Փարիզը և հայկական գործոնը Ֆրանսիացի պատգամավորների հերթական կեղծ մեկնարկը
Վերջին օրերին որոշ արևմտյան երկրների օրենսդիր մարմիններում, ըստ երևույթին, միտում է դարձել՝ հակաադրբեջանական ուղղվածությամբ ինչ-որ թղթի կտորներ ընդունել և առաջարկել՝ «հայտարարություն» և «բանաձև» բարձրագոչ վերնագրերով: Բելգիայի խորհրդարանից և ԱՄՆ-ի 24 նահանգներից Ներկայացուցիչների պալատի 87 անդամներից հետո այս անգամ աչքի է ընկել Ֆրանսիան, որի Ազգային ժողովին՝ այս երկրի կառավարությանը և ԵՄ-ին՝ «Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի ստորագրումը և Բաքվում անօրինական կերպով պահվող հայ գերիների ազատ արձակումը արագացնելու նպատակով՝ Ադրբեջանի վրա ճնշումը ուժեղացնելու» կոչ պարունակող բանաձև ընդունելու առաջարկ է ներկայացվել:
Չնայած, եթե անկեղծ ասենք, զարմանք չի առաջացնում, որ Հինգերորդ Հանրապետությունը գտնվում է Ադրբեջանի դեմ հայկական լոբբիի կողմից դրդված այս արշավի առաջնագծում: Չէ որ շատ տարիների ընթացքում, ինչպես ադրբեջանական հողերի օկուպացիայի ժամանակաշրջանում, այնպես էլ 2020 թվականի աշնանը Ադրբեջանի կողմից 44-օրյա պատերազմում տարած պատմական հաղթանակից հետո՝ ֆրանսիական իշխանությունները բացահայտորեն և անամոթաբար աջակցել են ագրեսոր երկրին՝ Հայաստանին: Բավական է հիշել, թե ինչպես էր Ֆրանսիան՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի կարգավիճակում 30 տարի շարունակ բացահայտ հայամետ դիրքորոշում գրավում, փաստորեն հայկական կողմի հետ միասին, բացահայտորեն անտեսելով՝ Ադրբեջանի օկուպացված տարածքներից հայկական զորքերի անհապաղ և անվերապահ դուրսբերումը պահնջող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձևերի (822, 853, 874, 884) կատարումը։ Այդ ժամանակաշրջանում Ֆրանսիայի Ազգային ժողովը չընդունեց ոչ մի բանաձև, որում պարունակվեր կոչ Հայաստանին՝ հետևել նրան, ինչ գրված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերում, կամ պահանջեր պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ՝ մեր հողերի օկուպացիայի և ՄԱԿ-ի փաստաթղթերի պահանջները չկատարելու համար։
Բայց ահա, Ադրբեջանի հաղթանակից հետո ֆրանսիացի խորհրդարանականները պարզապես գլխով խորասուզվել են «օրենսդրական գործունեության» մեջ՝ մեկը մյուսի հետևից՝ «լղհ-ի անկախությունը» ճանաչելու կոչերով բանաձևեր ընդունելով։ Հիշում եմ, մեր երկրում Ֆրանսիայի այն ժամանակվա դեսպանը հուսահատորեն փորձում էր ապացուցել, որ այդ բանաձևերը չեն արտացոլում պաշտոնական Փարիզի դիրքորոշումը՝ համոզելով, որ նրա երկիրը ճանաչում է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Բայց մեզ համար ամեն ինչ արդեն առավելագույնս հասկանալի է, և Փարիզը վաղուց դադարել է մեսիայի արժեք ունենալ ադրբեջանցիների աչքում։ Այո և ինչպես կարող էր այլ կերպ լինել, եթե առկա է հայկական անջատողականության ակնհայտ համակարգային աջակցություն. Ֆրանսիան լայն քաղաքական և լրատվական հարթակ էր տրամադրում անջատողականներին՝ աչք փակելով հայերի կողմից օկուպացիայի ժամանակաշրջանում Ղարաբաղում իրականացված զանգվածային էթնիկ զտումների և ավերածությունների վրա։
Եվ ահա նորից թաքնվելով «խաղաղության», «մարդու իրավունքների» և «ռազմավարական գործընկերության» մասին բարձրաձայն խոսքերի հետևում, Ֆրանսիան ցուցադրում է բացահայտ կողմնակալ դիրքորոշում՝ միջամտելով Հարավային Կովկասի գործերին։ Այդ երկրի Ազգային ժողովի կողմից առաջարկվող բանաձևը ոչ միայն սադրիչ է, ինչպես բոլոր նախորդները, այլ նաև լիովին կտրված է իրականությունից և իրենից ներկայացնում է քաղաքական դեմագոգիայի վառ օրինակ, որն անկարող է ո՛չ հանգեցնել խաղաղությանը, ո՛չ էլ լուրջ ազդեցություն ունենալ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա։
Անընդհատ զբաղվելով իրականության կեղծումով, այս անգամ էլ ևս մեկ հակաադրբեջանական երկ կազմողները խոսում են «հայ ռազմագերիների նկատմամբ հորինված դատավարությունների» մասին։ Հերթական աբսուրդի թատրոն, քանի որ քրեական պատասխանատվության ենթարկված բոլոր անձիք մեղադրվում են կոնկրետ ռազմական հանցագործությունների՝ խաղաղ բնակիչների սպանության, դիվերսիայի և խոշտանգումների մեջ։
Այնուհետև։ Նրանք առաջարկում են խաղաղություն ստորագրելու համար ճնշում գործադրել Բաքվի վրա։ Փաստերին հակասող ևս մեկ պնդում։ Չէ որ հենց Ադրբեջանն է հանդիսանում խաղաղ գործընթացի նախաձեռնողը և դեռ 2021 թվականին է Հայաստանին առաջարկել շրջել թշնամանքի էջը, սակայն այս կոչը մոտ մեկ տարի մնաց անպատասխան։
Բացի այդ, հենց Հայաստանի սահմանադրության մեջ է մինչև հիմա պարունակվում տարածքային պահանջներ Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ, ինչը հակասում է խաղաղ կարգավորման ոգուն, որի պատճառով այս երկրի հիմնական օրենքի մեջ փոփոխություններ մտցնելու մասին պաշտոնական Բաքվի պահանջը բացարձակապես հիմնավորված է։
Երևանում ձգձգում են նաև՝ այժմ արդեն չգործող ԵԱՀԿ Մինսկի խմբի պաշտոնական լուծարմանը վերաբերվող ադրբեջանական կողմի մեկ այլ պահանջի կատարումը։
Եվ նման դասավորությամբ հանդերձ Ֆրանսիայի Ազգային ժողովում առաջ են քաշվում մի բանաձև, որը կոչ է անում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ խաղաղ պայմանագիր ստորագրելու նպատակով։ Որտե՞ղ է այստեղ տրամաբանությունն ու առողջ իմաստը։ Չնայած այս դեպքում այս հարցը միանշանակ հռետորական է։
Բացարձակապես թափանցիկ է, որ նման բանաձևերը կրում են զուտ հռչակագրային բնույթ և օրենքի ուժ չունեն, իսկ գրեթե բոլոր ֆրանսիացի քաղաքական գործիչները հայկական թեման օգտագործում են հայկական ծագումով ընտրազանգվածին մոբիլիզացնելու համար, հատկապես Մարսելում և Փարիզում։ Բայց դա չի փոխում այն փաստը, որ ֆրանսիացի պատգամավորների հնարքները կրում են սադրիչ բնույթ, իսկ «հայ բնակչության համակարգված ոչնչացման» մասին պնդումը՝ արդեն վիրավորական հռետորաբանություն է, որը նախատեսված է համաշխարհային ասպարեզում Ադրբեջանի կեղծ պատկեր ստեղծելու վրա։ Ի դեպ, ֆրանսիական կողմը երբեք Հայաստանից բացատրություն չի պահանջել գրեթե 4000 անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ։
Ամփոփելով ամբողջ վերը նշվածը՝ ստիպված ենք ցավով հավաստիացնել հետևյալը. չնայած Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած բոլոր քայլերին, մեր երկիրը առաջվա նման ենթարկվում է հարձակումների և կեղծ մեղադրանքների։
Բայց արևմտյան երկրների օրենսդիր մարմիններում հայկական շահերի ուղեկիցները պետք է արդեն գիտակցեն, որ տարածաշրջանային աշխարհաքաղաքական լանդշաֆտը փոխվել է՝ Ադրբեջանը ստեղծել է նոր իրականություն, որտեղ Բաքվի վրա ճնշում գործադրելու և Հարավային Կովկասը իր նեոգաղութատիրական և հետկայսերական նկրտումների իրականացման վայր դարձնելու բոլոր փորձերը ի սկզբանե դատապարտված են ձախողման։ Եվ տարածաշրջանում խաղաղությունը անպայման կհաստատվի, բայց միայն երկու պետությունների՝ Ադրբեջանի և Հայաստանի քաղաքական կամքի շնորհիվ։