twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

ԱԳՆ. Ադրբեջանը հետևում է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին

11 Դեկտեմբերի 2024 11:56

Ադրբեջանը հետևում է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին և այդ համատեքստում խորհրդակցություններ է անցկացնում եղբայրական Թուրքիայի հետ։
 
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։ ԱԳՆ-ում նշել են, որ Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո, չափազանց կարևոր է վերականգնել խաղաղությունն ու կայունությունը և դադարեցնել քաղաքացիական առճակատումը այս երկրում։
 
«Ադրբեջանի Հանրապետությունը ևս մեկ անգամ աջակցություն է հայտնում Սիրիայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, ինչպես նաև՝ խնդիրները սիրիացի ժողովրդի կամքին համապատասխան և երկրի ներսում քաղաքական երկխոսության միջոցով լուծման  հույս ունի։ Ադրբեջանը եղբայրական Թուրքիայի և այլ համախոհների հետ պատրաստ է՝ նպաստել սիրիացի ժողովրդի հումանիտար խնդիրների հաղթահարմանը։
 
Չնայած Սիրիայում Ադրբեջանի դեսպանատան բացակայությանը, աշխատանքներ են տարվում երկրում Ադրբեջանի քաղաքացիների թվի և գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ: Ադրբեջանը կշարունակի աշխատել՝ Սիրիայից Թուրքիայի տարածքով իր քաղաքացիների հայրենադարձության ուղղությամբ, որը շարունակվում է 2020 թվականից։
 
Բաքուն հույս ունի, որ Սիրիայում իրավիճակի կայունացումից հետո, Ադրբեջանի և այս երկրի միջև երկկողմ հարաբերությունները կվերականգնվեն, և համագործակցությունը կզարգանա փոխադարձ բարեկամության և գործընկերության սկզբունքների հիման վրա», - հայտարարել են ԱԳՆ-ում:
 

Caliber.Az
Դիտումներ: 276

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading