Ալիև. TRIPP-ի վերաբերյալ ձեռք բերված համաձայնագիրն ուղղված չէ որևէ մեկի դեմ
ԱՄՆ կատարած այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել ամերիկյան Fox News հեռուստաալիքին: Հեռուստաալիքի կայքը հրապարակել է հոդված, որը հիմնված է պետության ղեկավարի հարցազրույցում արած որոշ հայտարարությունների վրա:
AZERTAC-ի փոխանցմամբ՝ նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույցում ասել է. «Ցանկացած երկրի համար, թե՛ մեր տարածաշրջանում, թե՛ դրանից դուրս, շատ դժվար կլինի այսօրվա նվաճման մասին վատ բան ասել: Որովհետև այսօր, ըստ էության, մենք վերջին քայլն ենք արել խաղաղություն հաստատելու ուղղությամբ»:
Ինչպես ընդգծվում է հոդվածում, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքի (TRIPP) վերաբերյալ ձեռք բերված համաձայնագիրն ուղղված չէ որևէ մեկի դեմ: Նա նշել է, որ սա տրանսպորտային կապի նոր նախագիծ է, որը կդառնա միջազգային տրանսպորտային երթուղիների կարևոր բաղադրիչներից մեկը:
Հարցազրույցում նախագահ Իլհամ Ալիևը նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և նրա թիմին՝ համաձայնագրի կնքման գործում ունեցած դերի համար:
Պետության ղեկավարը նաև խոսել է Ռուսաստանի հետ հարաբերությունների և 2024 թվականի դեկտեմբերին «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերության թիվ 8243 չվերթի ինքնաթիռի խոցման մասին: Նա նշել է, որ Ադրբեջանը սա չի համարում դիտավորյալ հարձակում: «Մեր միակ պահանջը այս փաստի ճանաչումն էր, հանցագործության մեղավորների պատժումը և փոխհատուցման ամբողջական վճարումը», - հավելել է նախագահ Իլհամ Ալիևը: