twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

Daily Sabah. Զանգեզուրի միջանցքը՝ կամուրջ է Եվրոպայի և Ասիայի միջև

10 Օգոստոսի 2022 16:54

Թուրքական «Daily Sabah» պարբերականը ներկայացրել է այն հեռանկարները, որոնք Հարավային Կովկասի տարածաշրջանի համար կբացվեն Զանգեզուրի միջանցքի և ղարաբաղյան հակամարտության պատճառով արգելափակված հաղորդակցության այլ ուղիները։ Ահա թե ինչու, նշում է Daily Sabah-ի հեղինակը, նախկինի երթուղիների վերականգնումը և նորերի ստեղծումը, որոնք կապահովեն տարածաշրջանի ավելի հարմար և արագ կապը, ինչպես Ասիայի, այնպես էլ Եվրոպայի հետ՝ դարձել է Ադրբեջանի համար 44 -օրյա պատերազմում հաղթելուց հետո Աառաջնահերթ խնդիր։

Զանգեզուրով անցնող ճանապարհը կդառնա Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների միջև ցամաքային տրանսպորտային ամենակարճ ճանապարհը, ինչպես նաև Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք ուղիների հատման կետը։ Նոր ճանապարհը զգալիորեն կընդլայնի Եվրոպան Ասիայի հետ կապող ցամաքային տրանսպորտային երթուղիների ինտենսիվությունը։

Զանգեզուրի միջանցքով անցնող ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային ճանապարհների աշխատանքի վերսկսման հարցը քննարկվել է Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումների ժամանակ։ Եվրամիությունը միանշանակ աջակցում է տարածաշրջանում տրանսպորտային ուղիների բացմանը։ Վերջերս ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում հաստատել է տարածաշրջանային տրանսպորտային և հաղորդակցության գծերի ստեղծմանը աջակցելու Սպիտակ տան առաջարկը։

Ադրբեջանական տարածքների օկուպացիայից ազատագրումից հետո Զանգեզուրի միջանցքի շուտափույթ ակտիվացմանը անգնահատելի աջակցություն է ցուցաբերում Թուրքիան՝ ջանքեր գործադրելով հարաբերությունները կարգավորելու և համատեղ տրանսպորտային և լոգիստիկ նախագծեր իրականացնելու վերաբերյալ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ երկխոսություն հաստատելու համար։ Ստամբուլում Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի խորհրդարանների նախագահների հուլիսյան եռակողմ հանդիպմանը Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը ընդգծել է Ղարաբաղը Ադրբեջանին վերադարձնելու կարևորությունը և հայտարարել, որ Զանգեզուրի միջանցքը նկատելիորեն կբարելավի տարածաշրջանի տնտեսական բարեկեցությունը։

Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Կենտրոնական Ասիայի երկրները ներկա ժամանակ փնտրում են լրացուցիչ երթուղիներ դեպի Եվրոպա։ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու լիարժեք շահագործումը և Զանգեզուր միջանցքի գործարկումը նպատակադրված է այդ թվում նաև տարածաշրջանի բոլոր երկրների միջև Կասպից ծովով մուլտիմոդալ փոխադրումների մասին համաձայնագրի կնքմանը: Սա նշանակում է, որ բազմաթիվ ուղղություններով բեռնափոխադրումները կավելան, համապատասխանաբար բազմապատկելով արտահանվող ապրանքների ծավալը։

Զանգեզուրի միջանցքի գործարկումը կապահովի նաև Միջին միջանցքի զարգացումը, որը կլուծի բազմաթիվ աշխարհատնտեսական խնդիրներ ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհի այլ մասերում։ Այն ձգվելու է Սև ծովից Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջով մինչև Հնդկաստան, Չինաստան և Արևելյան և Հարավային Ասիայի այլ երկրներ։

Ինչպես հայտնի է, Հայաստանը ու Թուրքիան եկել են՝ ղարաբաղյան հակամարտության պատճառով ընդհատված հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության շուրջ համաձայնության։ Այս տարվա սկզբից Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչներն այս թեմայով չորս հանդիպում են անցկացրել Մոսկվայում և Վիեննայում։ Անցած հուլիսյան հանդիպման արդյունքը եղել է՝ երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական ցամաքային սահմանը հատելու հնարավորություն և Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ օդային փոխադրումների իրականացման մասին պայմանավորվածություն։ Միևնույն ժամանակ, արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն իր ելույթներում և հայտարարություններում բազմիցս ընդգծել է, որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը կախված է՝ Ադրբեջանի հետ խաղաղ համաձայնագրի և Նախչըվանի Ինքնավար Հանրապետություն ցամաքային միջանցքի բացման մասին Հայաստանի բանակցություններից։

Ցավոք, Հայաստանը, տարբեր պատրվակներով առայսօր փորձում է հետաձգել միջանցքի բացումը, թեև կապի ապաշրջափակումն ու վերականգնումը կարևոր է առաջին հերթին հենց՝ երեք տասնամյակ տնտեսական շրջափակման մեջ գտնվող այդ երկրի համար։ Հաշվի առնելով Զանգեզուրի միջանցքի գործարկման նկատմամբ համաշխարհային տերությունների աճող հետաքրքրությունը՝ Հայաստանը պետք է վերանայի իր դիրքորոշումը և ավելի իրատեսորեն գնահատի աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում և աշխարհում։

Caliber.Az
Դիտումներ: 139

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Մեհդի Սոբհանիի մեղադրանքներին

287
28 Հունիսի 2025 09:03
2

Արա-սուտը չի ավարտվում. նոր ժամանակ «Հին աշխարհի հիստերիկները»

165
28 Հունիսի 2025 13:08
3

Հատուկ սադրանքների դեսպան Ո՞ր ուժերի համար է աշխատում Մեհդի Սոբհանին։

148
28 Հունիսի 2025 13:00
4

Հաջիզադեն կոշտ է պատասխանել Սոբհանիի հայտարարություններին՝ կապված ԱԱՀ-ի հետ

140
28 Հունիսի 2025 13:11
5

Հայաստանը և Արևմուտքի երկակի բարոյականությունը Փաշինյանը ամեն ինչ կարելի՞ է։

130
28 Հունիսի 2025 11:24
6

Ռասիմ Մուսաբեկով. Ռուսաստանը չգնահատեց Ադրբեջանի բարիդրացիության քաղաքականությունը

126
30 Հունիսի 2025 11:37
7

Ֆիդանը ընդգծել է Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի նշանակությունը

96
28 Հունիսի 2025 11:09
8

Ադրբեջանում չեղարկվել են ռուսական մշակութային միջոցառումները

90
30 Հունիսի 2025 09:50
9

Աղդամում ոստիկանության աշխատակիցը պայթել է ականի վրա

76
30 Հունիսի 2025 09:54
10

Ադրբեջանի ռուսական համայնքը դատապարտել է Եկատերինբուրգում ուժայինների գործողությունները

74
30 Հունիսի 2025 09:43
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading