Քաղաքականություն
A+
A-
ԱԳՆ. Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը տեղեկացվել է Ֆարիդ Սաֆարլիի անհետացման մասին
10 Մարտի 2023 15:28
«Թավրիզում մեր գլխավոր հյուպատոսությունը տեղեկացվել է Իրանում Ֆարիդ Սաֆարլիի անհետացման մասին»։
Այս մասին Caliber.Az-ին հայտնել է՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։
Նա հավելել է, որ հետաքննությունը շարունակվում է. «Այդ հարցով զբաղվում են նաև արտաքին գործերի նախարարությունը և հյուպատոսությունը։ Առայժմ ոչ մի նորություն չկա»։
Նշենք, որ Իրանում անհետացել է Գերմանիայում բնակվող Ադրբեջանի քաղաքացի Ֆարիդ Սաֆարլին (ծնված 1997 թ.)։
Caliber.Az
Դիտումներ: 61