Թուրքական Solitek-ը արևային վահանակներ է արտադրել Ղարաբաղի համար
Ղարաբաղի տարածաշրջանում արևային էներգիան կհավաքվի և կպահվի՝ թուրքական Solitek ինժեներական, էներգետիկ և էլեկտրական ընկերության արտադրության վահանակների միջոցով, հայտնում է Anadolu գործակալությունը։
Ադանայում գտնվող ընկերությունը Ադրբեջան է արտահանում՝ էներգիայի պահեստավորման վահանակներ և ավտոմատացման համակարգերի ծրագրավորման պահովում, որոնք կօգտագործվեն բազային կայաններում՝ բավարարելու Ղարաբաղի տարածաշրջանի գյուղական շրջանների արևային էներգիայի կարիքները:
Վահանակը, որը պարունակում է լիթիումի երկաթի ֆոսֆատ մարտկոցներ, կպահի արևոտ եղանակին հավաքված էներգիայի չօգտագործված մասը և կապահովի գիշերային ժամերին բազային կայանի աշխատանքը:
Մոտ 2,5 ամիս առաջ մրցույթում հաղթած Solitek-ն ավարտել է՝ 33 վահանակներից և ավտոմատացման համակարգերից 25-ի արտադրությունը, որոնք արդեն ուղարկել է Ադրբեջան։