Պամելա Ագուերե. Ես բարձր եմ գնահատում Ադրբեջանի դերը Չմիավորման շարժման կազմակերպությունում
Էկվադորի խորհրդարանի պատգամավորը բարձր է գնահատել Չմիավորման շարժման կազմակերպությունում Ադրբեջանի վարած քաղաքականությունը։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, էկվադորցի պատգամավոր Պամելա Ագուերեն նշել է Ադրբեջանի դերը ՉՇ-ում։
«Ուզում եմ նշել Ադրբեջանի հսկայական դերը Շարժման մեջ։ Ես տպավորված եմ այս կազմակերպությունում Ադրբեջանի վարած քաղաքականությամբ, որը կարող է օրինակ դառնալ մյուսների համար։ Որովհետև այսօր այս երկրի շնորհիվ մենք հավաքվել և քննարկում ենք կարևոր հարցեր՝ հնարավոր լուծումներ գտնելու համար»,- ասել է Ագուերեն:
«Այս համաժողովը չափազանց կարևոր է։ Հիմնականում երկրները աշխարհը տեսնում են միայն մի կողմից, օրինակ՝ ես Լատինական Ամերիկայից եմ, հարավից, և մենք միշտ նայում ենք դեպի հյուսիս, դեպի ԵՄ և ԱՄՆ։ Բայց աշխարհը շատ ավելի ընդարձակ է, քան այս երկրները: Այն բաղկացած է տարբեր մշակույթներից, տարբեր քաղաքական տեսլականներից: Երբ մենք միասին ենք, մենք խոսում ենք մեր երկրների խնդիրների մասին, և երբեմն դրանք համընկնում են»,- նշել է խորհրդարանականը։