twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Մի քայլ ավելի մոտ «Թրամփի երթուղուն» ԱՄՆ-ը գործի է անցնում

05 Սեպտեմբերի 2025 13:30

Հայկական լրատվական դաշտում հայտնվել է տեղեկատվությունն այն մասին, որ «Թրամփի ճանապարհ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP) ծրագրի գործնական իրականացմանն ուղղված քայլերը քննարկելու համար Միացիալ Նահանգներից Հայաստան կժամանեն տարբեր շրջանակների ներկայացուցիչներ։ Այսպես, «Ժողովուրդ» հայկական թերթը, հղում անելով իր սեփական աղբյուրներին, գրում է. «Լավատեղյակ իշխանամետ աղբյուրները մեզ հաղորդել են այն մասին, որ այցի օրակարգը վերաբերում է այն ծրագրին, որը հանրության դաշտում հայտնի է որպես «42 կիլոմետրանոց Թրամփի միջանցք»։ Ամերիկացի հյուրերը կքննարկեն ոչ միայն միջանցքի տեխնիկական և քաղաքական մանրամասները, այլ նաև ներդրումների ծավալը, առաջնահերթությունները, ինչպես նաև շինարարական աշխատանքների մեկնարկի ժամկետները»։
 
Օրաթերթը այնպես նաև ընդգծում է, որ քննարկումները կանցկացվեն փակ ձևաչափով, իսկ որոշումները անմիջականորեն կապված կլինեն տարածաշրջանում նոր ճանապարհային իրականության ձևավորման հետ։
 
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախագահ Իլհամ Ալիևի, նախագահ Դոնալդ Թրամփի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից արդյունքներով ստորագրվել է Համատեղ հռչակագիր, որում, մասնավորապես, նշվում է, որ կողմերը վերահաստատել են հաղորդակցությունների բացման կարևորությունը, ներառյալ Ադրբեջանի հիմնական մասի և Նախչըվանի Ինքնավար Հանրապետության միջև անարգել կապը, և նշված է, որ Հայաստանի Հանրապետությունը կհամագործակցի ԱՄՆ-ի և համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ իր տարածքում TRIPP նախագծի շրջանակը որոշելու համար։

Առաջին հերթին պետք է նշել, որ Բաքվի դիվանագիտական խնայատուփի կարևոր քաղաքական բոնուս է դարձել այն, որ Զանգեզուրի միջանցքի գործարկման երաշխավորը այսուհետև հանդիսանում է Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Ինչպես նախկինում բազմիցս նշել է նախագահ Իլհամ Ալիևը՝  Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի և կբացվի, և Ադրբեջանը հասավ այդ նպատակին։ ԱՄՆ-ը, Հայաստանի հետ առանձին համաձայնագիր ստորագրելով, փաստորեն հաստատեց, որ Զանգեզուրի միջանցքի իրականացումը՝ որոշված հարց է, և ամերիկյան կողմի շտապ ժամանումը Երևան դրա ևս մեկ ապացույց է։
 
Այս բոլոր փաստերը միասին վերցրած, առաջին հերթին, ասում են այն մասին, որ Զանգեզուրի միջանցքի իրականացումը գտնվում է ԱՄՆ-ի՝ Հարավային Կովկասում քաղաքականության առաջնահերթությունում, ինչը համապատասխանում է ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի, այլև ընդհանուր առմամբ ամբողջ տարածաշրջանի շահերին։
 
Երկրորդը, Վաշինգտոնում տրանսպորտային երթուղու վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունները անհապաղ գործնականորեն կիրառելու ԱՄՆ-ի ձգտումները՝ ռազմավարական նշանակություն ունեցող Հարավային Կովկասի նկատմամբ ամերիկյան կողմի բարձր հետաքրքրության ինդիկատոր է։
 
Այս ամենը լուրջ մտահոգություն է առաջացնում և՛ Իրանի, և՛ Ռուսաստանի մոտ։ Մասնավորապես, Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ չէ հրաժարվել տարածաշրջանում իր նախկին ֆորպոստ՝ Հայաստանից, և փորձում է ցանկացած միջոցով պահպանել Հարավային Կովկասում իր նկատելիորեն թուլացած դիրքերը։ Սա հերթական անգամ հաստատել են Ռուսաստանի կառավարության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի «թարմ» հայտարարությունները. «Մենք շատ զգուշավոր լավատեսությամբ ենք նայում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրին»։
 
Վերլուծելով Ռուսաստանի փոխվարչապետի այս «անաշխույժ» հայտարարությունը, ինչպես նաև ՌԴ-ի այլ պաշտոնյաների հայտարարությունները, անհնար է չնշել հետևյալ շատ կարևոր կետերը։ Վաշինգտոնում լուրջ առաջընթաց է գրանցվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում, ինչպես նաև առաջարկվել և ընդունվել է Զանգեզուրի միջանցքի համար կոնկրետ գործողությունների ծրագիր, և դրանով Միացյալ Նահանգները Ռուսաստանին ցույց տվեց, որ ցանկության և քաղաքական կամքի առկայության դեպքում ուժեղ պետության համար անլուծելի երկընտրանքներ չկան։
Եվ այստեղ ծագում է տրամաբանական հարց. «Իսկ ՞նչն էր խանգարում Ռուսաստանին տարածաշրջանում հետկոնֆլիկտային շրջանի հաստատումից ի վեր ինտեսիֆիկացնել Զանգեզուրի միջանցքի բացումը»։ Չէ որ, դեկլարատիվ հայտարարություններով սահմանափակվելու փոխարեն, Ռուսաստանի Դաշնությունն այն ժամանակ՝ իհարկե, որոշակի ցանկության առկայության դեպքում, կարող էր էական ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ 2020 թվականի նոյեմբերի Եռակողմ հայտարարության մեջ արձանագրված պայմանավորվածությունների իրականացման գործում կոնկրետ արդյունքների հասնելու համար։ Ի դեպ, այսօր ռուսական կողմը հենց այս փաստաթղթին է դիմում, հենց որ խոսք է գնում Վաշինգտոնյան պայմանավորվածությունների մասին։
 
Մենք նույնիսկ մանրամասն չենք անդրադառնա այն թեմային, որ Ռուսաստանն ինքը կարող էր վերջ դնել Ադրբեջանի տարածքների գրեթե երեսունամյա հայկական օկուպացիային՝ Հայաստանին ստիպելով իրականացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թեկուզ մեկ բանաձև։ Բայց ռուսական կողմը որևէ կոնկրետ գործողություն չի ձեռնարկել այն պարզ պատճառով, որ նրան լիովին ձեռնատու էր այս անավարտությունը, ինչը նրան թույլ էր տալիս օգտագործել իրավիճակը սեփական շահերը առաջ մղելու համար՝ գլուխն ազատելով անիմաստ հայտարարություններով։
 
Որպես արդյունք, Ռուսաստանը կորցրել է իր դիրքերը ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հարավային Կովկասում։ Եվ այս փաստը հատկապես ակնհայտ դարձավ այն բանից հետո, երբ Ադրբեջանն ու Հայաստանը բանակցությունների ընթացքում ուղիղ երկխոսության մեջ մտան։
 
Այսօր Երևանն ու Բաքուն փաստորեն գտնվում են մեկ քայլի վրա լիարժեք խաղաղության պայմանագիր ստորագրելուց։ Ենթադրում ենք, որ Վաշինգտոնի կողմից օպերատիվ կարգով ձեռնարկվող հետևողական քայլերը, ինչի մասին վկայում է նաև ամերիկյան պատվիրակության առաջիկա այցը Երևան,՝ դա նշան է Մոսկվայի համար, որ ժամանակն է վերանայել Հարավային Կովկասում իր քաղաքականության հնացած մոտեցումները։

Caliber.Az
Դիտումներ: 528

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Բաքվի դատարանում մեղադրյալ Բեգլարյանի փաստաբանը հայտարարել է, իր պաշտպանյալն անմեղ է ԼՈՒՍԱՆԿԱՐ

150
28 Նոյեմբերի 2025 09:34
2

Tejas-ի կործանումը` հնդկական ՌԱՀ-ի ձախողման ցուցանիշ է Ալեսինը և Խլոպոտովը՝ Caliber.Az կայքում

148
28 Նոյեմբերի 2025 15:57
3

Կասպարովը երկակի սանդըղակով Նախկին չեմպիոնի երկերեսանիությունը որպես ռազմավարություն

136
28 Նոյեմբերի 2025 18:37
4

Առանձին համազորային բանակում ուսումնական հավաքներ են անցկացրել զինապարտների հետ

117
28 Նոյեմբերի 2025 18:11
5

Ադրբեջանի նախագահի օգնականը Բրյուսելում քննարկել է Զանգեզուրի միջանցքի զարգացման հարցը

109
28 Նոյեմբերի 2025 09:38
6

Ինչպես է Էջմիածինը յուրացրել Ալբանական եկեղեցին «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

100
28 Նոյեմբերի 2025 18:02
7

Գաբալայում տեղի է ունեցել Մուստաֆաևի և Գրիգորյանի միջև բանակցությունների հերթական փուլը ԼՈՒՍԱՆԿԱՐ

96
29 Նոյեմբերի 2025 09:35
8

Իսլամական աշխարհի լիգայի գլխավոր քարտուղարը կայցելի Ադրբեջան

75
28 Նոյեմբերի 2025 18:36
9

Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Սան Մարինոյի իր գործընկերոջ հետ

70
28 Նոյեմբերի 2025 09:18
10

ԱՄԷ ռազմական պատվիրակությանը պատմել են 44-օրյա պատերազմի մասին

70
28 Նոյեմբերի 2025 09:57
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading