Տարածաշրջան
A+
A-
Միրզոյան. Երևանը Բաքվին փոխանցել է խաղաղության պայմանագրի ամբողջապես համաձայնեցված տեքստը
09 Սեպտեմբերի 2024 15:54
Հայաստանը Ադրբեջանին փոխանցել է խաղաղության պայմանագրի նախագծի ամբողջապես համաձայնեցված տեքստը, և ըստ էության սպասում ենք Ադրբեջանի արձագանքին: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Երևանը Բաքվին փոխանցել է խաղաղության պայմանագրի տասներորդ խմբագրությունը, ինչը մեծ հաշվով ներառում է ամբողջապես համաձայնեցված տեքստը», - հայտարարել է նա:
Նրա խոսքով, Երևանը հավատացած է, որ իրական հնարավորություն կա սեղմ ժամկետներում ստորագրել խաղաղության պայմանագիրը։
«Մենք կարծում ենք, որ իրական հնարավորություն կա սեղմ ժամկետներում խաղաղության համաձայնագիր ստորագրելու և Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունության դռները բացելու համար»,- նշել է նա։
Caliber.Az
Դիտումներ: 103