին ինչ-որ պահ ստիպեն նույնիսկ փոխել իր հռետորաբանությունը։ Քանի որ արդեն հիմա պարզ է, որ նման բնույթի գործերը կարող են հայերի համար ավելի վատ լինել, քան ցանկացած միջազգային պատժամիջոցներ, չէ որ եթե պաշտոնական Երևանը ամբողջությամբ պատասխանատվության ենթարկվի Ադրբեջանի տարածքների երկարաժամկետ օկուպացիայի համար, Հայաստանի պետական բյուջեն պարզապես կփլուզվի, և երկիրը կսնանկանա։ Քանի դեռ հայ քաղաքական գործիչները լիովին չեն գնահատել նման վտանգը, ռեւանշիզմը Հայաստանում մոլեգնելու է ամբողջ ուժով, իսկ Բաքվի հասցեին առաջվա պես վիրավորանքներ ու սպառնալիքներ կթափվեն։ Հայ հասարակության մեջ դեռ չեն մտածում այն մասին, որ եթե Հայաստանը երբևէ ստիպված լինի Ադրբեջանին փոխհատուցում վճարել, ապա Հայաստանի յուրաքանչյուր շարքային բյուջետային կարող է մնալ առանց աշխատավարձի։ Ուստի այս առումով Բաքուն պետք է մնա հնարավորինս պրագմատիկ և շարունակի աշխատել այս ուղղությամբ՝ հավաքելով ապացույցներ։ Չի բացառվում, որ մինչև վերջերս նման կամակոր Երևանը բառացիորեն ծնկաչոք երկխոսություն աղերսի Բաքվից՝ այս հարցով։ Եվ նման հայցը կդառնա Հայաստանի վրա ճնշում գործադրելու և, ի վերջո, իր արածի համար նրա զղջման կարևոր քաղաքական գործիք»,- եզրափակում է ղազախ քաղաքագետը։

    Caliber.Az

    Դիտումներ: 222

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

Բողոքի ցույցեր ու եկեղեցին Հայաստանում և Վրաստանում Ռիզվան Հուսեյնովի հետ՝ հրատապ հարցերի մասին

16 Մայիսի 2024 - 09:35

«Սահմանապահների դուրսբերումը չի փոխում Հայաստանում ՌԴ-ի ներկայության բնույթը» Փորձագիտական կարծիքներ՝ Caliber.Az-կայքում

14 Մայիսի 2024 - 14:54

«Հայ ռեւանշիստներն իրենց ժողովրդին առաջարկում են քաոս և պատերազմ» Ռուբաևը և Ռազուվաևը՝ Caliber.Az-կայքում

13 Մայիսի 2024 - 17:26

ՀԱՊԿ-ն չի նկատի Հայաստանի հեռանալը Փորձագիտական կարծիքներ՝ Caliber.Az-կայքում

13 Մայիսի 2024 - 16:32

Ալմաթի. բեկման ակնկալիքու՞մ Երեք փորձագիտական կարծիքներ՝ Caliber.Az-կայքում

10 Մայիսի 2024 - 16:04

«Հայաստանը լրջորեն գերագնահատում է իր հնարավորությունները» Գերդինն ու Սիտնիկովը՝ Caliber.Az-կայքում

06 Մայիսի 2024 - 17:20
ԳՈՎԱԶԴ
Տեսանյութ
Վերջին լուրեր

    Ճանապարհներ դեպի ապագա. Աղդամի վերածնունդը գործողության մեջ

    ՏԵՍԱՆՅՈՒԹ

    16 Մայիսի 2024 - 18:43

    ՄԱԿ-ը՝ COP29-ի կարևորության մասին

    16 Մայիսի 2024 - 18:42

    Ալիև. Մենք կարևորում ենք Ադրբեջանի և Բելառուսի կրեատիվ գործընկերությունը

    16 Մայիսի 2024 - 18:12

    Ադրբեջանը կես միլիարդ դոլարի ավտոմեքենաներ է ներմուծել

    16 Մայիսի 2024 - 17:53

    Բաքուն և Մինսկը դարձել են քույր քաղաքներ

    Փաստաթղթեր են ստորագրվել

    16 Մայիսի 2024 - 17:25

    ԿԽՄԿ-ի աշխատակիցներն այցելել են Բաքվի բանտում գտնվող ղարաբաղցի անջատողականներին

    16 Մայիսի 2024 - 16:41

    Ադրբեջանցի հրետանավորները կատարելագործում են կրակելու հմտությունները

    ՏԵՍԱՆՅՈՒԹ

    16 Մայիսի 2024 - 16:19

    Մեծ վերադարձ. ազդարարվել է Գուբադլիի շրջանի երկու գյուղերում առաջին վերաբնակեցումը

    16 Մայիսի 2024 - 16:15

    Հայաստանի ոստիկանությունը՝ ռևանշիստներին. «Հանգստացրե՛ք ձեր ժողովրդին»

    Ձերբակալությունները շարունակվում են

    16 Մայիսի 2024 - 15:50

    Ադրբեջանի ԱԳՆ. Նախարար Դարմանենը պետք է հիշի Ֆրանսիայի հանցագործությունները

    16 Մայիսի 2024 - 15:47

    ՄԱԿ-ը լիովին հանձնառու է աջակցել COP29-ի նախագահությանը

    16 Մայիսի 2024 - 15:30

    Փաշինյան. Ադրբեջանի հետ սահմանազատման վերաբերյալ հանդիպման արդյունքները մեծ հաջողություն է

    16 Մայիսի 2024 - 14:54

    Խաղաղապահները հեռանում են, վստահությունը մնում է

    Ադրբեջանը շարունակում է ամրապնդել իր ինքնիշխանությունը

    16 Մայիսի 2024 - 14:25

    ԱԴԱ-ի պրոռեկտոր. Ջրի խնդիրը հանդիսանում է Ադրբեջանում ամենակարևոր հարցերից մեկը

    16 Մայիսի 2024 - 13:33

    Դատարանը կքննի՝ անջատողական Վարդանյանի կալանքը երկարացնելու մասին ՊԱԾ-ի դիմումը

    16 Մայիսի 2024 - 12:50

    Մեկնարկել է Իլհամ Ալիևի և Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ առ դեմ հանդիպումը

    16 Մայիսի 2024 - 12:24

    Տեղի է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դիմավորման պաշտոնական արարողությունը

    16 Մայիսի 2024 - 12:15

    Մեկնարկել է Միլլի Մեջլիսի նախագահի այցը Շվեյցարիա

    16 Մայիսի 2024 - 11:46

    Հայաստանում հստակեցրել են Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման մի շարք խնդիրներ

    16 Մայիսի 2024 - 11:34

    Ադրբեջանը Պորտուգալիայում մասնակցում է Գլոբալ երկխոսության ֆորումին

    16 Մայիսի 2024 - 11:05

    ՀԱԵ-ն և ահաբեկչությունը

    Ավանդույթներ, որոնց հետևում է Բագրատ Գալստանյանը

    16 Մայիսի 2024 - 11:02

    Միխալկո. ԵՄ-ն աջակցում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման առաջընթացին

    16 Մայիսի 2024 - 10:46

    Ադրբեջանական բանակի զինծառայող է մահացել

    16 Մայիսի 2024 - 10:45

    Ադրբեջանն ամրապնդում է ռազմական կապերը Սլովակիայի հետ

    16 Մայիսի 2024 - 10:23

    Ադրբեջանի նախագահը դատապարտել է Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձը

    16 Մայիսի 2024 - 10:01

    Հայաստանը պաշտոնապես վերադարձրել է 4 ադրբեջանական գյուղերը

    16 Մայիսի 2024 - 09:54

    Հանդուրժողականությունն ու բազմամշակութային արժեքները հանդիսանում են ադրբեջանական հասարակության համակեցության ժողովրդավարական նորմը

    16 Մայիսի 2024 - 09:43

    Բողոքի ցույցեր ու եկեղեցին Հայաստանում և Վրաստանում

    Ռիզվան Հուսեյնովի հետ՝ հրատապ հարցերի մասին

    16 Մայիսի 2024 - 09:35

    Ալիևը՝ COP29-ի շրջանակներում համաշխարհային կրոնական առաջնորդների գագաթնաժողովի մասին

    16 Մայիսի 2024 - 09:16

    Լուկաշենկոն կայցելի Ադրբեջան

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    16 Մայիսի 2024 - 09:06

    Ստեղծվում է Բժշկական հաստատությունների հավատարմագրման և որակի վերահսկման կենտրոն

    Նախագահի կարգադրությունը

    15 Մայիսի 2024 - 19:40

    Բաքվի դատարանը երկարացրել է նախկին անջատողական առաջնորդների կալանքի ժամկետը

    15 Մայիսի 2024 - 18:32

    Ղարաբաղն առանց խաղաղապահների

    Նոր գլուխ Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունների պատմության մեջ

    15 Մայիսի 2024 - 18:11

    Ռուս խաղաղապահները ջանքեր են գործադրել Ղարաբաղում կայունություն ապահովելու համար. Քերիմ Վելիև

    15 Մայիսի 2024 - 17:53

    Անար Էյվազով. խաղաղապահների դուրսբերման գործընթացը կավարտվի մոտ ապագայում

    ՏԵՍԱՆՅՈՒԹ

    15 Մայիսի 2024 - 17:36

    Ադրբեջանում երեք տարածաշրջանային ֆինտեխ կենտրոն կբացվի

    15 Մայիսի 2024 - 17:06

    Քննարկվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի շրջանակներում մաքսային ընթացակարգերի պարզեցումը

    15 Մայիսի 2024 - 16:08

    Ֆրանսիան պետք է հրաժարվի տարածաշրջանում ապակայունացնող գործողություններից

    Յաշար Ալիևի նամակը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

    15 Մայիսի 2024 - 15:35

    Նոյեմբերը կդառնա ադյո՞ք խաղաղության ամիս

    Միջնորդները պետք է հեռու մնան

    15 Մայիսի 2024 - 14:55

    Նախարար. Ադրբեջանում իրականացվող բարեփոխումները ծառայում են գյուղատնտեսության զարգացմանը

    15 Մայիսի 2024 - 14:26

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ