Ադրբեջանական համայնքը պիկետ է անցկացրել Բեռլինում Հայաստանի դեսպանատան դիմաց ԼՈՒՍԱՆԿԱՐ
Գերմանիայում գործող ադրբեջանական սփյուռքի կազմակերպությունները պիկետ են անցկացրել Բեռլինում Հայաստանի դեսպանատան դիմաց։
Այս մասին Caliber.Az-ին հայտնել են Սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեում։
Ակցիայի մասնակիցները իրենց բողոքն են հայտնել՝ կապված հայ-ադրբեջանական պետական սահմանին հայկական զինված ուժերի լայնածավալ սադրանքի հետ։
Պիկետի ժամանակ, որին մասնակիցները եկել էին Ադրբեջանի և Թուրքիայի դրոշներով, վանկարկել են «Ղարաբաղն Ադրբեջան է», «Ադրբեջանը խաղաղություն է ուզում», «Հայաստա՛ն, հեռացրե՛ք ձեր անօրինական կազմավորումները Ղարաբաղից», «Հայաստան, վերջ տուր ագրեսիվ քաղաքականությանը» և այլ կարգախոսներ։
Ցույցի մասնակիցները գերմանական քաղաքական շրջանակների և հանրության ուշադրությունը հրավիրել են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը խոչընդոտող գործոնների վրա, անդրադարձան նաև ականների խնդրին։