twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

Ադրբեջանի ՊՆ. Հայաստանը փորձում է թաքցնել իր զինված սադրանքները

31 Մարտի 2025 23:30

Իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն տարածելով՝ հայկական կողմը փորձում է թաքցնել իր սադրանքները։
 
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին ասված է՝ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
 
Գերատեսչությունում նշել են, որ մարտի 31-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, Գարաքիլսայի շրջանի Բազարչայ բնակավայրի ուղղությամբ տեղակայված Հայաստանի զինված ուժերի դիրքերից, հրաձգային զինատեսակներից՝ կրակի են ենթարկվել ադրբեջանական բանակի դիրքերը:
 
«Հայկական կողմը, որը վերջին օրերին պարբերաբար գնդակոծում է ադրբեջանական բանակի ստորաբաժանումները, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի միջոցով հետախուզական թռիչքների փորձեր է ձէռնարկում  մեր դիրքերի վրա, ապատեղեկատվություն է տարածում՝ թաքցնելու իր սադրանքները: Հայտնում ենք, որ ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից Խնածախ բնակավայրը իբր գնդակոծելու մասին Հայաստանի կողմից տարածված տեղեկությունն անհիմն է, սուտ է և ապատեղեկատվության բնույթ է կրում։
 
Իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն տարածելով՝ հակառակորդը փորձում է թյուր կարծիք ձևավորել միջազգային հանրության շրջանում և թաքցնել իր սադրանքները»,- նշել են ՊՆ-ում։

Caliber.Az
Դիտումներ: 229

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading